Walt Disney Studios Motion Pictures
Walt Disney Studios Motion Pictures (նախկինում՝ Buena Vista), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է գեղարվեստական ֆիլմերի տեղայնացմամբ։ Այն պատկանում է Ուոլթ Դիսնեյ ընկերությանը։ 1953 թվականին ստեղծված Buena Vista Distribution անվանումով ընկերությունը սկսեց զբաղվել Ուոլթ Դիսնեյ ընկերության[2], ինչպես նաև դրա ենթաբաժիններ կազմող Walt Disney Pictures-ի, Touchstone Pictures-ի և Marvel Studios արտադրությունների տեղայնացմամբ։ Ներկայիս անվանումն ընկերությունը ստացել է 2007 թվականին[2]։
Walt Disney Studios Motion Pictures | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1953 |
Հիմնադիր | Ռոյ Օլիվեր Դիսնեյ |
Վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մայր ընկերություն | The Walt Disney Studios |
Սեփականատեր | The Walt Disney Studios |
Կայք | waltdisneystudios.com/corp/unit/74 |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[1] |
ՊատմությունԽմբագրել
Մինչ 1953 թվականը Ուոլթ Դիսնեյի արտադրությունների տեղայնացմամբ զբաղվում էին Columbia Pictures-ը, United Artists-ը և RKO Radio Pictures-ը[2]։ Մի շարք վիճելի հարցերի պատճառով, որոնք առաջացել էին «True-Life Adventures» շարքի առաջ տանելու շուրջ, Ուոլթ և Ռոյ Օլիվեր Դիսնեյները 1953 թվականին ստեղծեցին Buena Vista Distribution Company, Inc. (կրճատ՝ DVB) քույր ընկերությունը, որը պետք է ամերիկյան շուկայում զբաղվեր իրենց արտադրության տեղայնացմամբ[2]։ Buena Vista-ի առաջին արտադրանքը դարձավ «The Living Desert» վավերագրական ֆիլմը, որը լույս տեսավ 1953 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը՝ «Toot, Whistle, Plunk and Boom»-ը, որը պաշտոնապես թողարկվեց հենց նույն օրը[3]։ 1956 թվականի սեպտեմբերին BVD-ն զբաղվեց ամերիկյան վարձույթում իր առաջին արտասահմանյան ֆիլմով՝ «Մեծ հարճը»[4][5]։ Ընկերության համար առաջին ֆիլմը, որը դուրս եկավ Դիսնեյի ստուդիայի կողմից 1958 թվականի մարտին, դարձավ «The Missouri Traveler»-ը[3]։ 1959 թվականի հուլիսին BVD-ն թողարկեց առաջին դիսնեյան ֆիլմը, որը ֆինանսավորվել էր մեկ այլ ըկներության կողմից՝ «The Big Fisherman»[3]։ 1961 թվականին Disney-ը յուրացրեց Buena Vista International-ը[6]։ 1979 թվականի հունվարին BVD-ն առաջին անգամ թողարկեց PG վարկանշով «Take Down» ֆիլմը, որը նկարահանվել էր կողմնակի ընկերության կողմից[3]։
2007 թվականի ապրիլին Disney-ը հրաժարվեց Buena Vista բրենդից որպես իր արտադրանքի տեղայնացնող[2]։