Օսկարի 91-րդ մրցանակաբաշխություն

«Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխություն, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողություն, որը կայացել է 2019 թվականի փետրվարի 24-ին Դոլբի թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես)։ Անվանակարգերը հայտարարվել են 2019 թվականի հունվարի 22-ին։

91-րդ Օսկար
ԱմսաթիվՓետրվարի 24, 2019
ՎայրԴոլբի թատրոն
Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՊրոդյուսերԴոննա Ջիլիոտի
ՌեժիսորԳլեն Վեյս

2018 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվել է կանոնների որոշակի փոփոխությունների մասին, որոնք սկսելու են գործել 2019 թվականից։ Արարողության հեռարձակումը տևելու է 3 ժամից ոչ ավելի, ինչը վերջին տարիների հեռարձակումների ռեյտինգների անկման հետևանք է։ Նաև պետք է ավելանար նոր կատեգորիա լավագույն հանրաճանաչ ֆիլմի համար, որում ներկայացվելու էին մեծ շահույթ ունեցող ֆիլմերը։ Փոփոխություններն անմիջապես քննադատաբար ընդունվեցին բազմաթիվ հոլիվուդյան կինոգործիչների կողմից[1][2][3]։

Քննադատությունն իր ազդեցությունն ունեցավ, և արդյունքում 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարվեց Կինոարվեստի ակադեմիայի խորհրդի որոշումը՝ 2019 թվականին չներմուծել նոր «Լավագույն հանրաճանաչ ֆիլմ» կատեգորիան։ Ընդ որում նոր անվանակարգից ակադեմիան մտադիր չէ լիովին հրաժարվել, այլ որոշվել է նախագիծը դնել քննարկման ու մշակել այն[4][5]։

2018 թվականի դեկտեմբերի 4-ին հայտարարվեց, որ արարողության հաղորդավարն է լինելու հումորիստ Քևին Հարթը[6], սակայն երկու օր անց՝ դեկտեմբերի 6-ին, ծավալվեցին հասարակական քննարկումներ Հարթի նախկինում արված կատակների և մեկնաբանությունների առթիվ, որոնցում նա վիրավորանք էր թույլ տվել ԼԳԲՏ համայնքի հասցեին։ Այսպիսով նա հրաժարվեց վարել արարողությունը[7]։

Իրադարձությունների ցանկ

խմբագրել
Տարեթիվ
Իրադարձություն
2018 թվական, նոյեմբերի 18, կիրակի Հատուկ մրցանակների հանձնման արարողություն
2019 թվական, հունվարի 7, երկուշաբթի Անվանակարգերի քվեարկություն (սկիզբ)
2019 թվական, հունվարի 14, երկուշաբթի Անվանակարգերի քվեարկություն (ավարտ)
2019 թվական, հունվարի 22, երեքշաբթի Անվանակարգերի հայտարարում
2019 թվական, փետրվարի 4, երկուշաբթի Առաջադրվածների նախաճաշ
2019 թվական, փետրվարի 9, շաբաթ Մրցանակների հանձնման արարողություն գիտատեխնիկական նվաճումների համար
2019 թվական, փետրվարի 12, երեքշաբթի Վերջնական քվեարկության սկիզբ
2019 թվական, փետրվարի 12, երեքշաբթի Վերջնական քվեարկության ավարտ
2019 թվական, փետրվարի 24, կիրակի «Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխություն

Մրցանակակիրների և առաջադրվածների ցանկ

խմբագրել

Մրցանակների/առաջադրումների թիվ.

Հիմնական կատեգորիաներ

խմբագրել
Անվանակարգեր Հավակնորդներ
Լավագույն ֆիլմ
«Սև Հովազ» (պրոդյուսեր՝ Քևին Ֆայգի)
«Սև կլանականը» (պրոդյուսերներ՝ Շոն ՄաքՔիթթրիք, Բլում Ջեյսոն, Ռեյմոնդ Մենսֆիլդ Փիլ Ջորդան և Սփայք Լի)
«Բոհեմական ռապսոդիա» (պրոդյուսեր՝ Գրեհեմ Քինգ)
«Ֆավորիտուհին» (պրոդյուսերներ՝ Սեսի Դեմփսի, Էդ Գինի, Լի Մագիդեյ և Յորղոս Լանտիմոս)
«Կանաչ գիրք» (պրոդյուսերներ՝ Ջիմ Բյորք, Չարլզ Բ. Ուեսսլեր, Բրայան Քարրի, Փիթեր Ֆարելլի և Նիք Վալլելոնգա)
«Ռոմա» (պրոդյուսերներ՝ Գաբրիելա Ռոդրիգես և Ալֆոնսո Կուարոն)
«Աստղ է ծնվել» (պրոդյուսերներ՝ Բիլ Գերբեր, Բրեդլի Քուփեր և Լինեթ Հաուել Թեյլոր)
«Իշխանություն» (պրոդյուսերներ՝ Դեդե Գարդներ, Ջերեմի Քլեյներ, Ադամ Մաքքեյ և Քևին Ջ․ Մեսսիք)
Լավագույն ռեժիսոր
Սփայք Լի - «Սև կլանականը»
Պավել Պավլիկովսկի - «Սառը պատերազմ»
Յորղոս Լանտիմոս - «Ֆավորիտուհին»
Ալֆոնսո Կուարոն - «Ռոմա»
Ադամ Մաքքեյ - «Իշխանություն»
Լավագույն դերասան
Քրիստիան Բեյլ - «Իշխանություն» (դեր՝ Դիկ Չեյնի)
Բրեդլի Քուփեր - «Աստղ է ծնվել» (դեր՝ Ջեքսոն Մեյն)
Ուիլեմ Դեֆո - «Հավերժության շեմին» (դեր՝ Վինսենթ վան Գոգ)
Ռամի Մալեք - «Բոհեմական ռապսոդիա» (դեր՝ Ֆրեդի Մերկուրի)
Վիգգո Մորտենսեն - «Կանաչ գիրք» (դեր՝ Թոնի Լիպ)
Լավագույն դերասանուհի
Յալիցա Ապարիսիո - «Ռոմա» (դեր՝ Քլեո)
Գլեն Քլոուզ - «Կինը» (դեր՝ Ջոան Քասլման)
Օլիվիա Քոլման - «Ֆավորիտուհին» (դեր՝ Թագուհի Աննա)
Լեդի Գագա - «Աստղ է ծնվել» (դեր՝ Էլլի)
Մելիսա Մաքքարթի - «Կարո՞ղ եք ներել ինձ» (դեր՝ Լի Իզրայել)
Երկրորդ պլանի լավագույն դերասան
Մահերշալա Ալի - «Կանաչ գիրք» (դեր՝ Դոն Շիրլի)
Ադամ Դրայվեր - «Սև կլանականը» (դեր՝ Ֆլիպ Ցիմմերման)
Սեմյուել Էլիոթ - «Աստղ է ծնվել» (դեր՝ Բոբբի)
Ռիչարդ Գրանտ - «Կարո՞ղ եք ներել ինձ» (դեր՝ Ջեք Հոկ)
Սեմ Ռոքուել - «Իշխանություն» (դեր՝ Ջորջ Ու. Բուշ)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Էմի Ադամս - «Իշխանություն» (դեր՝ Լին Չեյնի)
Մարինա դե Տավիրա - «Ռոմա» (դեր՝ Սոֆյա)
Ռեջինա Քինգ - «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» (դեր՝ Շերոն Ռիվերս)
Էմմա Սթոուն - «Ֆավորիտուհին» (դեր՝ Էբիգեյլ Մաշեմ)
Ռեյչել Ուայզ - «Ֆավորիտուհին» (դեր՝ Սառա Չերչիլ)
Լավագույն օրիգինալ սցենար
Դեբորա Դեվիս և Թոնի Մակնամարա - «Ֆավորիտուհին»
Փոլ Շրեդեր - «Քահանայի օրագիրը»
Նիք Վալլելոնգա, Բրայան Քարրի, Փիթեր Ֆարելլի - «Կանաչ գիրք»
Ալֆոնսո Կուարոն - «Ռոմա»
Ադամ Մաքքեյ - «Իշխանություն»
Լավագույն ադապտացված սցենար
Կոեն եղբայրներ - «Բաստեր Սքրագսի բալլադը»
Չարլի Վատչել, Դեյվիդ Ռաբինովիչ, Քևին Ուիլլմոթթ և Սփայք Լի - «Սև կլանականը»
• Նիքոլ Հոլոֆսեներ և Ջեֆֆ Ուիթթի - «Կարո՞ղ եք ներել ինձ»
Բերրի Ջենքինս - «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
Էրիկ Ռոթ, Բրեդլի Քուփեր և Ուիլ Ֆեթերս - «Աստղ է ծնվել»
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ
Սուպեր ընտանիքը 2 / Incredibles 2 (Բրեդ Բյորդ, Ջոն Ուոքեր և Նիկոլ Պարադի Գրինդլ)
Շների կղզի / Isle of Dogs (Ուեսա Անդերսոն, Սքոթ Ռուդին, Սթիվեն Ռեիլս և Ջերեմի Դոուսոն)
Միրայն ապագայից / Mirai (Մամորու Խոսոդա և Յուիտիրո Սատո)
Ռալֆն ընդդեմ ինտերնետի / Ralph Breaks the Internet (Ռիչ Մուր, Ֆիլ Ջոնստոն և Կլարկ Սպենսեր)
Սարդ-Մարդ։ Տիեզերքի միջով / Spider-Man: Into the Spider-Verse (Բոբ Պերսիչետի, Փիթեր Ռեմզի, Ռոդնի Ռոտման, Ֆիլ Լորդ և Քրիստոֆեր Միլեր)
Լավագույն օտարալեզու ֆիլմ
  Լիբանան«Կապերնաում» / کفرناحوم (Capharnaüm) (Լիբանան)
  Լեհաստան«Սառը պատերազմ» / Zimna wojna (Լեհաստան)
  Գերմանիա«Առանց հեղինակի աշխատանք» / Werk ohne Autor (Գերմանիա)
  Մեքսիկա«Ռոմա» / Roma (Մեքսիկա)
  Ճապոնիա«Խանութի գողեր» / 万引き家族 (Ճապոնիա)

Հատուկ մրցանակներ

խմբագրել

Հատուկ մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 18-ին Hollywood & Highland Center կենտրոնում 10-րդ Governors Awards արարողութան ժամանակ։ Դափնեկիրներն ընտրվել և հայտարարվել են 2018 թվականի սեպտեմբերի 4-ին Կինոակադեմիայի խորհրդի քվեարկության արդյունքներով[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Variety.com. Academy Adds Popular Film Category, Sets Three-Hour Oscar Broadcast
  2. BBC.com/russian. "Киноиндустрия умерла": Голливуд критикует новые правила "Оскара"
  3. Kinopoisk.ru. Приз за лучший взрыв: Как Голливуд встретил новую номинацию премии «Оскар»
  4. Oscars.org. Academy determines new Oscars category merits further study
  5. Hollywoodreporter.com. Academy Postponing New Popular Oscar Category
  6. Hollywoodreporter.com. Kevin Hart to Host 91st Oscars
  7. Tapley, Kristopher (2018 թ․ դեկտեմբերի 7). «Kevin Hart Steps Down as Oscar Host». Variety. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. Oscars.org. The Academy to Honor Kathleen Kennedy, Marvin Levy, Frank Marshall, Lalo Schifrin and Cicely Tyson at 2018 Governors Awards
  9. Кэтлин Кеннеди стала первой женщиной — лауреатом премии имени Ирвинга Тальберга [1]

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկարի 91-րդ մրցանակաբաշխություն» հոդվածին։