Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու

(Վերահղված է Բոգդան Հաշդեուից)

Բոգդան Պետրիչեյկու Ալեքսանդրուի Հաշդեու (ռումիներեն՝ Bogdan Petriceicu Hasdeu, 1836, փետրվարի 14 (26), գ. Կրիստինեշտի, Բեսարաբիա) - 1907, օգոստոսի 12 (25), Կիմպինա), ռումինական և մոլդովական գրող, բանասեր, պատմաբան, հայագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր (1874-1900)։ Եղել է Ռումինիայի ԳԱ ակադեմիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Բուլղարիայի և այլ երկրների ակադեմիական ընկերությունների անդամ։

Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու
ռումիներեն՝ Bogdan Petriceicu Hasdeu
Ծնվել էփետրվարի 14 (26), 1838
ԾննդավայրԿերստենցի, Խոտինի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինա
Վախճանվել էօգոստոսի 12 (25), 1907 (69 տարեկան)
Վախճանի վայրCâmpina, Prahova County, Ռումինիա
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
Մասնագիտությունքերական, բանասեր, պատմաբան, համալսարանի դասախոս, լրագրող, վիպասան, քաղաքական գործիչ, արձակագիր, բանաստեղծ և հրապարակախոս
Լեզուռումիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Մոլդովական իշխանություն,  Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և  Ռումինիայի թագավորություն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Ռումինական ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԿուսակցությունԱզգային լիբերալ կուսակցություն
ԱշխատավայրԲուխարեստի համալսարան
ԶավակներՅուլիա Հաշդեու
 Bogdan Petriceicu Hasdeu Վիքիպահեստում

Կենսագրություն, աշխատություններ խմբագրել

Սովորել է Խարկովի համալսարանում (1855-1856

Գրել է (ռումիներեն) գրական-գեղարվեստական, լեզվաբանասիրական, պատմագիտական երկեր։

Յաշում և Բուխարեստում հրատարակել է (1858—1895) գրական թերթեր ու հանդեսներ։ Գրել է (ռումիներեն) գրական տարբեր ժանրի գործեր. «Երեք մոգեր Արևելքից» (1875) դրաման, լեզվաբանական-բանասիրական. «Սկզբունքներ արիական-եվրոպական համեմատական բանասիրության» (1875), «Հատվածներ ռումին լեզվի պատմության մասին» (1876), «Խոսքեր ծերերից» (հ. 1—3, 1878—1881), և պատմագիտական. «Ռումինիայի կրոնական հանդուրժողության պատմություն» (1865), «Ռումինիայի պատմական արխիվը» (հ. 1—4, 1865—1867), «Ռումինացիների քննական պատմությունը» (հ. 1—2, 1873—1875) արժեքավոր երկերը։

Հաշեդուի ստեղծագործությունը համակված է դեմոկրատական, հակաբոյարական տրամադրությամբ։

Ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացրել Ռումինիայի և Տրանսիլվանիայի հայերի պատմությանը, երկրի տնտեսական ու մշակութային կյանքում նրանց կատարած դերին։ Նրանց է նվիրված «Հայերը» (1852, ռուս.) բանաստեղծությունը, «8ոան իշխան Ահարկու» (հայտնի է նաև «Հայը» անունով, ռում., 1865) մենագրությունը, «Հայերը Մոլդովայում 1669 թ.» [«Տրայան» («Traian»), 1869, №1], «Արճեշի վանքը» [«Ռևիստա նոուը» («Revista Noua»), 1888], «Հայերը Ռումինիայում», նույն տեղում (1890) հոդվածները։

 
Վիքիդարանի պատկերանիշը
Ռումիներեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 237  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու» հոդվածին։