Բարեկամություն (մետրոյի կայարան)
«Բարեկամություն» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
![]() | |
Բացման թվական | 1981 թ. մարտի 7 |
Շրջան | Արաբկիր |
Ճարտարապետներ | Ֆենիքս Դարբինյան[1] |
Ելք դեպի փողոցներ | Մարշալ Բաղրամյան պողոտա, Կիևյան, Կալենցի, Կասյան, Հրաչյա Քոչարի փողոցներ (մոտ է Կոմիտասի պողոտային) |
Վերերկրյա տրանսպորտ | ավտոբուսներ №1, №37, №45, տրոլեյբուս №9 |
«Բարեկամություն», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թ. մարտի 7-ին։ «Բարեկամությունն» այժմ վերջին կայարանն է, սակայն կառուցվում են «Աջափնյակ» և «Նազարբեկյան» կայարանները, որոնք կշարունակեն գիծը։
Կայարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Արաբկիր թաղամասի Բարեկամության հրապարակում, և դուրս է գալիս Կիևյան, Կալենցի փողոցների, Բաղրամյանի և Կոմիտասի պողոտաների վրա[1]։ Ապագայում կայարանը կդառնա տեղափոխային №1 և №2 (կառուցվող) գծերի միջև։
Կայարանի ճարտարապետն է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանը, իսկ «Ժողովուրդների բարեկամություն» խորաքանդակի հեղինակը՝ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը[1]։ Կայարանի գլխավոր կոնստրուկտորն է Գերասիմ Գևորգյանը[2]։
Կայարանի նկարագրությունԽմբագրել
Նախասրահը հատակը սալապատված է Փամբակի և Լենինաբադի (Տաջիկստան) բաց գույնի գրանիտով։ Պատերը պատված են Արմավիրի կարմիր տուֆով, իսկ առաստաղը պատրաստված է սակմիդրան ձայնամեկուսիչ նյութից պատրաստված 30×30 սմ չափսի սալիկներով[3]։
Ստորգետնյա սյունազարդ կայարանի դահլիճի լայնությունը 14-19 մետր է, իսկ երկարությունը` 100 մետր։ Թաղային ծածկերով երեք մասի բաժանված կայարանի կենտրոնական հատվածում գտնվում է Ղուկաս Չուբարյանի խորաքանդակը։ Հատակը գրանիտե է, նրա երկու կողմերում 115 մետր երկարությամբ և 20 սմ լայնությամբ հղկված բազալտե սև շերտ է, որը գնացք նստելիս և իջնելիս ուղևորներին պաշտպանում է սայթաքելուց։ Սրահի պատերը երեսպատված են Աղվերանի բաց գույնի մարմարով[3]։