Գերասիմ Գևորգյան
հայ ճարտարագետ-էներգետիկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գերասիմ Վաղարշակի Գևորգյան (օգոստոսի 25, 1927, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-էներգետիկ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1972)։
Գերասիմ Գևորգյան | |
---|---|
Ի ծնե | Գերասիմ Վաղարշակի Գևորգյան |
Ծնվել է | օգոստոսի 25, 1927 (96 տարեկան) |
Ծննդավայր | Բյուրական |
Ազգություն | հայ |
Գործունեություն | Ճարտարագետ--շինարար |
Գործունեության տարիներ | 1955 թվականից |
Կրթություն | ՀԱՊՀ |
Աշխատավայր | Հայպետնախագիծ և Երևաննախագիծ |
Կենսագրություն խմբագրել
1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1955-1978 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1978-1990 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտում[1]։
Հետևյալ կառույցների հեղինակ կոնստրուկտորն է՝
- Երևանի պետական համալսարանի շենք, 1965
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ, 1966
- Տիկնիկային թատրոնի շենք, 1967
- Մեծ եղեռնի հուշարձան, 1965-1967 թվականներ
- «Այրարատ» կինոթատրոնի շենք, 1970-1974 թվականներ (ԽՍ, 1979 ՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
- Երիտասարդության պալատի շենք, 1970-1985 թվականներ (ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981 թվական)
- Երևանի մետրոպոլիտենի վարչության շենք, 1978
- «Զվարթնոց» օդանավակայանի ուղանցներ (էստակադներ), 1981
- «Մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Սասունցի Դավիթ» կայարաններ, 1981
- «Այրարատ» հյուրանոց, 2003
- Ուրուգվայի դեսպանատուն, 2004
- Աբովյանի մշակութի պալատ, 1968
- Դիլիջանի Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տուն, 1984
- Օշականի Մեսրոպ Մաշտոցի թանգարան, 1986
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ, 1972
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր, 1973-1977
- ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեդալ, 1977
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ («Այրարատ» կինոթատրոնի շենքի համար), 1979
- ՀամԼԿԵՄ մրցանակ (Երիտասարդության պալատի շենքի համար), 1981
- «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1984
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005