Գարեգին Նժդեհի հրապարակ (մետրոյի կայարան)
Երևանի մետրոպոլիտենի կայարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Նժդեհի հրապարակ (այլ կիրառումներ)
«Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
![]() | |
Բացման թվական | 1986 թ. դեկտեմբերի 31 |
Նախկին անվանումներ | Սպանդարյան հրապարակ |
Շրջան | Կենտրոն |
Շքասրահի ճարտարապետներ | Լևոն Գևորգյան[1] |
Ելք դեպի փողոցներ | Գարեգին Նժդեհի հրապարակ, Գարեգին Նժդեհի, Չեխովի, Թամանցիների փողոցներ |
«Գարեգին Նժդեհի հրապարակ», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1986 թվականի դեկտեմբերի 31-ին[1]։ Հաջորդում է «Շենգավիթ» կայարանին և վերջին կայարանն է։ Գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Գարեգին Նժդեհի հրապարակ, Գարեգին Նժդեհի, Թամանցիների փողոցներ։ Մինչև 1992 թվականը հեղափոխական գործիչ Սուրեն Սպանդարյանի անունով կոչվել է «Սպանդարյան հրապարակ», այնուհետև վերանվանվել է Գարեգին Նժդեհի անունով[1]։
ԿառամատույցԽմբագրել
Խոր հիմնադրման հենասյունային կայարան է։ Կառամատույցի հենասյուների արանքները կառուցված են սպիտակ մարմարից` կամարների տեսքով։ Հենասյուները երեսպատված են մուգ շագանակագույն երանգի գրանիտով։
Ճարտարապետն է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Գևորգյանը[1]։