Շենգավիթ (էլեկտրադեպո)

Երևանի մետրոպոլիտենի էլեկտրադեպո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենգավիթ (այլ կիրառումներ)

«Շենգավիթ», Երևանի մետրոպոլիտենի էլեկտրադեպո, որը շահագործման է հանձնվել 1985 թ. դեկտեմբերի 26-ին։

Երևանի մետրոպոլիտեն
Դավիթաշեն (մետրոյի կայարան)
Դավիթաշեն
Նազարբեկյան (մետրոյի կայարան)
Նազարբեկյան
Աջափնյակ (մետրոյի կայարան)
Աջափնյակ
Բարեկամություն (մետրոյի կայարան)
Բարեկամություն
Մարշալ Բաղրամյան (մետրոյի կայարան)
Մարշալ Բաղրամյան
Երիտասարդական (մետրոյի կայարան)
Երիտասարդական
Հանրապետության հրապարակ (մետրոյի կայարան)
Հանրապետության հրապարակ
Զորավար Անդրանիկ (մետրոյի կայարան)
Զորավար Անդրանիկ
Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան)
Սասունցի Դավիթ  +ե/ու
«Սասունցի Դավիթ» ՏՍԿ
Գործարանային (մետրոյի կայարան)
Գործարանային
Շենգավիթ (մետրոյի կայարան)
Շենգավիթ
Գարեգին Նժդեհի հրապարակ (մետրոյի կայարան)
Գարեգին Նժդեհի հրապարակ
Շենգավիթ (էլեկտրոդեպո)
Շենգավիթ դեպո
Չարբախ (մետրոյի կայարան)
Չարբախ

Նկարագրություն խմբագրել

Դեպոյին կից գտնվում է «Չարբախ» միաուղի կայարանը, որի միջոցով իրականացվում է երթևեկություն դեպի «Շենգավիթ» կայարան[1]։

Մինչև «Շենգավիթ» էլեկտրադեպոյի բացումը՝ 1981-1985 թվականներին, Երևանի մետրոպոլիտենն աշխատում էր առանց լիարժեք դեպոյի. գնացքների տեխնիկական սպասարկման համար օգտագործվում էին «Սասունցի Դավիթ» կայարանի մոտի երկու փակուղիները։ Դեպոյի բացումից հետո դրանք վերածվեցին վագոնների լվացման կետերի։

«Շենգավիթ» էլեկտրադեպոյում կա 16 ուղի էլեկտրաշարժակազմերի համար (եզրային հատվածը, որտեղ կարող է տեղավորվել ևս 4 ուղի, դատարկ է), ինչպես նաև շարժիչադեպո։ Դեպոյի հարևանությամբ, առանձին տարածքում, գտնվում են շարժակազմերի նորոգման համար նախատեսված միացյալ արհեստանոցները[1]։

1999 թվականի տվյալներով՝ դեպոյում կար 70 վագոն[2]։

Շարժակազմեր խմբագրել

  • 81-714 - 1981-1998 թվականներին
  • 81-717 - 1981 թվականից
  • 81-71M - 2011 թվականից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել