Աջափնյակ (մետրոյի կայարան)

Երևանի մետրոպոլիտենի կայարան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աջափնյակ (այլ կիրառումներ)
«Աջափնյակ» կայարան
Երևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն.png
Բացման նախատեսված թվական Դեռևս հայտնի չէ
Շրջան Աջափնյակ
Ելք դեպի փողոցներ Հալաբյան փողոց և Հրազդան գետի կիրճ
Yerevan Metro logo.png Երևանի մետրոպոլիտեն
Դավիթաշեն (մետրոյի կայարան)
Դավիթաշեն
Նազարբեկյան (մետրոյի կայարան)
Նազարբեկյան
Աջափնյակ (մետրոյի կայարան)
Աջափնյակ
Բարեկամություն (մետրոյի կայարան)
Բարեկամություն
Մարշալ Բաղրամյան (մետրոյի կայարան)
Մարշալ Բաղրամյան
Երիտասարդական (մետրոյի կայարան)
Երիտասարդական
Հանրապետության հրապարակ (մետրոյի կայարան)
Հանրապետության հրապարակ
Զորավար Անդրանիկ (մետրոյի կայարան)
Զորավար Անդրանիկ
BSicon LDER.svg Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան) BSicon .svg
Սասունցի Դավիթ  +ե/ու
BSicon KBSTaq.svg
BSicon .svg
«Սասունցի Դավիթ» ՏՍԿ
Գործարանային (մետրոյի կայարան)
Գործարանային
Շենգավիթ (մետրոյի կայարան) BSicon tBHF.svg BSicon .svg
Շենգավիթ
Գարեգին Նժդեհի հրապարակ (մետրոյի կայարան) BSicon tABZgr.svg BSicon .svg
Գարեգին Նժդեհի հրապարակ
BSicon .svg
Շենգավիթ (էլեկտրոդեպո)
Շենգավիթ դեպո
Չարբախ (մետրոյի կայարան)
Չարբախ

«Աջափնյակ», Երևանի մետրոպոլիտենի կառուցվող կայարան, որը պետք է միանա այժմ գործող վերջին՝ «Բարեկամություն» կայարանին։ Կայարանը պետք է գտնվի նույնանուն համայնքում (որից էլ ստացել է անվանումը)` դեպի Հալաբյան փողոց և Հրազդան գետի կիրճ ելքով։

Շինարարության պատմությունԽմբագրել

Դեպի «Աջափնյակ» կայարան տանող թունելները փորվել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, նախանշված էր նաև կայարանի մուտքը։ Մնում էր միայն կառուցել Հրազդանի կիրճի վրայով անցնող կամուրջը ու անցկացնել գծերը։ Սակայն հսկայական ծախսերի պատճառով այդ նախագիծն առայժմ մնում է չիրագործված։

2014 թվականի հունիսին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակներում բրիտանական խորհրդատվական մի ընկերությանը պատվիրված Երևանի մետրոպոլիտենի՝ դեպի Աջափնյակ մոտ 3-կիլոմետրանոց նոր ուղեգծի կառուցման իրագործելիության ուսումնասիրության արդյունքները։ Սակայն դա զուտ ուսումնասիրություն է և շինարարության վերսկսում դեռևս նախատեսված չէ։ Կառուցվելու դեպքում կօգտագործվի այժմ փորված թունելներից միայն մեկը՝ Մերգելյան ինստիտուտից դեպի Հրազդանի ձախ ափ, իսկ աջ ափից պետք է փորվի նոր թունել՝ դեպի Երևանի ֆիզիկայի ինստիտուտ։ Այդ թունելները կկապվեն կամրջով[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել