Գործարանային (մետրոյի կայարան)
Երևանի մետրոպոլիտենի կայարան
«Գործարանային» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
![]() | |
Բացման թվական | 1983 թ. հուլիսի 11 |
Շրջան | Կենտրոն |
Ճարտարապետներ | Հենրիկ Ղուկասյան[1] |
Ելք դեպի փողոցներ | Թամանցիների, Շիրակի, Արարատյան |
«Գործարանային», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1983 թ. հուլիսի 11-ին[1]։ Գտնվում է «Սասունցի Դավիթ» և «Շենգավիթ» կայարանների միջև։ Կայարանը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Շիրակի, Արարատյան, Թամանցիների փողոցներ՝ հարավային արդյունաբերական գոտու հարևանությամբ։ Սկզբնական շրջանում վերջին կայարանն էր։
ԿառամատույցԽմբագրել
Կառամատույցը բացօթյա է՝ տանիքով։ Պատերը երեսպատված են մոխրագույն մարմարով, պատերի ու տանիքի արանքում կան բացվածքներ՝ արևի լույսի ներթափանցման համար։ Պատերը նախշազարդված են քառանկյունի հարթ դեկորատիվ ուղղահայաց, մեկը մյուսին չկրկնող որմասյուներով (ընդամենը մոտ 20 հատ)։
Կառամատույցի ելքի դիմացի պատը զարդարված է քանդակագործ Լևոն Վարդանյանի «Աշխատանքի երգ» հարթաքանդակով։