Բաուրժան Մոմիշուլի (ղազ.՝ Бауыржан Момышұлы), Խորհրդային միության ղազախ սպա և գրող, հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոս և Ղազախստանի ժողովրդական հերոս կոչումներին։

Բաուրժան Մոմիշուլի
ղազ.՝ Бауыржан Момышұлы
դեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911) - հունիսի 10, 1982(1982-06-10) (71 տարեկան)
ԾննդավայրՕրակ Բալգա, Սինդարյայի շրջան, Թուրքեստանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԱլմա Աթա, Ղազախական ԽՍՀ, Խորհրդային Միություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհրետանի և հետևազոր
Ծառայության տարիներ1932-1934, 1936-1955
Կոչումգնդապետ
Զորամաս9-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա
Հրամանատարն էր9th Guards Rifle Division?
Մարտեր/
պատերազմներ

Խասանի լճի ճակատամարտ

Խորհրդա-գերմանական պատերազմ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1948)
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ազգային հերոս (Ղազախստան) և Soviet Guards Badge

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Մոմիշուլին ծնվել է դուլաթ ցեղի քոչվոր անասնապահների ընտանիքում Օրակ Բալգայում, որն այժմ լքված աուլ է ժամանակակից Ղազախստանի Ժուալի շրջանում[1]։ Մինչև տասներեք տարեկանն ապրել է հարազատների մոտ, սակայն պատանեկության տարիներն անցկացրել է խորհրդային գիշերօթիկ դպրոցներում[2]։ 1929 թվականին միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ, շրջանային կոմիտեի քարտուղար և դատախազի օգնական։ Հետագայում աշխատանքի է անցել Ղազախստանի ԻԽՍՀ-ի Տնտեսական պլանավորման կենտրոնական գործակալությունում՝ որպես բաժնի վարիչ[3]։

1932 թվականի նոյեմբերին Մոմիշուլին զորակոչվեց Կարմիր բանակ երկամյա ծառայության[4] և, որպես կուրսանտ, նշանակվեց 14-րդ լեռնային հետևակային գնդում։ Ազատվելուց հետո սովորել է Լենինգրադի ֆինանսական ինստիտուտի տնտեսագիտության բաժնում և աշխատել Առևտրաարդյունաբերական խորհրդային պետական բանկի ղազախական մասնաճյուղում[5]։

Զինվորական կարիերա խմբագրել

1936 թվականի մարտի 25-ին Մոմիշուլին կրկին կանչվեց զինվորական ծառայության՝ դառնալով Կենտրոնական Ասիայի ռազմական շրջանի 315-րդ գնդի դասակի հրամանատար։ Հաջորդ երկու տասնամյակը նա մնաց բանակում։ 1937 թվականի մարտին գունդը տեղափոխվեց Սիբիր՝ Հեռավորարևելյան ճակատ։ Թեև ստալինյան բռնաճնշումների ժամանակ բռնաճնշումների չի ենթարկվել, «ծայրահեղ ազգայնական հայացքներով» դիտողությունը գրվել է նրա անձնական գոչծերում 1937 թվականին։ Նրա կենսագիր Մեքեմթաս Միրզախմետովը կարծում էր, որ դա տեղի է ունեցել, քանի որ Մոմիշուլին կարդում էր Մագժան Ժումաբաևի պոեզիան և Ալաշ Օրդայի հետ կապված այլ հեղինակների ստեղծագործությունները[6]։

1939 թվականին Մոմիշուլին նշանակվեց 105-րդ հետևակային դիվիզիայի հրետանավորների հրամանատար։ 1940 թվականի փետրվարից նա գլխավորել է Ժիտոմիրում գտնվող 202-րդ անկախ հակատանկային գումարտակը[7]։

Հաջորդ տարվա հունվարին լեյտենանտ Մոմիշուլին վերադարձավ Ղազախստան՝ ծառայության անցնելով Ալմաթիի զինվորական կոմիսարիատում։ Երբ հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, նա նշանակվեց նորաստեղծ 316-րդ հրաձգային դիվիզիայի [Ն 1] 1073-րդ գնդի «Կոմբատ» գումարտակի հրամանատար։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

1941 թվականի սեպտեմբերին դիվիզիան մեկնեց ճակատ՝ Լենինգրադի շրջակայքում գտնվող Մալայա Վիշերա քաղաք[8]։ Հոկտեմբերի ընթացքում, քանի որ Վերմախտը շարժվում էր դեպի Մոսկվա, 316-րդ դիվիզիան, որն արդեն գեներալ Կոնստանտին Ռոկոսովսկիի 16-րդ բանակի կազմի մեջ էր, տեղափոխվեց ռազմաճակատ և նրանց հանձնահարվեց պաշտպանել Վոլոկոլամսկով անցնող մայրուղին և շրջակա տարածքը։ Մոմիշուլիի գումարտակին հանձնահարվել էր պաշտպանել Ռուզա գետի երկայնքով 8 կմ երկարությամբ հատված․ ավագ լեյտենանտ Մոմիշուլին Խորհրդային Միրության մայրաքաղաքի պաշտպանության ընթացքում 27 առճակատումների է մասնակցել։ Նոյեմբերի 16-18-ին ինքը և իր գումարտակը Մատրիոնինո գյուղում մնացյալ դիվիզիայից բաժանվեցին, սակայն կարողացան դիմադրել գերմանական զորքերին և ի վերջո կարողացան ճեղքեն ու ետ վերադառնան իրենց դիրքերը։ Իրենց խիզախության համար 316-րդ գումարտակը նոյեմբերի 23-ին ստացավ գվարդիայի կարգավիճակ և անվանվեց Պանֆիլովի անվան 8-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա՝ ի պատիվ իրենց ընկած հրամանատարի, ով մահացավ գործողությունների ընթացքում նոյեմբերի 18-ին։ Նոյեմբերի վերջին Մոմիշուլին ստացավ կապիտանի աստիճան[9]։

Մոմիշուլին մասնակցեց խորհրդային հակագրոհին և ծանր վիրավորվեց դեկտեմբերի 5-ին, սակայն նա հրաժարվեց մեկուսանալ՝ բուժում ստանալու համար[10]։

1942 թվականի մարտին ռազմական թղթակից Ալեքսանդր Բեկը ժամանեց 8-րդ գվարդիական դիվիզիա։ Այդ տարվա գարնան ընթացքում Բեկը համոզեց Մոմիշուլիին, ով սկզբում չէր ցանկանում, որ օգնի իրեն գրել վեպ Վոլոկոլամսկի կռիվների մասին, որը ի վերջո 1944 թվականին հրապարակվեց «Վոլոկոլամսկի մայրուղի» անվանմամբ։ Մոմիշուլին կտրուկ հավանություն չտվեց Բեկի գրքին, որը նա պնդում էր, որ իրադարձությունների անիրատեսական պատկերումն էր, և քննադատում էր հեղինակին իր ողջ կյանքի ընթացքում[11]։

1942 թվականի ապրիլին իր հրամանատարությունը նրան շնորհեց մայորի կոչումը։ 1942 թվականի օգոստոսին իր վերադասերը շատ դրական զեկույց ներկայացրեցին իր վարքի վերաբերյալ և առաջադրեցին իրեն, որպեսզի ստանա Խորհրդային Միության հերոսի կոչում։ Առաջարկը մերժվեց։ Պոետ Միխայիլ Իսինալիևը, ով Մոմիշուլիի ընկերն էր, գրեց, որ 8-րդ գվարդիայից նախկին քաղաքական գործիչ իր պատմել է, որ իրեն չտվեցին կոչումը ղազախական հայրենասիրության համար, որ կոմիսարների կողմից համարվում էր վտանգավոր ազգայնամոլություն։ Նույն տարվա ընթացքում Մոմիշուլին անդամակցեց Կոմունիստական կուսակցությանը։ Հոկտեմբերին նա ստացավ փոխգնդապետ կոչում։ Ութ ամիս հետո նա դարձավ գնդապետ[12]։

1943 թվականի ընթացքում իր հին վնասվածքների հետևանքների պատճառով նա ստիպված էր երկար ժամանակով գնալ հիվանդանոց։ 1944 թվականի մարտին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա անցավ բարձրաստիճան սպաների դասընթաց Վորոշիլովի ակադեմիայում։ 1945 թվականի հունվարի 21-ին գնդապետ Բաուրժան Մոմիշուլին նշանակվեց 9-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 9-րդ դիվիզիան մասնակցել է արևելապրուսական արշավանքին՝ գրավելով տասնհինգ քաղաքներ Պրիեկուլե քաղաքի շրջակայքում։ Պատերազմի ավարտից հետո Մոմիշուլին պարգևատրվեց Լենինի շքանշանով։

Պատերազմից հետո տարիները խմբագրել

1946 թվականին Մոմիշուլին ընդունվեց նորից Վորոշիլովի ակադեմիա։ 1948 թվականի հունիսի 16-ին Ղազախական ԽՍՀ-ի Նախարարների խորհուրդը նշանակեց նրան հանրապետության Զինված ուժերին աջակցող կամավորական ընկերության տնօրեն, մինչդեռ նա դեռ շարունակում էր ծառայել բանակում։ 1948 թվականի վերջին նա դարձավ 49-րդ անկախ հետևակային բրիգադի փոխհրամանատար Արևելասիբիրական ռազմական շրջանում։ 1950 թվականից հետո նա ծառայել է Կարմիր բանակի լոգիստիկայի և տրանսպորտի ռազմական ակադեմիայում՝ որպես կրտսեր դասախոս։ Ըստ Միրզախմետովի՝ նա 500 սպաներից միակն էր, ով իր հետ միասին ավարտեց ակադեմիան, սակայն երբեք չստացավ գեներալի կոչում․ հեղինակը պնդում է, որ սա այն քաղաքական որոշման պատճառով էր, որ թույլ չտան թյուրքական ժողովուրդներին ստանան բարձր կոչումներ խորհրդային բանակում[13]։

1955 թվականին գնդապետ Մոմիշուլին ազատվեց բանակից հիվանդություն պատճառով։ Նա անցավ գրական կարիերային[7]՝ գրելով մի քանի վեպեր, ինչպես նաև գրքեր պատերազմի ժամանակ իր փորձառության մասին։ Նա նաև դասախոսում էր Ղազախստանի գիտությունների ակադեմիայում[14]։

1963 թվականին Ռաուլ Կաստրոյի հրավերով գնդապետ Մոմիշուլին մեկնեց Կուբա, որտեղ նա դասախոսում էր ռազմավարություն Կուբայի հեղափոխական զինված ուժերի անդամների համար։

Մոմիշուլին հիմնականում հայտնի է Բեկի «Վոլոկոլամսկի մայրուղի» վեպից[15]։ Հեղինակը գրել է նաև երկու շարունակություններ՝ «Մի քանի օր» և «Գեներալ Պանֆիլովի փոխարինողը»[16]։ Այս շարքը ձեռք բերեց միջազգային, ինչպես նաև խորհրդային ճանաչում։

1941 թվականի Վոլոկոլամսկում տեղի ունեցած ճակատամարտերի մասին Մոմիշուլիի «Մոսկվան մեր ետևում է» գրքի հիման վրա 1967 թվականին թատրոն բեմադրվեց[17]։ 1976 թվականին նա ստացավ Ղազախական ԽՍՀ-ի Աբայ Կունանբաևի անվան պետական մրցանակը իր ինքնակենսագրականի համար՝ «Մեր ընտանիքը»[5]։

Մոմիշուլին ընդդիմացավ բրեժնևյան իշխանության կողմից Մալայա Զեմլյայի ճակատամարտի վեհացմանը․ ըստ իր որդի և կենսագիր Բահիցանի՝ իր դիրքորոշումը իրեն պետական ապարատում դարձրեց մեծ թշնամի և զրոյացրեց շանսերը՝ իր կենդանության օրոք Խորհրդային Միության հերոսի կոչում ստանալու[18]։ Երբ Իսինալիևը մոտեցավ Դինմուհամեդ Կունաևին և խնդրեց, որ Մոմիշուլիին հերոսի կոչում տան, սակայն առաջին քարտուղարը պատասխանեց, որ քանի դեռ գեներալ Ալեքսեյ Եպիշևը Կարմիր բանակի հիմնական քաղաքական դիրեկտորատի ղեկավարն է, կոչումը երբեք չի տրվի[12]։ Բահիցանը նաև մտաբերեց, որ իր կյանքի վերջին տարիներին իր հայրը, ով «անկաշկանդ մահմեդականություն էր դավանում»[19], դարձավ սուֆիզմի հետևորդ[20]։ Մոմիշուլին մահացավ 1982 թվականին և թաղվեց Ալմաթիում։

Նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը Ղազախստանի Գերագույն խոհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարողացավ համոզել Մոսկվայի իշխանություններին, որ հետմահու Մոմիշուլիին տան երկրի ամենաբարձր ռազմական կոչումը, և նա հռչակվեց Խորհրդային Միության հերոս 1990 թվականի դեկտեմբերի 11-ին։ Հանրապետության անկախության հռչակումից հետո նա նաև դարձավ Ղազախստանի Ժողովրդական հերոս։ Իր հայրենի Ժուալիի շրջանի կենտրոնը՝ Բաուրժան Մոմիշուլի, անվանվեց ի պատիվ իրեն[21]։ Ալմաթիի Ժաս Ուլան հանրապետական դպրոցը նույնպես անվանված է ի պատիվ իրեն։

Այսօր Բաուրժանագիտության կենտրոնը գտնվում է Տարազի պետական մանկավարժական ինստիտուտում։ Կենտրոնում են գտնվում Բաուրժան Մոմիշուլիի կյանքի և այդ ժամանակների մասին բավական շատ ռուսական և ղազախական աղբյուրներ։

2022 թվականի նոյեմբերի 26-ին Ալմաթիի կենտրոնում գտնվող Ղազախստանի ազգային գվարդիայի 5571 զորամասը անվանվել է ի պատիվ Մոմիշուլիի[22]։

Գրքեր խմբագրել

  • Մոսկվան մեր ետևում է ( «За нами Москва»)
  • Մեր գեներալ․ Իվան Պանֆիլով («Наш генерал»)
  • Մեկ գիշերվա պատմություն («История одной ночи»)
  • Մեր ընտանիքը (ղազ․՝ «Ұшқан ұя», ռուս․՝ «Наша семья»)
  • Սպայի օրագիրը («Дневник офицера»)
  • Պատերազմի հոգեբանություն․ մաս 1 («Психология войны: 1 часть»)
  • Պատերազմի հոգեբանություն․ մաս 2 («Психология войны: 2 часть»)
  • Հանդիպումներ Կուբայում («Кубинские встречи»)

Մեդիա խմբագրել

Բաուրժան Մոմիշուլիի կերպարը տարբեր կինոնկարներում և հեռուստատեսային արտադրանքներում մարմնավորել են այս դերասանները․

  • Ասանբեկ Ումուրալիևը 1968 թվականի «Մոսկվան մեր ետևում է» կինոնկարում
  • Բորիս Շերբակովը 1984 թվականի «Վոլոկոլամսկի մայրուղի» մինի-սերիալում

2010 թվականին Ղազախֆիլմ ստուդիան հրապարակեց «Լեգենդար Բաուրժան» («Қазақтың Бауыржаны») փաստագրական ֆիլմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 100th Anniversary of Bauyrzhan Momyshuly. nur.kz.
  2. Bauyrzhan Momyshuly. Za Nami Moskva. Ȯner (2009). 978-601-209-087-1. p. 1.
  3. Hero of the Soviet Union Baurzhan Momyshuly. Catalogue of the Heroes of the USSR.
  4. Bauyrzhan Momyshuly, Tales from the War. Chapter 1.
  5. 5,0 5,1 Kadyrzhan Smagulov. Legendary Son of the Kazakh People, Bauyrzhan Momyshuly. Արխիվացված 2018-05-18 Wayback Machine Kazinform, 4 March 2009.
  6. Zhanar Kanafina. Unsolved Mysteries of the Life of a Hero. Error in Webarchive template: Empty url. Karavan. 25 June 2010.
  7. 7,0 7,1 Authors of Kazakhstan: Baurzhan Momyshuly Արխիվացված 2010-10-17 Wayback Machine. lit.kz
  8. History of the 316th Division. sams.ru.
  9. The Celebration Day of Baurzhan became that of the People. zhambyl.kz, 16 September 2010.
  10. Galia Galkina. Baurzhan. Արխիվացված 2020-01-30 Wayback Machine np.kz/
  11. Brandon M. Schechter. The Language of the Sword: Alexksandr Bek, The Writers Union and Baurdzhan Momysh-uly in Battle for the Memory of Volokolamskoe Shosse. Institute of Slavic, East European, and Eurasian Studies, University of California, Berkeley (August 1, 2009). pp. 4–5, 27, etc..
  12. 12,0 12,1 Mikhail Isinaliev. Baurzhan Momyshuly. isinaliev.kz/
  13. Maklap Mukankze. The Forty Volumes of Mumyshuly's Memoirs are Published on his 100th Birthday. azattyq.org, 17 May 2010.
  14. «Issue 98 of the OSCE's Kazakh mission». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  15. Edward N. Luttwak. Review: Moscow 1941 by Rodric Braithwaite. Commentary, January 2007.
  16. Alexander Bek. sovlit.com.
  17. Moscow Behind Us on kino-teatr.ru.
  18. Schechter. p. 38.
  19. Schechter. p. 42.
  20. Schechter. p. 40.
  21. Baurzhan Momyshuly: Hero, Author, Soldier. Արխիվացված Դեկտեմբեր 15, 2010 Wayback Machine biography.kz.
  22. «Воинской части Нацгвардии в центре Алматы присвоили имя легендарного Момышулы». kaztag.kz (ռուսերեն). 2022 թ․ նոյեմբերի 26.

Նշումներ խմբագրել

  1. Դիվիզիայի հրամանատարն էր Ղրղզական ԽՍՀ-ի զիվորական կոմիսար, գեներալ-մայոր Իվան Պանֆիլովը։

Արտաքին հղումներ խմբագրել