Ալեքսանդր Ալֆրեդովիչ Բեկ (ռուս.՝ Александр Альфредович Бек, դեկտեմբերի 21 1902 (հունվարի 3 1903)[1], Սարատով, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 2, 1972(1972-11-02)[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։

Ալեքսանդր Բեկ
Ծնվել էդեկտեմբերի 21 1902 (հունվարի 3 1903)[1]
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էնոյեմբերի 2, 1972(1972-11-02)[1][3][4][…] (69 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանGolovinskoye Cemetery
Մասնագիտությունգրող, լրագրող, կենսագիր և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է բժշկական ծառայության գեներալ, զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ Ալֆրեդ Վլադիմիրովիչ Բեկի ընտանիքում։ Ավարտել է Սարատովի 2-րդ ռեալական ուսումնարանը։ 1919 թվականին միացել է Կարմիր բանակին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է Ուրալի Արևելյան ճակատում և վիրավորվել։ Արժանացել է դիվիզիոնային թերթի գլխավոր խմբագրի ուշադրությանը, նրա պատվերով մի քանի ռեպորտաժներ է գրել, ինչից էլ սկսվել է նրա գրական գործունեությունը։ Դրանից հետո դարձել է «Красное Черноморье» թերթի առաջին խմբագիրը[5]։

Գրել ակնարկներ և գրախոսություններ «Կոմսոմոլսկայա պրավդա», «Իզվեստիա» թերթերի համար։ 1931 թվականից համագործակցել է «Ֆաբրիկաների և գործարանների պատմություն» և «Երկու հնգամյակի մարդիկ» խմբագրություններում՝ Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ ստեղծված «Մեմուարների կաբինետում»։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ միացել է Մոսկվայի ժողովրդական աշխարհազորին՝ Կրասնոպրեսնենսկի հրաձգային դիվիզիային։ Մասնակցել է մարտական գործողություններին ոպես ռազմական թղթակից։ Հասել է Բեռլին, որտեղ դիմավորել է Հաղթանակի օրը։

1956 թվականին եղել է «Գրական Մոսկվա» ալմանախի խմբագրական խորհրդի անդամ։

Իր վերջին տարիներին ապրել է Մոսկվայում՝ Չեռնյախովսկու փողոց 4 հասցեում գտնվող «Մոսկովյան գրող» տանը։

Ալեքսանդր Բեկը մահացել է 1972 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում։ Թաղվել է Մոսկվայի Գոլովինսկի գերեզմանատանը[6][7]։

Անձնական կյանք

խմբագրել
  • Կինը՝ գրող և ճարտարապետ Նատալյա Վսեվոլոդովնա Լոյկո (1908-1987, առաջին ամուսինը՝ Ալեքսանդր Շարով,
  • Խորթ որդին[8]՝ տնտեսագետ Միխայիլ Ալեքսանդրովիչ Բեկ (1940-8018)։
  • Դուստրը՝ բանաստեղծ և գրական քննադատ Տատյանա Բեկ (1949-2005)։

Ստեղծագործություն

խմբագրել

Ալեքսանդր Բեկի առաջին վիպակը՝ «Կուրակո», գրվել է 1935 թվականին Նովոկուզնեցկ քաղաքի նորակառույց կատարած ուղևորության տպավորություններով։

Բեկի ամենահայտնի «Վոլոկոլամսկի մայրուղի» վիպակը գրվել է 1942-1943 թվականներին։ Այն դարձել է Ֆիդել Կաստրոյի և Չե Գևարայի սիրած ստեղծագործությունը։ Վիպակի գլխավոր հերոսը Խորհրդային Միության հերոս, գումարտակի հրամանատար ավագ լեյտենանտ (հետագայում գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար) Բաուիրժան Մոմիշ-ուլին է։ Այս վիպակի շարունակությունն են 1960 թվականին գրված «Մի քանի օր» և «Գեներալ Պանֆիլովի ռեզերվը» վիպակները։

Պատերազմից հետո Բեկ գրել է հոդվածների շարք Մանջուրիայի, Հարբինի և Պորտ-Արթուրի մասին։ Նրա մի շարք ստեղծագործություններ նվիրված են մետաղագործներին («Հրահալոցիբանվորները» ժողովածուն, «Բոր պրոֆիլ» վիպակը, «Երիտասարդներ» վեպը)։

1956 թվականին գրված «Տաղանդ (Բերեժկովի կյանքը)» վեպի գլխավոր հերոսի նախատիպը դարձել է ավիացիոն շարժիչների խոշորագույն կոնստրուկտոր Ալեքսանդր Միկուլինը։

1965 թվականին գրված «Նոր նշանակում» վեպի կենտրոնում Իվան Թևոսյանն է, որն Իոսիֆ Ստալինին առընթեր զբաղեցնում էր մետալուրգիական արդյունաբերության և սև մետալուրգիայի նախարարի պաշտոնը։ Վեպում այլախոհ հայացքներ չեն հնչել, սակայն այն հանվել է համարից այն բանից հետո, երբ հայտարարվել էր «Նոր աշխարհ» ամսագրի հրապարակման համար։ Վեպի արգելման գործում որոշակի դեր է խաղացել Թևոսյանի այրին՝ Օլգա Խվալեբնովան, որը որոշել է, որ «Նոր նշանակումը» բացահայտում է իր հանգուցյալ ամուսնու անձնական կյանքի ավելորդ մանրամասները։ Վեպը Գերմանիայում առաջին անգամ հրատարակվել է 1972 թվականին, իսկ ԽՍՀՄ-ում՝ միայն 1986 թվականին։

Չավարտված «Մյուս օրը» (ռուս.՝ «На другой день», 1967-1970 թվականներ) վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1989 թվականին («Ժողովուրդների բարեկամություն» ամսագիր, 1989 թ., թիվ 8-9), նվիրված է Իոսիֆ Ստալինի երիտասարդությանը։

Մատենագիտություն

խմբագրել

Էկրանավորում

խմբագրել
  • 1967 – Մեր ետևում Մոսկվան է («Վոլոկոլամսկի մայրուղին» վիպակի էկրանավորում)
  • 1979 – Տաղանդ («Տաղանդ (Բերեժկովի կյանքը)»)
  • 1983 – Դիվիզիայի հրամանատարի օրը («Մի քանի օր» ժողովածուից «Դիվիզիայի հրամանատարի օր» ակնարկի էկրանավորում)
  • 1990 – Канувшее время («Նոր նշանակում» վեպի էկրանավորում)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Бек Александр Альфредович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Рубрика «Наша история», «Новороссийский рабочий»: Первым редактором газеты был назначен Александр Бек, впоследствии известный советский писатель.
  6. «Бек Александр Альфредович». Могилы знаменитостей.
  7. Հուշարձանի հեղինակ՝ քանդակագործ Ալեքսանդր Պեկարև։
  8. «Вспоминая Татьяну Бек», Леонид Бахнов

Գրակակնություն

խմբագրել
  • Бек А. // Краткая литературная энциклопедия / глав. ред. А. А. Сурков. — Москва: Советская энциклопедия, 1962. — Т. 1 (Аарне — Гаврилов). — 1088 с. — (Энциклопедии. Словари. Справочники).
  • Казак В. Лексикон русской литературы XX века. — Москва: РИК «Культура», 1996. — С. 40–41. — 491 с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8

Արտաքին հղումներ

խմբագրել