Բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն, ԴՕՍԱԱՖ (ռուս․ հապավում՝ ДОСААФ, Добровольная общество содействия армии, авиации и флоту), պաշտպանական-մարզական կազմակերպություն նախկին Խորհրդային Միությունում, որի նպատակն էր աջակցել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և աշխատավորների նախապատրաստմանը «սոցիալիստական հայրենիքի պաշտպանության համար»։ ԴՕՍԱԱՖ-ին նախորդել են Օդային նավատորմի բարեկամների ընկերությունը (1923), Քիմիական պաշտպանության ընկերությունը (1924), Ավիաքիմիական ընկերությունը (1925), Պաջըավիաքիմը (1927), ապա բանակին, ավիացիային, նավատորմին աջակցող առանձին ընկերություններ (1948), որոնց միավորումով 1951 թվականին կազմակերպվեց ԴՕՍԱԱՖ-ը։

ԴՕՍԱԱՖ
Տեսակպետական մարմին, հասարակական կազմակերպություն, կազմակերպություն և ռազմական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածհունվարի 23, 1927
Լուծարված1992
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան
Գլխավոր քարտուղարԱրկադի Ռոտենբերգ և Ալեքսանդր Կոլմակով
Պարգևներ
Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան
Կայքdosaaf.ru

Ընկերությունն ունեցել է իր կանոնադրությունը, դրոշը և խորհրդանշանը։ ԴՕՍԱԱՖ-ի հիմքն էին՝ գործարաններում, հիմնարկություններում, կոլտնտեսություններում և այլուր ստեղծված սկզբնական կազմակերպությունները։ Ընկերության անդամ կարող էին լինել 14 տարին լրացրած քաղաքացիները։

1977 թվականի դրությամբ ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ն ունեցել է 330 հազար սկզբնական կազմակերպություն, որոնք ընդգրկում էին 80 միլիոն անդամ։ Հրատարակվում էին լրագրեր, ամսագրեր, տեղեկագրեր («Սովետսկի պատրիոտ», «Վոեննիե զնանիա», «Կռիլյա Ռոդինի» և այլն)։

ԴՕՍԱԱՖ-ի բարձրագույն մարմինը ընկերության համագումարն էր, կենտրոնական կոմիտեի նախագահն էր Խորհրդային Միության եռակի հերոս, ավիացիայի մարշալ Ալեքսանդր Պոկրիշկինը։

ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ն անցել է կազմակերպական նույն ճանապարհը, ինչ և միութենականը։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1977 թվականին Խորհրդային Հայաստանում եղել է 4720 սկզբնական կազմակերպություն։ Գործում էին ԴՕՍԱԱՖ-ի ավտոմոտոսպորտի, ռադիոյի, հրաձգային, ավիասպորտի և այլ ակումբներ։ ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտեի նախագահն էր գեներալ-մայոր Հովհաննես Բաղրամյանը (1973)։ Ընկերությունը պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, ՀամԿԽ-ի, ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտեի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ դրոշներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 464