Բանսկա Բիստրիցա (սլովակերեն՝ Banská Bystrica, գերմ.՝ Neusohl; հունգ.՝ Besztercebánya; ուկրաիներեն՝ Банська Бистриця), քաղաք Սլովակիայի կենտրոնական մասում, Հրոն գետի ափին։ Նույնանուն երկրամասի վարչական կենտրոնն է, համարվում է Կենտրոնական Սլովակիայի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Բնակչության թվաքանակը՝ շուրջ 83 հազար։ Պատմականորեն եղել է հանքագործական կարևոր կենտրոն (միջին դարերում)։ Հարուստ է պատմական և գեղարվեստական բարձր արժեք ունեցող հուշարձաններով։

Բնակավայր
սլովակ.՝ Banská Bystrica
Դրոշ Զինանշան
Flag of Banska Bystrica.svg Coat of Arms of Banská Bystrica.svg

Banska Bystrica SNP Square.jpg
ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Առաջին հիշատակում1255
Մակերես103,37 կմ²
ԲԾՄ362 մետր
Բնակչություն76 018 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ048
Փոստային ինդեքսներ974 01, 974 04, 974 05, 974 09 և 974 11
Ավտոմոբիլային կոդBB
Պաշտոնական կայքbanskabystrica.sk
##Բանսկա Բիստրիցա (Սլովակիա)
Red pog.png

2017 թվականին Եվրոպայի Բողոքական եկեղեցիների ընկերակցությունը Բանսկա Բիստրիցային շնորհել է «Ռեֆորմացիայի եվրոպական քաղաքի» պատվավոր կոչում[2]։

2000-ական թվականներին Բանսկա Բիստրիցան դարձել էր Ուկրաինայի աշխարհազորային բանակի (УПА-ի) ռազմական պատմության ուսումնասիրման ակադեմիական կենտրոններից մեկը[3]։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա մերձակայքում մարդիկ դեռևս մ. թ. ա. 2000-1700 թթ. պղնձի հանքաքար են հանել ու մշակել։ Ըստ սլովակ հնագետների տեսակետի՝ Բանսկա Բիստրիցայի՝ որպես մշտամնա բնակավայրի հիմքը դրվել է մ. թ. 9-րդ դարում։ Սկզբնական շրջանում եղել է սլովակյան ոչ մեծ գյուղ։ 1243–44 թթ. հիմնովին ավերվել է մոնղոլ-թաթարների հարձակման հետևանքով։ Շուտով այստեղ վերաբնակվել են գերմանացիների մի քանի տասնյակ ընտանիքներ, և հանքագործների այս բնակավայրը բուռն ծաղկում է ապրել։ Ստեղծվել են արհեստավորների շուրջ հինգ տասնյակ գիլդիաներ (համքարություններՀունգարիայի թագավոր Բելա Չորրորդը բնակավայրին քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ է շնորհել, որն ապահովել է վարպետ արհեստավորների նոր հոսքը դեպի բնակավայր։ Բանսկա Բիստրիցան դարձել է Հունգարիայի թագավորության արդյունագործական ու առևտրական կարևոր կենտրոն։ Այստեղ կառուցվել են ամրոց, դղյակներ ու պալատներ, պաշտամունքային շինություններ։

1944 թվականի օգոստոսին քաղաքը դարձել է գերմանացի զավթիչների դեմ սլովակյան համազգային ապստամբության կենտրոն, որտեղ գործել է ապստամբության շտաբը։ Գերմանացիներին հաջողվել է ճնշել ապստամբությունը և վերագրավել քաղաքը, բայց կաճ ժամանակ անց ապստամբներին օգնության են եկել խորհրդային զորքերը, և Բանսկա Բիստրիցան 1945 թ. մարտի 25-ին ազատագրվել է ֆաշիստական լծից։

Քաղաքին առնչված անվանի անձինքԽմբագրել

  • Մարտին Բաբյակ — օպերային երգիչ (բարիտոն)
  • Դոմինիկ Սկուտեցկի — գեղանկարիչ
  • Անաստասիա Կուզմինա — օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (բիաթլոն)
  • Ֆերենց Վեշելիենի — Հունգարիայի թագավորության զորահրամանատար
  • Մատեյ Ֆաբեր (1587—1653) — կղերական գրող
  • Ռոլանդ Յակոբի (1893—1951) — ազգությամբ հունգար թենիսիստ, սեղանի թենիսի աշխարհի առաջին չեմպիոն
  • Մարեկ Համշիկ -ֆուտբոլիստ

Տեսարժան վայրերԽմբագրել

Քաղաքային բերդը

Սլովակյան ապստամբության հրապարակի կառույցների համալիրը

Բազմաթիվ կոստյոլներ, պալատներ

Սլովակյան ապստամբության թանգարանը

ՊատկերասրահԽմբագրել

Գործընկեր քաղաքներԽմբագրել

Բանսկա Բիստրիցան գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[4].

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The 2021 Population and Housing CensusBratislava: Statistical Office of the Slovak Republic.
  2. Bekenntnis im Gebirge(գերմ.)
  3. «Michal ŠMIGEĽ. Banderovci na Slovensku 1945—1947. Banská Bystrica: Katedra histórie FHV UMB»։ Արխիվացված է օրիգինալից 12 червень 2008-ին։ Վերցված է 28 жовтень 2010 
  4. |аўтар = |прозьвішча = |імя = |аўтарlink = |суаўтары = |дата публікацыі = |url = http://eng.banskabystrica.sk/sister-cities.phtml?id5=2367%7Cзагаловак Archived 2020-02-25 at the Wayback Machine. = Banská Bystrica. Sister cities — Twin towns|фармат = |назва праекту = Афіцыйная бачына Банскай Быстрыцы|выдавец = |дата = 9 траўня 2013|мова = en|камэнтар = }}
  5. «Arhivirana kopija»։ Արխիվացված է օրիգինալից 18. 12. 2007-ին։ Վերցված է 18. 1. 2009 
  6. http://www.radom.pl/_portal/118786399846cd5dbe4a35e/Miasta_partnerskie.html

Արտաքին հղումներԽմբագրել