Ասկոլի Պիչենո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ասկոլի Պիչենո (այլ կիրառումներ)
Ասկոլի Պիչենո (իտալ.՝ Ascoli Piceno), քաղաք և համայնք Իտալիայի նույնանուն գավառում։ Նաև համարվում է գավառի վարչական կենտրոնը[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ասկոլի Պիչենո | |||
Ascoli Piceno | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Մարկե | ||
Գավառ | Ասկոլի Պիչենո | ||
Մակերես | 160 կմ² | ||
ԲԾՄ | 154 մետր | ||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||
Բնակչություն | 50 135 մարդ | ||
Խտություն | 313 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +39 0736 | ||
Փոստային ինդեքսներ | 63100 | ||
Ավտոմոբիլային կոդ | AP | ||
Պաշտոնական կայք | comuneap.gov.it | ||
| |||
Ասկոլի Պիչենո քաղաքը գտնվում է 25 կմ հեռավորության վրա Ադրիատիկ ծովից։ Այս քաղաքը կառուցված է Տրոնտո և Կոստելլանո գետերի միավորման տեղում և հարակից շրջաններում։ Քաղաքը նաև ունի զբոսաշրջային նշանակություն։ Քաղաքի հիմնական բնակիչները կաթոլիկ իտալացիներն են, որոնք կազմում են քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը։
Քաղաքի պաշտոնական լեզուն իտալերենն է։ Քաղաքի բնակչությունը կազմում է 50 135 մարդ, բնակչության խտությունը՝ 313 մարդ/կմ²։ Ասկոլի Պիչենոն նահանգի ամենախոշոր բնակավայրն է։ Տարածքը կազմում է 160 կմ²։
ԺողովրդագրությունԽմբագրել
Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Հայտնի բանկիչներԽմբագրել
- Ջովաննա Գարցոնի – իտալացի հայտնի նկարչուհի։ Տարբեր կտավների և քանդակների հեղինակ։
- Կարլո Կրիվելլի – իտալացի նկարիչ և աստվածաբան, ով ծնվել է Վենեցիայում, սակայն կյանքի մեծ մասը անցկացրել է Ասկոլի Պիչենոյում։ Թանգարանների մեծ մասը պահվում է իտալակա թանգարաններում։
ՏվյալներԽմբագրել
- Ասկոլի Պիչենոյի հեռախոսային կոդը՝ +39 0736
- Ասկոլի Պիչենոյի փոստային ինդեքսը՝ 63100
- Ժամային գոտի՝ UTC+1, ամռանը՝ UTC+2
Քույր քաղաքներԽմբագրել
- Գերմանիա, Տրիեր (գերմ.՝ Trier) – 1958 թվականից
- Ֆրանսիա, Մասսի (ֆր.՝ Massy) – 1997 թվականից
- Սլովակիա, Բանսկա Բիսրիցա (սլովակ.՝ Banská Bystrica) – 1998 թվականից
- ԱՄՆ, Չատտանգու (գերմ.՝ Trier) – 2006 թվականից
- Ֆրանսիա, Բայոննա (ֆր.՝ Baiona) – 2008 թվականից
- Իտալիա, Նորչա (իտալ.՝ Norcia) – 2010 թվականից
- Իտալիա, Ամատրիչե (իտալ.՝ Amatrice) – 2010 թվականից
- Հյուսիսային Մակեդոնիա, Վելես (մակեդոներեն՝ Општина Велес) – 2011 թվականից
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Ascoli Piceno)»։ Վերցված է 2017 հուլիսի 14
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ասկոլի Պիչենո կատեգորիայում։ |