Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի։ Առավել մանրամասն տես ջնջման ներկայացված հոդվածների համապատասխան քննարկման մեջ։
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Բայազետ Կենտրոն|Ոչ նշանակալի։ Առավել մանրամասն տես ջնջման ներկայացված հոդվածների համապատասխան քննարկման մեջ։ }}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

«Բայազետ» կենտրոն, լրիվ անվանումը՝ «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն, հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2021 թվականին Գավառում[1][2]։ Կազմակերպությունը զբաղվում է Հայաստանի մարզային երիտասարդների շրջանում ֆունկցիոնալ և ինտելեկտուալ մտքի կազմակերպմամբ[փա՞ստ]։

Բայազետ Կենտրոն
Изображение логотипа
ՏեսակՀասարակական Կազմակերպություն
Երկիր{{{2}}} Հայաստան
Հիմնադրվածփետրվար 2021
Գլխադասային գրասենյակԳավառ
ՏարածաշրջանԳեղարքունիք
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, անգլերեն
Գլխավոր քարտուղարՎահրամ Հովեյան
Հիմնական մարմինՀամագումար
Անձնակազմ17
Կամավորներ50
ՀիմնադիրՎահրամ Հովեյան, Մարուսյա Հովհաննիսյան և Տիգրան Չանդոյան
Կայքbayazet.org

«Բայազետ» կենտրոնը իրականացնում է հասարակագիտական հետազոտություններ, հրապարակում զեկույցներ, կատարում վերլուծություններ, անցկացնում հարցազրույցներ, ինչպես նաև 6 լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, թուրքերեն և ադրբեջաներեն) թարգմանում, խմբագրում և հրապարակում է ինֆորմատիվ հոդվածներ[փա՞ստ]։

Պատմություն

խմբագրել

2021 թվականի հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում գումարվեց «Բայազետ» կենտրոնի հիմնադիր ժողովը[3], իսկ նույն թվականի փետրվարի 10-ին Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից այն գրանցվեց որպես հասարակական կազմակերպության կարգավիճակ[4][1]։

 
«Բայազետ» կենտրոնի ընտրություններ, Գավատ 2023

Գործունեություն

խմբագրել

«Բայազետ» կենտրոնի գործունեության գերակա ուղղությունները կարելի է խմբավորվել 4 հիմնական ոլորտների՝

Հետազոտություններ

խմբագրել

«Բայազետ» կենտրոնը իրականացնում է ուսումնասիրություններ և վերլուծություններ քաղաքագիտության, տնտեսագիտության և սոցիոլոգիայի հատման միջակայքում, որոնք օգնում են Հայաստանի քաղաքացիական ղեկավարներին, քաղաքականություն մշակողներին և հասարակությանը` հասկանալու և լուծելու հայ հասարակության այն գլխավոր խնդիրները, որոնք իրենց մեջ պարունակում են մի շարք մարտահրավերներ[5]։ Աշխատանքները գրախոսվում և երաշխավորվում են գիտահետազոտական ինստիտուտների և ոլորտային հայտնի մասնագետների կողմից, ապա տպագրվում և հրապարակվում կենտրոնի պաշտոնական կայքէջում։ Կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում գիտահետազոտական աշխատանքով զբաղվող երիտասարդներին մնալ մարզում և ունենալ վարձատրվող աշխատանք։

  1. Օտար լեզուների իմացության ուսումնասիրություն Գավառի տարածաշրջանի դպրոցականների շրջանում, - Վ․ Հովեյան, Ա․ Խոստեղյան, թարգմ․՝ Ստելլա Շահինյան, «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2022․ - 98 էջ[6]
  2. ՏԻՄ բյուջեի վերլուծություն․ Գավառ համայնքի օրինակով, - Ա․ Խոստեղյան, «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2022․ - 14 էջ[7]
  3. «Նոր Հայաստան» իդեոլոգեմի դրսևորումները Հայաստանի համացանցային մեդիատեքստերում, - Վ․ Հովեյան, Ա․ Ժամակոչյան, «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2022․ - 10 էջ[8]
  4. Գեղարքունիքի մարզում գործող մարզադպրոցների դերը երեխաների առողջ ապրելակերպի խթանման և սոցիալականացման գործընթացներում - Վ․ Հովեյան, Վ․ Գարեյան, թարգմ․՝ Զառա Պետրոսյան, «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոն ՀԿ, Գավառ 2021. - 72 էջ[9]

Գրադարանագիտական աշխատանք

խմբագրել

«Բայազետ» կենտրոնի գրադարանը Գեղարքունիքի մարզի ոչ պետական, ամենախոշոր հանրային գրադարանն է[10], որի ֆոնդերը ձևավորվել են տեղի բնակիչների անձնական գրադարանների, ինչպես նաև կրթական ու ուսումնական հիմնարկությունների նվիրատվությունների հիման վրա։ Իբրև գիտակրթական հասարակական կազմակերպություն, «Բայազետը» ստեղծում է անհրաժեշտ պայմաններ գրքերի հավաքագրման, պահպանման և ընթերցողներին բոլոր հնարավոր ուղիներով հասանելի դարձնելու համար։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին «Տարվա Կամավոր» Գյումրու մրցանակաբաշխության շրջանակներում Գեղարքունիքի մարզից հաղթող ճանաչվեց «Բայազետ» կենտրոնի կամավոր Լաուրա Մկրտչյանը՝ կենտրոնի կողմից իրականացվող հանրային հիբրիդային գրադարանի ստեղծման գործում ունեցած իր կամավորական աշխատանքի համար։

«Բայազետ» կենտրոնը համագործակցում է Հայաստանի ազգային գրադարանի, ԳԱԱ և ԵՊՀ գիտական և այլ գրադարանների հետ։ 2022 թվականի հուլիսի 19-ին Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը «Բայազետ» կենտրոն ՀԿ-ին նվիրաբերեց 156 միավոր հայ գրականություն։ Օրեր անց՝ հուլիսի 25-ին, կազմակերպության Գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը Երևանում պարգևատրվեց Համո Սահյանի անվան գրադարանի բարձրագույն պատվոգրով և նվիրատվություն ստացավ 250 միավոր գիրք։

2023 թվականի հունվարի դրությամբ գրադարանն ունի 6950 միավոր գրականություն և 51 ակտիվ ընթերցող։

Իրազեկում

խմբագրել

«Բայազետ» կենտրոնը տարածում է տեղեկատվական նյութեր, որոնք պարարտ հող են նախապատրաստում` հասկանալու թե ինչպես է փոխվում աշխարհը[11]։

Թարգմանություններ

խմբագրել
 
«Բայազետի ընտրանի» թարգմանությունների ժողովածու, Գավառ 2022

Կենտրոնը իրականացնում և հրապարակում է թարգմանություններ[12] անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներից[13]։ 2022 թվականին հուլիսի 18-ին առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացրեց համաշխարհային ճանաչում ունեցող Hermès ամսագրում հրապարկված Սերժ Մոսկովիչի (Serge Moscovici) հետ հարցազրույցի հայերեն թարգմանությունը[14], Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող՝ ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Ումիթ Քուրթի «Այնթափի կորուսյալ հայերը՝ մի տան անցյալի հետքերում» հոդվածի թարգմանությունը[15]

Հարցազրույցներ

խմբագրել

«[ՎԵՐԱ]իմաստավորելով զարգացման օրակարգը հարցազրույցների շարք, Գավառ 2022» ՝ առաջին հայալեզու ժողովածուն է Գավառի անցյալի, ներկայի և ապագայի մասին

 
[ՎԵՐԱ]իմաստավորելով զարգացման օրակարգը հարցազրույցների շարք, Գավառ 2022` առաջին հայալեզու ժողովածուն է Գավառի անցյալի, ներկայի և ապագայի մասին
  1. Կենտրոնի շարունակական առաջխաղացման համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ մարդկանց՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին․ Մոնիկա Ստեփանյան[16]
  2. Թարգմանության համար աշխատում ենք ընտրել այնպիսի հոդվածներ, որոնց պակասը զգացվում է հայալեզու մեդիայում․ Ստելլա Շահինյան[17]
  3. Շարունակում ենք փնտրել տաղանդավոր երիտասարդների զարգացմանը նպաստող նոր մոդելներ․ Անի Թադևոսյան[18]
  4. Մենք բաց ենք քննարկելու համագործակցության ցանկացած առաջարկ, որն առընչվում է Գավառի ավելի լավ ապագային․ Ավետիք Խոստեղյան[19]
  5. Որոնում ենք մենթորներ, ովքեր կօգնեն մեզ բարդ հարցերին ավելի պատրաստ լինել․ Հասմիկ Իսրայելյան[20]
  6. Հայաստանի և սփյուռքի գործարարների դերը կարող է բեկումնային լինել Գավառի զարգացման գործում․ Վահրամ Հովեյան[21]
  7. Նկատելի էր, որ «Բայազետ»-ը նեղ շահեր հետապնդող խմբակ չէ, այլ ինտելեկտուալ, զարգացող և սկզբունքային երիտասարդների միասնություն․ Հասմիկ Իսրայելյան[22]
  8. Կարևորություն ենք տալիս համայնքում վստահելի տեղեկատվական-վերլուծական կենտրոն դառնալուն․ Մարուսյա Հովհաննիսյան[23]
  9. Նպատակ ենք դրել ամեն ջանք գործադրել ի նպաստ մեր համայնքի հասարակական զարգացման․ Տիգրան Չանդոյան[24]
  10. «Բայազետը» պետք է դառնա Գավառի ուղեղային կենտրոնը․ Վահրամ Հովեյան[25]

Ոչ ֆորմալ կրթություն

խմբագրել

«Բայազետ» կենտրոնը կազմակերպում է պանելային քննարկումներ, դասախոսություններ և տեղեկատվական հանդիպումներ, քանի որ ընդունում է, որ միայն ֆորմալ կրթական համակարգերը չեն կարող արձագանքել ժամանակակից հասարակության մարտահրավերներին և, հետևաբար, ողջունում է ոչ ֆորմալ կրթական պրակտիկայով բոլոր ամրապնդումները։

Կառուցվածք

խմբագրել

Կազմակերպության կառավարման և վերահսկողական մարմիններն ընտրովի են, մնացած պաշտոնների նշանակման և ազատման իրավունքը վերապահված է Գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարի հետ անհաղթահարելի տարաձայնությունների պարագայում Խորհրդի բոլոր անդամների կողմ լինելու դեպքում հրավիրվում է Համագումար ու քննարկման դրվում գլխավոր քարտուղարի պաշտոնանկության հարցը։

Համագումար

խմբագրել

Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինը բոլոր անդամների կամ նրանց կողմից ընտրված պատվիրակների համագումարն է, որին պատկանում է կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը։ Համագումարը հրավիրում և վարում է Գլխավոր քարտուղարը՝ բացառությամբ կանոնադրությամբ սահմանված դեպքերի։ Կազմակերպության Համագումարը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Համագումարին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին։ Որոշումներն ընդունվում են Համագումարի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։

Գլխավոր քարտուղար

խմբագրել
 
«Բայազետ» կենտրոնի կազմակերպչական կառուցվածքը

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը Գլխավոր քարտուղարն է, ով ընտրվում է Համագումարի կողմից 2 տարի ժամկետով։ Գլխավոր քարտուղարը ղեկավարում է կազմակերպության աշխատակազմը, իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարումը, այդ թվում՝ ֆինանսական գործունեությունը, ապահովում է Համագումարի, Կազմակերպության Խորհրդի կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, դրանց գործունեությանն ուղղված բոլոր հարցերի լուծումը։

Գլխավոր քարտուղարի օգնականը կորդինացնում է բաժինների փոխկապակցված աշխատանքը՝

  • Փորձագիտական և վերլուծական բաժին
  • Թարգմանչական և խմբագրական բաժին
  • Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժին
  • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
  • Իրավաբանական բաժին
  • Ֆինանսական բաժին
  • Ադմինիստրատիվ բաժին

Խորհուրդ

խմբագրել

Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինն է, որի անդամները ընտրվում են Համագումարի կողմից 1 տարի ժամկետով։ Խորհուրդը հաստատում է Կազմակերպության ռազմավարական պլանը և հսկում դրա կատարման ընթացքը, ինչպես նաև քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության անդամակցության հարցով։ Կազմակերպության խորհրդի նիստը կարող է որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը։ Որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Կազմակերպության խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է ամիսը մեկ անգամ։ Որոշ դեպքերում կարող են հրավիրվել խորհրդի ընդլայնված նիստեր՝ Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ։

Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողով (ԿՎՀ)

խմբագրել

Կազմակերպության վերահսկողական գործառույթը վերապահված է ԿՎՀ-ին, որի անդամները զբաղվում են Կազմակերպության բոլոր անդամների իրավունքների պաշտպանությամբ, Կազմակերպության մարմինների և ստորաբաժանումների որոշումների օրինականության ապահովմամբ։

Կազմակերպության յուրաքանչյուր անդամ կամ աշխատակից կարող է դիմում ներկայացնել ԿՎՀ-ին, եթե նա համարում է, որ կազմակերպությունում՝

  • ընդունվել են որոշումներ, որոնք խախտել են իր իրավունքները,
  • Կազմակերպությունում ընդունվել են որոշումներ, որոնք հակասում են Հայաստանի օրենսդրությանը, Կանոնադրությանը կամ սույն Կանոնակարգին
  • Կազմակերպությունում ընդունվել են որոշումներ, որոնք ակնհայտ հակասում են Կազմակերպության գաղափարներին, սկզբունքներին կամ նպատակներին։

Անդամակցություն

խմբագրել

«Բայազետ» կենտրոնի անդամ կարող է դառնալ Հայաստանի, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ունի ակադեմիական պատրաստվածություն[32]։ «Բայազետ» կենտրոնի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է ներկայացնում Գլխավոր քարտուղարին՝ լրացնելով կազմակերպության կողմից մշակված դիմումի ձևաթուղթը։ Գլխավոր քարտուղարի դրական եզրակացության դեպքում թեկնածուն անցնում է մինչև 3 ամսյա փորձաշրջան։ Փորձաշրջանի ավարտին թեկնածուն ներկայանում է Խորհրդի նիստին, որի ժամանակ քվեարկությամբ տրվում է անդամի կարգավիճակ, կամ դիմումը մերժվում է։

Սկանդալներ

խմբագրել

2021 թվականի Գավառ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածուն չմասնակցեց «Բայազետ» կենտրոնի հեղինակային «10 հարց, 10 պատասխան» հարցազրույցին՝ այդ կերպ մեղադրելով կազմակերպությանը ընտրությունների վրա ազդեցություն ունենալու մեջ։

2021 թվականի նոյեմբերին 28-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ Գլխավոր քարտուղարն անդրադարձավ[33] հնչած քննադությանը։

  Բոլորն հարցնում են, թե ո՞ր քաղաքական ուժին է սատարում «Բայազետ» կենտրոնը։ Այս օրերի ամենահաճախ տրվող հարցն է։ Ասեմ, իրականում, մեր կենտրոնը հավասար հեռավորության վրա է բոլոր քաղաքական ուժերից։ Պետք չէ մոռանալ, որ «Բայազետը» անկախ հետազոտական-վերլուծական կենտրոն է, իր առաքելության և տեսակի մեջ՝ միակը մարզում։ Սրանք պարզապես խոսքեր չեն։ Լինել «Բայազետից», նշանակում է լինել անկախ և օբյեկտիվ։ Այս արժեքների վրա կառուցվել և շարունակում է զարգանալ մեր կենտրոնը։ Չնայած բավական երիտասարդ կազմակերպություն լինելուն, մեր կայքում գործարկված «Գավառն ընտրում է» բաժնի օրական դիտումների քանակն անցնում է մի քանի հազարը։ Այսինքն, մարդիկ վստահում են մեզ, կարդում են և մենք չպետք է իրենց հուսախաբ անենք։
- Վահրամ Հովեյան, Գլխավոր քարտուղար, 28 նոյեմբեր, 2021
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպություններ
  2. «Բայազետը պետք է դառնա Գավառի ուղեղային կենտրոնը․ Վահրամ Հովեյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Բայազետ» կենտրոնի հիմնադիր ժողովի արձանագրություն
  4. «Բայազետ» կենտրոնի կանոնադրությունը
  5. «Նպատակ ենք դրել ամեն ջանք գործադրել ի նպաստ մեր համայնքի հասարակական զարգացման․ Տիգրան Չանդոյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. Hoveyan, Vahram; Khosteghyan (2022). Study of Foreign Language Proficiency Among Schoolchildren of Gavar Region (Arm & Eng). Translated by Shahinyan, Stella. Gavar: Bayazet" Armenian Analytical-Research Center. {{cite book}}: |first2= missing |last2= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Khosteghyan, Avetiq (2022). Analysis of the Municipal Budget of Gavar. Gavar: "Bayazet" Armenian Analytical Research Center.
  8. Hoveyan, Vahram (2022). Zhamakochyan, Anna (ed.). The Manifestation of “New Armenia” Ideologeme in The Internet Media Texts of Armenia (Arm & Eng). Gavar: “Bayazet” Armenian Analytical Research Center.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Hoveyan, Vahram; Gareyan, Vardan (2021). The Role of Sports Schools in Gegharkunik Region in the Processes of Promoting Healthy Lifestyle and Socialization of Children (Arm & Eng). Translated by Zara, Petrosyan. Gavar: Bayazet" Armenian Analytical-Research Center.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. ««Բայազետ» գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. «Կարևորություն ենք տալիս համայնքում վստահելի տեղեկատվական-վերլուծական կենտրոն դառնալուն․ Մարուսյա Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. «Թարգմանության համար աշխատում ենք ընտրել այնպիսի հոդվածներ, որոնց պակասը զգացվում է հայալեզու մեդիայում․ Ստելլա Շահինյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. «Թարգմանելով աշխարհը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. «Հոգեսոցիալական հայացք․ Հարցազրույց Սերժ Մոսկովիչի հետ».
  15. Այնթափի կորուսյալ հայերը՝ մի տան անցյալի հետքերում
  16. Ստեփանյան, Մոնիկա (19.08.2022). «Կենտրոնի շարունակական առաջխաղացման համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ մարդկանց՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին». www.bayazet.org. «Բայազետ» կենտրոն ՀԿ.
  17. Շահինյան, Ստելլա (13․05․2022). «Թարգմանության համար աշխատում ենք ընտրել այնպիսի հոդվածներ, որոնց պակասը զգացվում է հայալեզու մեդիայում». www.bayazet.org.
  18. Թադևոսյան, Անի (13․03․2022). «Շարունակում ենք փնտրել տաղանդավոր երիտասարդների զարգացմանը նպաստող նոր մոդելներ». www.bayazet.org.
  19. Խոստեղյան, Ավետիք (23․03․2022). «Մենք բաց ենք քննարկելու համագործակցության ցանկացած առաջարկ, որն առընչվում է Գավառի ավելի լավ ապագային».
  20. Իսրայելյան, Հասմիկ (16․02․2022). «Որոնում ենք մենթորներ, ովքեր կօգնեն մեզ բարդ հարցերին ավելի պատրաստ լինել». www.bayazet.org.
  21. Հովեյան, Վահրամ (10․02․2022). «Հայաստանի և սփյուռքի գործարարների դերը կարող է բեկումնային լինել Գավառի զարգացման գործում». www.bayazet.org.
  22. Իսրայելյան, Հասմիկ (16․01․2022). «Նկատելի էր, որ «Բայազետ»-ը նեղ շահեր հետապնդող խմբակ չէ, այլ ինտելեկտուալ, զարգացող և սկզբունքային երիտասարդների միասնություն». www.bayazet.org.
  23. Հովհաննիսյան, Մարուսյա (15․01․2022). «Կարևորություն ենք տալիս համայնքում վստահելի տեղեկատվական-վերլուծական կենտրոն դառնալուն». www.bayazet.org.
  24. Չանդոյան, Տիգրան (12․01․2022). «Նպատակ ենք դրել ամեն ջանք գործադրել ի նպաստ մեր համայնքի հասարակական զարգացման». www.bayazet.org.
  25. Հովեյան, Վահրամ (27․12․2021). ««Բայազետը» պետք է դառնա Գավառի ուղեղային կենտրոնը». www.bayazet.org.
  26. «Ապրի՛լ» նախաձեռնություն
  27. «Կայացավ ԳՊՀ ուսանողական հանրապետական ամենամյա գիտաժողովը, որին մասնակցում էին նաև «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնի ներկայացուցիչները». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  28. Աննա Ժամակոչյան
  29. Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում։ / Հեղ. խմբի ղեկ.՝ Գագիկ Հարությունյան ; Հեղ.՝ Ա. Ժամկոչյան, Ա. Մանուսյան, Դ. Գալստյան, Լ. Հակոբյան և ուրիշ.; ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե; «Նորավանք» ԳԿՀ(չաշխատող հղում)
  30. Workshop in International Survey Methods
  31. «Գոհար Շահնազարյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  32. «Կենտրոնի շարունակական առաջխաղացման համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ մարդկանց՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին․ Մոնիկա Ստեփանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  33. «Գավառի ընտրությունների, օվկիանոս դուրս եկող նավի և կարևորի մասին․ Վահրամ Հովեյանի հետ». 2021 թ․ նոյեմբերի 28.

Արտաքին հղումներ

խմբագրել