Hermès
Hermès International S.A. (կրճատած՝ Hermès ), ֆրանսիական նորաձևության տուն։ Հիմնադրվել է 1837 թվականին որպես ձիարշավերի համար հանդերձանք պատրաստող արհեստանոց։ Սկզբում կազմակերպությունը մասնագիտացավ կաշվե իրեր պատրաստելու մեջ, իսկ հետո այն հարստացրեց իր ապրանքի տեսականին՝ թողարկելով օծանելիքներ, պատրաստի հագուստ և այլն։ 1950-ական թվականներից կազմակերպության լոգոն համարվում է լծած էկիպաժը։
Hermès | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, ձեռնարկություն, կարի արդյունաբերություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1837 |
Հիմնադիր | Thierry Hermès? |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | նորաձևություն և Q112166038?[1] |
Հասույթ | ▲11,6 մլրդ € (2022)[2] |
Աշխատողների թիվ | 8370 մարդ (2010)[3] |
Դուստր ընկերություններ | Fondation d'entreprise Hermès? |
Կայք | hermes.com |
Մասնակից է | Comité Colbert? |
Բորսա | HESAF[4] |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Կազմակերպության զարգացման ամբողջ պատմության ընթացքում դրա դիզայներներն են եղել Լոլա Պրուսակը, Ժակ Դիլեյը, Կատրին դե Կարոլին, Նիկոլ դե Վեսյան, էրիկ Բերժեն, Կլոդ Բրույսեն, Թեն Գյուչիսելլին, Մարկ Օդիբեն, Մարիոտ Չանեն, Մարտին Մարջիելան, Ժան Պօլ Գոտյեն, Վերոնիկ Նշանյանը (ներկայիս տղամարդկանց հագուստի ուղղությամբ), Քրիստով Լերե (ներկայիս կանացի հաուստի ուղղությամբ)[5]։
19-րդ դարի սկիզբԽմբագրել
Էրմեսների բողոքական ընտանիքը՝ ծնուննդով Կրեֆելդից հիմնավորվել է Ֆրանսիայում 1828 թվականին[5]։ 1837 թվականին Թերրի Էրմեսը (1801—1878) հիմնադրում է իր արհեստանոցը՝ Փարիզի Մեծ Բուլվարներ թաղամասում։ Այս արհեստանոցում Էրմեսը ընդունում էր միայն արիստոկրատ ընտանիքների պատվերները[6][7]։ Նա կարողանում էր կարել ամենալավ թամբերը էկիպաժների համար և հաջողությամբ վաժառում էր դրանք։
1855 թվականին Թերի Էրմեսը արժանանում է մրցանակի Փարիզի ցուցահանդեսներից մեկում, իսկ 1867 թվականին նույն ցուցահանդեսում արժանանում է բարձրակարգ մեդալի։
1880 թվականին Թերրիի բիզնեսը իր ձեռքն է վերցնում նրա որդին Շարլ-Էմիլ Էրմեսը, ով տեղափոխում է արհեստանոցը Ֆոբուր Սենտ Օնորե (փողոց) (մինչ այսօր արհեստանոցը գտնվում այդ փողոցում)։ Նոր ղեկավարը ոչ միայն մեծացրեց թաբմերի տեսականին այլ նաև սկսեց ապրանք վաճառել ոչ միայն արիստոկրատ ընտանիքների այլ նաև բոլոր ցանկացողներին[8]։
Շարլ-Էմիլ Էրմեսի տղաները՝ Ադոլֆը և Էմիլ-Մորիսը նույնպես մասնակցեցին արհեստանոցի զարգացման։ Նրանք կարողացան կազմակերպության արտադրանքը հասցնել մինչև Հարավային Ամերիկա, Ռուսաստան, Հյուսիսային Աֆրիկա, Ասիա ինչպես նաև Եվրոպայի էլիտային շրջաններ։
1900 թվականին կազմակերպությունը թողարկեց Haut à Courroies պայուսակը, որը նախատեսված էր հատուկ ձիավարների համար։
20-րդ դարԽմբագրել
1951 թվականին կազմակերպությունը գլխավորում էր Ռոբեր Դյուման։ Հենց նրա ժամանակ էր որ ընտրվեց կազմակերպության լոգոն և գույնը (գազարագույն)։
Կազմակերպության թափած ջանքերի շնորհիվ էր, որ դրա արտադրանքը շատ էր կիրառվում հայտնի մարդկանց շրջապատում։ Այս կազմակերպության արտադրանքներից հայտնի դարձան պայուսակներ «Kelly»-ն և «Բիրկին (պայուսակ)»։ Անվանումները դրվել են ի պատիվ Դերասանուհի Գրեյս Քելլիի և երգչուհի Ջեյն Բիրկինի[9]։
ԳրականությունԽմբագրել
- Մարկ Տանգեյթ. բրենդի կառուցում նորաձևության ոլորտում. Armani-ից մինչև Zara|օրիգինալ= Fashion Brands.Branding Style from to Zara|հրատարակչություն= Ալինա Փաբլիշեր|տարի= 2014|Էջ = 310|isbn= 978-5-9614-4618-0|ref= Մարկ Տանգեյթ}}
ԼուսանկարներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
- Պաշտոնական կայքը Archived 2020-12-06 at the Wayback Machine.
- Hermès-ի Կելլի պայուսակի պատմությունը և Գրեիս Կելլին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ Ventes dynamiques et résultats particulièrement solides en 2022 — 2023.
- ↑ http://www.amf-france.org/DocDoif/txtint/RAPOSTPdf/2011/2011-033000.pdf
- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ 5,0 5,1 «View the Profilepage of Designer: Hermes»։ Fashion Model Directory։ Արխիվացված օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է ապրիլի 21, 2008
- ↑ «Hermès International S.A.»։ World Tempus։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 31.03.2011
- ↑ «Hermès»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-26-ին։ Վերցված է 21.04.2008
- ↑ Martin, Richard (1995)։ Contemporary fashion։ London: St. James Press։ էջ 750։ ISBN 1-55862-173-3
- ↑ Մարկ Տանգեյթ, 2014, էջ 191