Հիբրիդային բառ կամ պորտմանտո (անգլ.՝ portmanteau), բառերի լեզվական խառնուրդ, որում բազմաթիվ բառերի մասեր կամ դրանց հնչյունները միավորված են նոր բառում, ինչպես օրինակ՝ «ծխամշուշ» բառը (անգլ.՝ smoge) ստեղծվել է ծուխ և մշուշ բառերից (անգլ.՝ smoke and fog) կամ «մոթել»-ը՝ շարժիչ (անգլ.՝ motor) և հյուրանոց (անգլ.՝ hotel) բառերից[1][1][2][2][2][3][4][4]։ Լեզվաբանության մեջ հիբրիդային բառը սահմանվում է որպես առանձին ձևույթ, որը ներկայանում է երկու կամ ավելի ձևույթների միացությամբ[5][6][7][8]։

Սահմանումը համընկնում է քերականական եզրույթի՝ հապավման հետ, բայց հապավումը կազմվում է այնպիսի բառերից, որոնք հաջորդաբար գործածվող երկու կամ ավելի բառերի կրճատ գրություն են, ինչպես օրինակ՝ ուսմասվար (ուսումնական մասի վարիչ), մինչդեռ հիբրիդային բառը կազմվում է գոյություն ունեցող երկու կամ ավելի բառերի միացումից, որոնցից յուրաքանչյուրը առնչվում է առանձին հասկացության հետ։ Հիբրիդային բառը տարբերվում է նաև բարդ բառերից. այն չի ներառում խառնուրդ բառերի արմատներ։ Օրինակ՝ ծովաստղ-ը բարդ բառ է. այն կազմված է ծով և աստղ բառերից, մինչդեռ ծով և աստղ բառերի ենթադրյալ հիբրիդային բառը կլինի ծոտղ։

Ծագումնաբանություն խմբագրել

 
Գդաղ (անգլ.՝ A spork). հիբրիդային բառը առաջացել է գդալ և պատառաքաղ (անգլ.՝ spoon and fork) բառերից

Լուիս Քերոլն առաջին անգամ հիբրիդային բառեր գործածեց «Հայելու միջով» գրքում, որտեղ Համփթի Դամփթին Ալիսին բացատրում է, թե ինչպես են ստեղծվում արտասովոր բառերը «Անիմաստ լեզվում» (անգլ.՝ Jabberwocky)[9][10]: Այսպես՝ (անգլ.՝ slithy) նշանակում է կեղտոտ և ճկուն (անգլ.՝ slimy and lithe), իսկ mimsy՝ թշվառ և փխրուն (անգլ.՝ miserable and flimsy): Համփթի Դամփթին բացատրում է Ալիսին ինչպես համադրել բառերը տարբեր ձևերով։

Տեսնո՞ւմ եք՝ սրանք հիբրիդային բառեր են. այստեղ երկու իմաստ ներառված է մեկ բառում։

Քերոլը իր՝ «Սնարքին որսալիս» գրքի ներածության մեջ կիրառում է հիբրիդային բառեր, երբ քննում է բառապաշարի ընտրությունը։ Սնարք բառը (անգլ.՝ Snark) ինքնին հորինված է. այն Քերոլի երևակայական հերոսն է, որը ծագում է անգլերեն օձ (անգլ.՝ snake) և շնաձուկ (անգլ.՝ shark) բառերի միացումից։

Ժամանակակից անգլերենում հիբրիդային բառը (անգլ.՝ portmanteau) նմանվում է բառ-ճամպրուկի, որը բացելիս բաժանվում է երկու հավասար մասերի, այդպես էլ հիբրիդային բառերն են։ Ստուգաբանորեն բառը ծագում է ֆրանսերենի (ֆր.՝ porte-manteau) բառից, որ նշանակում է հագուստի կախիչ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Garner's Modern American Usage Արխիվացված 27 Փետրվար 2017 Wayback Machine, p. 644
  2. 2,0 2,1 2,2 «Portmanteau». Merriam-Webster Offline Dictionary. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
  3. «Portmanteau word». The American Heritage Dictionary of the English Language: Fourth Edition. 2000. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 21-ին.
  4. 4,0 4,1 «portmanteau word». Webster's New World College Dictionary. Cleveland: Wiley. 2010. ISBN 0-7645-7125-7.
  5. «What is a portmanteau morph?». LinguaLinks Library. 2003. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին.
  6. Thomas, David (1983). «An invitation to grammar». Summer Institute of Linguistics. Bangkok: Mahidol University: 9. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Crystal, David (1985). «A dictionary of linguistics and phonetics» (2nd ed.). New York: Basil Blackwell: 237. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. Hartmann, R.R.K.; Stork, F.C. (1972). «Dictionary of language and linguistics». London: Applied Science: 180. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «portmanteau, n.». Oxford English Dictionary, third edition. Oxford: Oxford University Press. 2010. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  10. Fromkin, V., Rodman, R., and Hyams, N. (2007) An Introduction to Language, Eighth Edition. Boston: Thomson Wadsworth. 1-4130-1773-8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիբրիդային բառ» հոդվածին։