Բալխաշ լիճ (ղազ.՝ Балқаш Көлі, Բալխաշ կյոլի), լիճ է Ղազախստանում[2]։ Մեծությամբ Ասիայում երրորդն է։ Գտնվում է Ղազախստանի հարավարևելյան մասում։ Ավազանի ամենախոշոր գետը Իլին է։ Բալխաշը անհոսք կիսաքաղցրահամ լիճ է Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունում Ղազախստանի հարավ-արևելքում, մեծությամբ երկրորդ չցամաքող աղի լիճն է (Կասպից ծովից հետո) և 14-րդը՝ աշխարհի խոշոր լճերի թվում։ Լճի յուրահատկությունը նրանումն է, որ այն նեղ նեղուցով բաժանված է երկու մասերի և ջրի տարբեր քիմիական բնութագրերով՝ արևմտյան հատվածում այն գրեթե քաղցրահամ է, իսկ արևելյանում՝ աղի։

Բալխաշ
Балқаш

Բալխաշ լիճը
46°32′06″ հս․. լ. 74°58′39″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կենտրոնական Ասիա
Երկիր Ղազախստան Ղազախստան
Վարչատարածքային բաժանում Ալմաթիի մարզ
Ժամբիլի մարզ
Կարագանդայի մարզ
Հայելու բացարձակ բարձրությունը 340 մ
Երկարություն 605 կմ
Լայնություն 9 մինչև 74 կմ
Ավազանի մակերեսը 18200[1] կմ²
Ծավալը 105[1] կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 2385 կմ
Ամենամեծ խորությունը 26[1] մ
Միջին խորությունը 5,8 մ
Աղիությունը արևելքում՝ 5,2‰ ‰
Պարզությունը 1-5,5 մ
Ջրահավաքի մակերեսը 413 000 կմ²
Թափվող գետերը Իլի, Կարատալ, Ակսու, Լեպսի, Այագուզ
Վիքիպահեստում

Լիճը պատկանում է Բալխաշ-Ալակոլյան ջրատնտեսական ավազանին և գտնվում է Ղազախստանի միաժամանակ երեք՝ Ալմաթայի, Ժամբիլի և Կարագանդայի մարզերում։ Լճից հյուսիս գտնվում է ընդարձակ Ղազախական բլրակը, արևմուտքում՝ Բետպակ-Դալան, իսկ հարավում՝ Չու-Իլիական լեռները, Տաուկում և Սարիեսիկ Ատիրաու ավազոտ զանգվածները։

Լճի իրական մակերեսն է 16 400 կմ2, սակայն, այն նվազում է լիճը սնող գետերից ջուր վերցնելու ժամանակ։ Լիճը նեղուցով բաժանվում է երկու՝ իրարից տարբերվող մասերի։ Արևմտյան մասի ջուրը քաղցրահամ է այն դեպքում, երբ արևելյան կեսինն աղի է։ Արևելյան կեսն ավելի քան 1.7 անգամ խորն է արևմտյանից։ Լճի ավազանի ամենամեծ քաղաքը նույնպես ունի Բալխաշ անունը և ունի շուրջ 66 000 բնակիչ։ Ավազանի հիմնական տնտեսական ճյուղերն են հանքարդյունաբերությունը, հանքաքարերի մշակումը և ձկնորսությունը։

Անվանում և լեգենդ խմբագրել

«Բալխաշ» տեղանվան տարբերակներից մեկի համաձայն անունը ծագել է balkas թաթարերեն, ղազախերեն և ալթայան լեզվաընտանիքի լեզուներից, որը նշանակում է «ճմաթմբերով ծածկված ճահճապատ տեղանք» կամ «ճմաթմբեր ճահճի վրա»[3]. Ղազախերեն «բալկիտու» նշանակում է «մետաղների հալում», «հալել»[4]. «Բալկու» բառի ստուգաբանությունը հաստատեց ակադեմիկոս Ա.Արգուլանի արշավախմբի հնագիտական տվյալները, որի համաձայն Մերձբալխաշը որպես էնեոոլիթի և վաղ բրոնզի դարաշրջանի հնագույն մետաձուլական օջախ, որը նշանակում է «շողալ», «վառել», «այրել», «հալվել»[5]։ Լեգենդի համաձայն լճի ծագումը այն մասին է, որ հարուստ կախարդ Բալխաշն ուներ Իլի անունով գեղեցիկ դուստր։ Երբ ժամանակն է գալիս ամուսնանալու, Բալխաշը հայտարարում է, որ իր աղջկան կնության կտա միայն ամենահարուստին, ամենագեղեցիկին ու ուժեղին։ Ներկայացված ճամփորդների թվում չինական կայսրի երկու որդիներն էին քարավանների հետ, բեռնված թանկարժեք ապրանքներով, մոնղոլական խանի որդիները արծաթով բեռնված ձիերի երամակով, ինչպես նաև Բուխարայի երիտասարդ վաճառականները գորգերի և փղոսկրի ապրանքներով։ Այնուամենայնիվ, նրանց թվում էր աղքատ հովիվ Կարատալը, ով ցանկանում էր փորձել իր բախտը և ում անմիջապես հավանում է հարսնացուն։ Մրցակցության արդյունքում հաղթում է Կարատալը, ով էլ վրդովվեցնում է Բալխաշին։ Սակայն Իլին գիշերը փախչում է չար հորից տնից, ընտրելով նրան։ Իմանալով աղջկա փախուստի մասին, Բալխաշը անիծում է սիրահարներին:Նրանք երկու գետ են դառնում, արագորեն լեռներից տանելով իրենց ջրերը։ Եվ այնպես է ստացվում, որ գետերն էլ երբեք իրար չեն միանում, որովհետև Բալխաշը հայտնվում է նրանց միջև և լճի ալիքների փրփուրից ճերմակում[6]։

Լճի ծագում խմբագրել

 
Կարատալ գետի դելտայի արբանյակային պատկերը

Բալխաշը գտնվում է Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունում, որը ձևավորվել է նեոգեն-չորրորդական ժամանակաշրջանում, Թուրանական սալի ճկվածքի թեքության արդյունքում և հետագայում լցվել է գետային ավազի նստվածքներով։ Գոգահովիտը մտնում է Ջունգարական Ալաթաուի բեկվածքի համակարգի մեջ, որտեղ էլ գտնվում են Սասիկոլ, Ալակոլ և Էբի-Նուր լճերը[7]։ Այս լճերը հնագույն Հանհայական ծովի մնացորդներն են, որոնք երբեք չզբաղեցրեցին ամբողջ Բալխաշ-Ալակոլյան գոգավորությունը, սակայն չկապվեցին էլ Արալ-Կասպյան ավազանի հետ[8]։

Ռելիեֆ խմբագրել

Բալխաշի տարածքը մոտավորապես 16.4 հազար կմ² (2000)[9] է,որն էլ Ղազախստանի տարածքում գտնվող լճերից խոշորագույնն է։ Բալխաշը գտնվում է ծովի մակարդակից 340 մ բարձրության վրա և կիսալուսնի ձև ունի։ Նրա երկարությունը մոտ 600 կմ է, լայնությունը արևելյան մասում 9-19 կմ է,արևմուտքում՝ 74 կմ։ Ջրափնյա գծի երկարությունը 2385 կմ է[10]։ Սարիեսիկ թերակղզին մոտավորապես գտնվում է լճի կենտրոնում և լճի ջրագրությունը բաժանում է այն երկու տարբեր մասերի։ Արևմտյան մասը համեմատաբար սակավաջուր է և գրեթե քաղցրահամ է, իսկ արևելքում ունի ավելի մեծ խորություն և աղի ջուր[11]։ Արևմտյան մասից ջուրը դեպի արևելյան կողմ համալրվում է թերակղզու կողմից ձևավորված 3,5 կմ երկարությամբ Ուզինարալ նեղուցով (ղազ. Ұзынарал — «երկար կղզի»)։ Նեղուցի խորությունը մոտ է 6 մ է։

Բալխաշ լճի պատկերը տիեզերքից (օգոստոս 2002)
 
Թվերով նշված են ամենամեծ թերակղզիները, կղզիները և ծոցերը
  1. Սարիեսիկ թերակղզին և Ուզունարալի նեղուցը լիճը բաժանում են երկու մասի
  2. Բայագաբիլ թերակղզի
  3. Բալաի թերակղզի
  4. Շաուկար թերակղզի
  5. Կենտուբեկ թերակղզի
  6. Բասարալ և Օրթարալ կղզիներ
  7. Թասարալ կղզի
  8. Շեմպեկ ծոց
  9. Սարիշագան ծոց

Կղզիներ խմբագրել

Լճում մեծ կղզիները քիչ են, ամենախոշորը Բասարալ և Թասարալ կղզիներն են, ինչպես նաև արևմուտքում գտնվող Օրտաարալ, Այակարալ և Օլժաբեկարալ կղզիները։ Արևելյան մասում են գտնվում Օզինարալի, Ուլտարակտիի և Կորժինի կղզիները, ինչպես նաև լճի արևմուտքում գտնվող Ալգազի կղզին։ Ընդհանուր առմամբ լճում հաշվում է 43 կղզի, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 66 կմ²[12], սակայն ջրի մակարդակի իջեցման հետևանքով ձևավորվում են նոր կղզիներ, իսկ առկա կղզերի տարածքները մեծանում են։

Լճի սնում և մակարդակ խմբագրել

Բալխաշ-Ալակոլյան ավազանը զբաղեցնում է 512 հազ. կմ² տարածք[13], և ընդհանուր մակերևույթային ջրերի միջին հոսքը մեկ տարում կազմում է 27,76 կմ³, ներառյալով Չինաստանի տարածքից 11,5 կմ³: Բալխաշ լճի ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է մոտ 413 հազ. կմ²[14], ընդ որում նրա տարածքի 15 %-ը գտնվում է հյուսիս-արևմուտքում՝ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում և ոչ մեծ մասը՝ Ղրղզստանում։ Բալխաշ-Ալակոլյան ավազան մակերևույթային ջրերի հոսքի 86 %-ը Բալխաշ լճինն է, Իլի գետի հոսքը կազմում է 12,3 կմ³/տարի[15]. Իլին թափվելով լիճ արևմուտքից, կազմում է լիճի հոսքի 73—80 %-ը։ Գետը սկիզբ է առնում Տյան-Շանի լեռներից և հիմնականում սնվում է սառցադաշտերից,որը պայմանավորում է ջրի մակարդակի ցերեկային և սեզոնային տատանումներով։ Սառցադաշտերը հալվում են հունիս-հուլիս ամիսներիին[15]։ Լիճ թափվելու տեղում Իլին առաջացնում է 8 հազ. կմ² տարածքով դելտա՝ բազմաթիվ վտակներով (Կուր-Լի, Ակ-Ուզեկ, Ջիդե և այլն)։ Իլի գետի դելտան կարգավորիչ դեր է կատարում, չորային սեզոնին լճին ջուր տալով։

Լճի արևելյան մասում լիճ են թափվում Կարատալը, Ակսուն, Լեպսին, բացի այդ, լիճը սնվում է գրունտային ջրերով[9]։ Ջունգարական Ալաթաու լեռներից սկիզբ առնող Կարատալ գետը Բալխաշ լիճ թափվող երկրորդ խոշոր գետն է։ Այագուզ գետը, որը մինչև 1950-ական թվականները սնում էր լիճը, ներկայումս, փաստացի չի հասնում լիճ։ Անցյալում տևական տեղումների պատճառով լճին հյուսիսային շրջան էին թափվում Մոյինտի, Ժամշի, Տոկրաու և Բականաս գետերը, որոնք սկիզբ էին առնում Ղազախական մանրաբլուրներից[16]։ Նրանք բոլորն ունեն առավելապես ձնային սնում և ծանծաղում ու սակավաջուր են դառնում արդեն մայիսին։ Արևմտյան և արևելյան շրջանների հոսքերի տարեկան տարբերությունը 1,15 կմ³ է[17]։

Լճի ջրային հաշվեկշիռը, 2000 թվական
Լճի ավազանում հոսքի ծավալը՝ 22,51 կմ³,որից՝
  • մակերևութային ջրերի ներհոսք — 18,51 կմ³,
  • ստորերկրյա — 0,9 կմ³,
  • տեղումներ և սառցադաշտ — 3,1 կմ³.

Ջրի տարեկան ծախսը՝ 24,58 կմ³:

  • գոլորշիացում — 16,13 կմ³,
  • Իլի գետի դելտա — 4,22 կմ³,
  • սառցագոյացում — 0,749 կմ³,
  • կոմունա-կենցաղային տնտեսություն — 243,97 մլն. մ³,
  • արդյունաբերություն — 219,14 մլն. մ³,
  • գյուղատնտեսություն — 3238,67 մլն. մ³,
  • ձկնաբուծություն — 26,9 մլն. մ³.

Լճի տարածքը և ծավալը մեծապես փոփոխվում են երկարատև տատանումների և ջրի մակարդակի կարճատև տատանումների պատճառով։ Երկարատև տատանումները 12-14 մ է, նվազագույն արժեքները գրանցվել են V- ից մինչև X դարերը, իսկ ջրի առավելագույն մակարդակը նկատվել է XIII դարից մինչև XVII դարը[7]։ 20-րդ դարի սկզբին և 1958-1969 թվականների ընթացքում լճի տարածքը մեծացավ մինչև 18-19 հազար կմ²,իսկ երաշտի ժամանակ, օրինակ, 19-րդ դարի վերջին, ինչպես նաև 1930-ական և 1940-ական թվականներին լիճը կրճատվեց մինչև 15.5-16.3 հազար կմ²։ Լճի ջրի մակարդակի տատանումների լայնույթը այդ ժամանակ մոտ 3 մ էր[18]։ 1946 թվականին լճի մակերեսը կազմել է 15730 կմ², իսկ ծավալը՝ 82.7 կմ³[14]: 2000-ականների սկզբին լիճը կրճատվում էր, քանի որ հոսող գետերը օգտագործվում էին տնտեսական նպատակներով։ Այսպիսով, 1970 թվականին Իլի գետի վրա կառուցվեց Կապչագայի Ջրէկը, ձևավորելով Կապչագայի ջրամբարը։ Ամբարտակի լցման համար խախտվեց Բալխաշ լճի ջրային հաշվեկշիռը, որը բերեց ջրի որակի վատացման, հատկապես լճի արևելյան ափին։ 1970-1987 թվականներին ջրի մակարդակը նվազել է 2.2 մ-ով, իսկ ծավալ` 30 կմ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե բնական սնուցումը պահպանվեր, ապա 1975-1986 թվականներին կլիներ լճի կրճատման փուլը, այսինքն` մարդածին և բնածին գործոնները մեկ ուղղությամբ կարող էին ազդել լճի էկոհամակարգի վրա։

Առաջարկվեցին տարբերակներ արևմտյան մասի աղտոտվածության խնդրի լուծման համար, որով լիճը բաժանվելու էր պատվարով, սակայն նման ծրագրերի իրականացումը հնարավոր չէր իրագործել երկրում, տիրող տնտեսական իրավիճակի պատճառով[7][8][19]։ Լճի մակարդակի նվազագույն մակարդակը (ծովի մակարդակից 340.65 մետր) արձանագրվել է 1987 թվականին Կապչագայի ջրամբարը լցնելուց հետո, իսկ 2005 թվականի հունվարին գրանցվեց մակարդակի մինչև 342.5 մետր բարձրացում, ինչը որոշ մասնագետներ վերջին տարիներին կապում էին մեծ քանակությամբ տեղումների հետ[20]։

Ջրի կազմ խմբագրել

Բալխաշ լիճը պատկանում է կիսաքաղցրահամ լճերին, ջրի քիմիական կազմը կախված է ջրամբարի ջրաբանական հատկություններից։ Լճի արևմտյան մասի ջուրը գրեթե քաղցրահամ է, հանքայնացումը կազմում է 0,74 գ/լ, իսկ թափանցիկությունը՝ 1 մ, օգտագործվում է խմելու և արդյունաբերական նշանակության համար։ Արևելյան հատվածն ավելի շատ աղիություն ունի՝ 3,5 - 6 գ/լ և թափանցիկությունը՝ 5,5 մ[12]։ Բալխաշի ընդհանուր հանքայնացումը — 2,94 գ/լ։ Բալխաշի բազմամյա (1931-1970) աղի միջին մնացորդը կազմում է 7,53 մլն տ, լճում լուծված աղի պաշարները` մոտ 312 մլն տ։ Արևմուտքում ջուրը դեղնավուն-մոխրագույն գույնի է, իսկ արևելքում գույնը փոխվում է մուգ կապույտից դեպի զմրուխտ-կապույտի, ինչը նկատելի է նաև արբանյակային լուսանկարներից[21]։

Կլիմա խմբագրել

Բալխաշ քաղաք, կլիմայագրություն
Հ Փ Մ Ա Մ Հ Հ Օ Ս Հ Ն Դ
 
 
13
 
-9.2
-18.1
 
 
10
 
-8.1
-17.8
 
 
10
 
0.0
-10.0
 
 
11
 
14.2
2.8
 
 
15
 
22.1
10.0
 
 
12
 
27.9
16.0
 
 
10
 
30.0
18.3
 
 
8
 
28.0
15.7
 
 
4
 
21.9
9.4
 
 
9
 
12.7
1.7
 
 
14
 
2.6
-6.3
 
 
15
 
-4.8
-13.1
Ջերմաստիճան (°C)Տեղումներ (մմ)

Լճի շրջակայքում կլիման անապատային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է շուրջ 30 °C, հունվարին` -9 °C: Տարեկան տեղումների միջին տարեկան քանակը 131 մմ է։ Օդի հարաբերական խոնավությունը կազմում է 55-60%[22]։

Քամու միջին արագությունը 4,5-4,8 մ/վրկ է, ընդ որում, լճի արևմտյան մասում գերակշռում են հյուսիսային քամիները, իսկ արևելյան մասում հյուսիս-արևելյան քամիները։ Քամին լճի վրա ուժեղ ալեկոծություն է առաջացնում, ալիքի բարձրությունը կարող է հասնել 2-3,5 մ-ի[8], արևմտյան մասում դիտվում են մշտական շրջանաձև հոսանքներ՝ ուղղված ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Արևոտ օրերի քանակը տարեկան կազմում է 110-130 օր, էներգետիկական լուսավորվածությունը օրական 15.9 ՄՋ է մ²[14]։ Բալխաշը դասվում է տաք լճերի շարքին, լավ տաքացվող լճերից է։ Լճի մակերևույթին ջրի ջերմաստիճանը դեկտեմբերին փոփոխվում է 0 °C-ից մինչև 28 °C՝ հուլիսին։ Լճի արևմտյան մասում միջին տարեկան ջերմաստիճանը 10 °C է, իսկ արևելյանում` 9 °C: Լիճն ամեն տարի սառչում է։ Սառույցը սովորաբար պահպանվում է նոյեմբերից մինչև ապրիլի սկիզբ[23], ընդ որում, արևելյան մասում սառույցը հալվում է 10-15 օր ուշացումով[8]։

Լճի ջրի ջերմաստիճանը՝ (°C) պայմանավորված խորությամբ ( 1985—1987 թթ. տվյալներ)[14]
Խորություն Հունվ Փետր Մարտ Ապր Մայիս Հունիս Հուլիս Օգոստ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտ
Լճի արևելյան շրջան
0 −0.2 0.2 13.9 19.0 23.4 23.2 17.2 11.4
10 1 10.8 16.7 21.7 22.8
20
(հատակում)
1.7 1.9 8.9 13.7 14.6 19.7 17.1 11.5
Լճի արևմտյան շրջան (Բալխաշ քաղաքի հարևանությամբ)
0 0.0 0.8 6.7 13.3 20.5 24.7 22.7 16.6 7.8 2.0
3
(հատակում)
0.3 2.2 6.5 13.1 19.6 24.1 22.6 16.5 7.4 2.0

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

 
Մերձափնյա եղեգնուտ

Լճի ափին աճում են գետահովիտներում ողողվող անտառներ, ուռենիներ, սովորական եղեգ (Phragmites australis), հարավային որձախոտ (Typha angustata) և եղեգնի մի քանի տեսակներ՝ մերձծովյան եղեգ (Schoenoplectus littoralis), լճային եղեգ (S. lacustris) և էնդեմիկ տեսակը՝ ղազախստանյան եղեգը (Scirpus kasachstanicus): Հանդիպում է նաը ջրխոտի (գետաբույս) քանի տեսակներ՝ փայլուն ջրխոտ (Potamogeton lucens), գանգուր ջրխոտ (P. crispus), կատարավոր ջրխոտ (P. pectinatus): Ֆիտոպլանկտոնի գործակիցը 1985 թվականին կազմում էր 1,127 գ/լ, որը ներկայացված էր բազմաթիվ ջրիմուռների տեսակներով[14]։ Լճի կենդանական աշխարհը բավականին հարուստ էր, սակայն 1970-ական թվականներից կենսաբազմազանությունը ջրի որակի վատթարացման պատճառով սկսեց նվազել։ Մինչ այդ, բենթոսը ներկայացվում էր կակղամորթներով, խեցգետինների թրթուրներով, ջրային միջատներով։ Զոոպլանկտոնի գործակիցը 1,87 գ/լ էր 1985 թվականին[14],) որը բավականին հարուստ էր հիմնականում լճի արևմտյան ափում։ Լճում մոտ 20 տեսակ ձկնատեսակ կա, որոնցից վեցը բնիկ լճինն է։ Հիմնականում արդյունաբերական նշանակության են թառափ, բրամ և շիղաձուկ տեսակները[14][15]։ Մինչև 20-րդ դարի կեսերը դելտայի անտառներում հանդիպում էին թուրանյան վագրեր, որոնք սնվում էին վարազներով։ Բալխաշը պատկանում է մեծ ջրագռավների, մրտիմնիների,փասիանների, քարարծիվների և սպիտակ ձկնկուլների արեալին։ Թռչունների 120 տեսակներից 12-ը ընդգրկված են Կարմիր գրքում, այդ թվում վարդագույն և գանգրափետուր հավալուսնը, կչկչան կարապը, սպիտակապոչ ծովարծիվը։

Քաղաքներ և տնտեսություն խմբագրել

 
Բալխաշ քաղաքի լեռնամետալուրգիական գործարանը

2005 թվականին Բալխաշյան ավազանում ապրում էր 3,3 միլիոն մարդ, այդ թվում, Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմա-Աթայի բնակիչները[24]։ Լճի խոշորագույն բնակավայրը Բալխաշ քաղաքն է` 80 հազար բնակչությամբ։ Քաղաքը գտնվում է լճի հյուսիսային ափին, նրա ամենախոշոր ձեռնարկությունը Բալխաշի լեռնահանքային և մետալուրգիական կոմբինատն է։ 1928-1930 թվականներին հայտնաբերված խոշոր պղնձի հանքաքարը մշակվում է լճի հյուսիսում գտնվող բնակավայրերում՝ Կոնիրաթում և Սայակում։ Լճի արևմտյան ափով է անցնում է Բիշքեկից Կարագանդա Մ 36 ավտոմայրուղու մի հատվածը, որտեղ էլ գտնվում են Գուլշատի, Բալխաշ -9, Սարիշագան և Պրիոզյորսկ բնակավայրերը։ Արևմտյան ափի հարավային մասում են գտնվում Ուլքեն, Մինարալ և Շիգանակ բնակավայրերը։ Բալխաշ-9-ի ռազմական քաղաքում տեղակայված են «Դարիալ-Ու», «Դնեպր» և «Դնեստր» հրթիռային հարձակման համակարգի ռադիոտեղորոշիչ կայանները։ Սարիշագան բնակավայրի արևմուտքում է գտնվում հակահրթիռային պաշտպանության գոտի, իսկ մի փոքր դեպի հարավ, Կաշկանտենիզ ծոցի շրջակայքում գտնվում էր հրաձգարան, որտեղ փորձարկվել է Տերրա-3 լազերային զենքը։ Լճի և հարակից վայրերի հանգստյան գոտու հնարավորությունները ներգրավում բազմաթիվ զբոսաշրջիկների, կան հանգստյան տներ։ Լճի պահպանության շրջանակներում անցկացվում են տարբեր սպորտային միջոցառումներ[25][26]։

Ձկնորսություն խմբագրել

Չնայած կենդանական աշխարհի համեմատաբար աղքատ լինելուն, Բալխաշի տնտեսական զարգացումը հիմնվեց ձկնաբուծության և ձկնարդյունաբերության վրա, որը սկսվեց է 1930-ական թվականներին[18]։ 1952 թվականին տարեկան որսը կազմեց 20 հազար տոննա[8], 1960-ական թվականներին տարեկան 30 հազար տոննա, այդ թվում, արժեքավոր տեսակների մինչև 70 տոկոսը։ Այնուամենայնիվ, 1990-ական թվականների ընթացքում արտադրությունը տարեկան նվազեց մինչև 6,6 հազար տոննա, որից արժեքավոր տեսակները կազմում էին ընդամենը 49 տոկոս։ Ձկնորսության դանդաղումը պայմանավորված է ձկնային ռեսուրսների վերարտադրման և դրանց տեսակների նվազման, ինչպես նաև լայն տարածված որսագողությամբ։

Էներգետիկական ծրագրեր խմբագրել

 
Բալխաշ լիճ, Պրիոզյորսկ քաղաքի շրջակայքը

1970-ին Իլի գետի վրա կառուցվեց 364 ՄՎտ հզորությամբ Կապչագայի ջրաէլեկտրակայանը, ինչը հնարավորություն տվեց օգտագործել գետի ջրաէներգետիկ ներուժը և Կապչագայի ջրամբարի ջուրը օգտագործել ոռոգման համար։ Ջրային ռեսուրսները ինտենսիվորեն օգտագործվեցին Իլի գետի վերին հոսքում բամբակ աճեցնելու համար, որտեղէլ գտնվում էր տարածաշրջանում վարելահողերի 40%-ը[18]։ Նրանք փորձեցին դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում լուծել Ղազախստանի հարավ-արևելյան շրջանների էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրը՝ մշակվեց ծրագիր Բալխաշ լճի ափին էլեկտրակայանի կառուցման համար։

Բնապահպանական հիմնախնդիր խմբագրել

Բալխաշ լճի քաղցրահամ ջրի պահպանման համար լուրջ մտահոգություններ կան, հատկապես, որ այն Արալյան լճի նման աղետի կրկնությունը անխուսափելի կլինի։ Այս մտահոգության մի քանի պատճառ կան։ 1970 թվականից Իլի գետի ջրի օգտագործումը Կապչագայի ջրամբարը լցնելու համար, հանգեցրեց գետի հոսքի 2/3-ի անկմանը, որի համար ծախսվեց 39 կմ³ ջուր[18] և լճի մակարդակը նվազեց։ Ջրի մակարդակի իջեցման մակարդակը մոտավորապես 15.6 սմ է, ինչը մեծապես գերազանցեց 1908-1946 թվականնների բնական ընթացքին (9.2 սմ/տարի)[17]։ Բալխաշի ծանծաղումը հատկապես նկատվեց համեմատաբար ոչ խորը՝ արևմտյան մասում։ Իլի-Բալխաշյան ավազանի էկոլոգիայի վրա ազդող մեկ այլ գործոնը Բալխաշի լեռնահանքային և մետալուրգիական կոմբինատի արտանետումներն են։ 1990-ական թվականների սկզբին արտանետումները 280-320 հազար տոննա են կազմել, որից լճի հատակում կուտակվել է 76 տոննա պղինձ, 68 տոննա ցինկ, 66 տոննա կապար։ Այդ ժամանակից ի վեր արտանետվող աղտոտիչների քանակը գրեթե կրկնապատկվել է։ Վնասակար նյութերը լիճ են ներթափանցում նաև ջրամաբարից՝ փոշու փոթորիկների պատճառով[24]։ Բնապահպանական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերը առաջարկել են դադարեցնել Կապչագայի ջրամբարը ջրով սնելը, ջրի մաքրման գործընթաց վարել մետաղաձուլական գործարանի թափոններից, նվազեցնել ոռոգման կորուստները և այլն[14]։ 2005 թվականին Բալխաշի միջազգային բնապահպանական ֆորումի ժամանակ հայտարարվեց, որ «Ղազախմիս» կորպորացիան հաջորդ տարի կավարտի էկոլոգիապես մաքուր արտադրության շինարարությունը, որը 80-90%-ով կնվազեցնի արտանետումները[24]։ Բալխաշ լիճը հիմնական աղտոտող նյութերն են ծանր մետաղները (պղնձե և ցինկ), ինչպես նաև նավթամթերքները, [ֆենոլ]ները և [ֆտորիդ]ները։

Ջրի մակերևույթին աղտոտման մակարդակը, ՋԱԳ[17]
Ստանցիա 1997 տարի 2000 տարի 2001 տարի
Տարանգալիկ ծոց 2,38 3,70 3,96
Սարի-Շագան ծոց 2,56 4,83 4,52

2000 թվականին Ալմա-Աթա քաղաքում տեղի ունեցավ «Բալխաշ 2000» խորագրով կոնֆերանսը, որին մասնակցում էին բնապահպան գիտնականներ տարբեր երկրներից, ինչպես նաև գործարարներ և կառավարական ներկայացուցիչներ։

.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Большая Российская Энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  2. Министерство образования и науки Республики Казахстан Словарь казахско-русский, русско-казахский.
  3. Макс Фасмер Этимологический русскоязычный словарь.
  4. Министерство образования и науки Республики Казахстан Словарь казахско-русский, русско-казахский.
  5. Иллич-Свитыч В. М. «Опыт сравнения ностратических языков (семито-хамитский, картвельский, индоевропейский, уральский, дравидийский, алтайский)»
  6. Алтайский К., Каратаев М. Путешествие в Жер-Уюк. — М., 1971. — С. 67-68.
  7. 7,0 7,1 7,2 Maria Shahgedanova The Physical Geography of Northern Eurasia. — Oxford University Press, 2002. — С. 140-141. — 571 с. — ISBN 0198233841
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Соколов А. А. Глава 21. Средняя Азия и Казахстан, раздел Озера // Гидрография СССР. — Л.: Гидрометеоиздат, 1952.
  9. 9,0 9,1 Igor S. Zektser, Lorne G Everett Groundwater and the Environment: Applications for the Global Community. — CRC Press, 2000. — С. 76. — 175 с. — ISBN 1566703832
  10. «Lake Balkhash» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  11. dic.academic.ru. «Выдержки из Большой советской энциклопедии» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  12. 12,0 12,1 Горкин А.П. «Балхаш». География: Современная иллюстрированная энциклопедия. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  13. World Resources Institute. «Watersheds of the World: Asia and Oceania - Lake Balkhash Watershed» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 International Lake Environment Committee. «Lake Balkhash» (անգլերեն). World Lakes Database. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  15. 15,0 15,1 15,2 Балхаш // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  16. http://kazembassy.com.ua/img/Проекты%20АО%20Тау%20Кен%20Самрук%20предлагаемые%20к%20совместной%20реализации.pdf Արխիվացված 2016-05-13 Wayback Machine
  17. 17,0 17,1 17,2 «Водные ресурсы Казахстана в новом тысячелетии» (PDF). UNDP Kazakhstan. 19 апреля 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Lake Balkhash». Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  19. Kader Kezer, Hiroshi Matsuyama Decrease of river runoff in the Lake Balkhash basin in Central Asia // Hydrological Processes. — Wiley Interscience, 2006. — Т. 20. — № 6. — С. 1407-1423.(չաշխատող հղում)
  20. Ольга Малахова (23/09/05). «Спасти Балхаш мы сможем вместе». Казахстанская правда. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  21. «Lake Balkhash, Kazakhstan : Image of the Day» (անգլերեն). NASA Earthobservatory. 1 декабря 2000. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  22. «Погода и Климат — климат Балхаша» (ռուսերեն).
  23. «Ice Melts on Lake Balkhash, Kazakhstan : Image of the Day» (անգլերեն). NASA Earthobservatory. 30 апреля 2003. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  24. 24,0 24,1 24,2 «Основная проблема озера Балхаш — плохое качество воды – А.Самакова». zakon.kz. 01.10.2005. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
  25. «Стартует юбилейная международная регата «Или-Балхаш 2005»». Казах.ру. 2005 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  26. Казахское Информагентство (05.08.2008). «Зарубежные гости в восторге от озера Балхаш : Новости туризма». В ОТПУСК.РУ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 234