Բացել գլխավոր ցանկը
Եղեգն սովորական
Եղեգն սովորական
Եղեգն սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Տրիբա Arundineae
Ցեղ Եղեգ (Phragmites)
Տեսակ Եղեգն սովորական (P. australis)
Միջազգային անվանում
Phragmites australis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Եղեգն սովորական` Phragmites communis, դաշտավլուկազգիների կամ հացազգիների ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում եւ գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա եւ աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։

Եղեգը բանահյուսության մեջԽմբագրել

Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք՝ շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում է ժողովրդական երգերում։ Չար հողմը կործանում է ամեն ինչ եւ մերկ դաշտում մնում է միայն եղեգը։

Ժողովրդական բանահյուսության մեջ եղեգնը նաեւ ճշմարտախոսության խորհրդանիշ է։ Լալայանցի կողմից Աղապատրուշ գյուղում (Տամջլու, Մռավյան) գրի առնված «Թագավորը պոզ ունի» հեքիաթում շվին է ի վերջո բացահայտում ճշմարտությունը։

ՁևաբանությունըԽմբագրել

Եղեգնի հիմնական կոճղարմատը մինչեւ 60 սմ խորանում է հողի մեջ, կողային կոճղարմատները տարածվում են հորիզոնական ուղղությամբ 2-3 մ երկարությամբ, եւ մոտավորապես նույն բարձրությունն ունի ցողունը։ Տերեւները տեղակայված են ցողունի ողջ երկայնքով, կոշտ են, երկար նշտարաձեւ, սուր, կտրող եզրերով, լայնությունը հասնում է 5 սմ։ Ցողունի գագաթային մասում զարգանում է խիտ հուրանաձեւ՝ մինչեւ 40 սմ երկարությամբ եւ 5-12 սմ լայնքով ծաղկափթթությունը, որն ընդգրկում է 1000-2000 ծաղիկ։ Սերմերը մազապատ են, կարող են տարածվել քամու եւ ջրի միջոցով։ Բազմանում է սերմերի եւ կոճղարմատների բողբոջների միջոցով։

Կոճղարմատները պարունակում են 50 տոկոս օսլա, 15 տոկոս ածխաջրեր, մինչեւ 32 տոկոս կոշտ բջջանյութ։ Համեղ են եւ քաղցր, ուտելի են թե՛ հում եւ թե՛ ջերմային մշակման ենթարկված վիճակում։ Սովի տարիներին կոճղարմատին ավելացրել են 10 տոկոս ցորենի ալյուր եւ հաց թխել։ Շատ վայրերում օգտագործվում է որպես շինանյութ։

Օգտակար հատկություններԽմբագրել

Ունի քրտնամուղ, միզամուղ, ջերմիջեցնող հատկություններ։ Կիրառվում է բարձր ջերմության, երիկամների եւ միզապարկի հիվանդությունների, այտուցման դեպքում։ Մանր մանրացրած արմատներն օգնում են ձկից թունավորված հիվանդներին։

Կերեք 30-60 գ՝ օրը 2-4 անգամ։

Թուրմ. 4 ճ/գ մանրացրած ցողունը եւ տերեւը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ՝ օրը 4-5 անգամ։

Զգուշացում։ Կոճղարմատի երկարատեւ օգտագործումը կարող է առաջացնել փքվածություն եւ ցավեր որովայնում։

  Ընթերցե՛ք «եղեգն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։