Բացել գլխավոր ցանկը

Կարագանդայի մարզ (ղազ.՝ Қарағанды облысы), մարզ Ղազախստանում։ Կազմվել է 1932 թվականի մարտի 10-ին։ Տարածությունը 85, 6 հազար կմ քառակուսի է, բնակչությունը՝ 1253 հազար։ Բաժանվում է 9 վարչական շրջանի, ունի 6 քաղաք, 16 քտա։ Կենտրոնը՝ Կարագանդա։ 1958 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Picto infobox map.png
Կարագանդայի մարզ
Қарағанды облысы

Զինանշան
Coat of Arms of Karagandy Province.svg
Каркаралы, Karkaraly National Park, Kazakhstan.jpg
ԵրկիրՂազախստան Ղազախստան
Կարգավիճակմարզ
Մտնում էՂազախստան
ՎարչկենտրոնԿարագանդա
ԱքիմԲաուրժան Աբդիշև
Բնակչություն (2012)
1 358 064[1] (8,6 % %, 5֊րդ տեղ)
Խտություն3,17 ( 15֊րդ տեղ)
Տարածք427 982  (15.7 % %, 1֊ին տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Միջին բարձրություն

 1500 մ
 500 մ
Kar obl.svg
Հիմնադրված է1932 թ. մարտի 10 թ.
Սահմանակցում էԿոստանայ շրջան, Աքմոլայի մարզ, Պավլոդարի մարզ, Արևելաղազախական շրջան, Ալմաթի շրջան, Jambyl Region?, Հարավ-Ղազախստանյան մարզ, Կզըլ-Օրդայի մարզ և Ակտոբեի շրջան
Ժամային գոտիUTC+6
ISO 3166-2 կոդKZ-KAR
Հեռախոսային կոդ+7 (721)
Փոստային ինդեքսներ100000
Ավտոմոբիլային կոդM,К,09
Կոորդինատներ: 48° հս․ լ. 71° ավ. ե. / 48° հս․. լ. 71° ավ. ե. / 48; 71
karaganda-region.kz

Գտնվում է Ղազախական մանրաբլուրի սահմաններում, որտեղ առանձին զանգվածներով աչքի են ընկնում Կարկարալի (Կոմսոմոլի լեռնագագաթով, 1403 մ), Կենտ (1469 մ), Կու (1366 մ), Կոշչուբայ (1559 մ), Կարակուիս (1327 մ) և այլ մնացորդային լեռները։ Մարզի տարածքը հյուսիսում և հյուսիս-արևմուտքում աստիճանաբար ցածրանում Է։ Արևմտյան մասը մանրաբլրային ռելիեֆ ունեցող հարթավայր Է։

Օգտակար հանածոներից կան ածուխ, երկաթ, կապար, ցինկ, հրակայուն կավ, կրաքար և այլն։ Կլիման խիստ ցամաքային Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -15 °C-ից -17 °C Է, հուլիսինը՝ 19 °C-ից - 21 °C։ Տեղումները հարթավայրերում 250-300 մմ են, բարձրադիր մասերում՝ 350-400 մմ։ Վեգետացիոն շրջանը 105-115 օր Է։

Խոշոր գետը Նուրան Է։

Կարագանդայի մարզի հյուսիսում գերակշռում են կարբոնատային սևահողերը, կենտրոնական գոտում՝ մուգ շագանակագույն հողերը։ Բնորոշ Է խոտաթփուտային, լեռներում՝ անտառային բուսականությունը։

Կենդանիներից կան վայրի ոչխար, կզաքիս, այծյամ, գայլ, աղվես, մշկամուկ, գորշուկ, թռչուններից՝ կռունկ, արոս, տափաստանային արծիվ և այլն։

Հիմնական բնակիչները ղազախներն են, բնակվում են նաև՝ ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, բելառուսներ և այլք։ Միջին խտությունը 1 քառակուսի մետրի վրա 14, 7 մարդ Է, քաղաքային բնակչությունը՝ 86%։ Խոշոր քաղաքներն են՝ Կարագանդան, Տեմիրտաուն, Մարանը, Շախտինսկը, Աբայը, Կարկարալինսկը։

Գերակշռում Է հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման արդյունաբերությունը, հացահատիկի մշակությունն ու անասնապահությունը։ Էներգետիկան խարսխված Է տեղական ածխի վրա։ Առավել խոշոր ջերմակայանները գտնվում են Աբայում, Կարագանդայում, Տեմիրտաուում։ Առաջատար են՝ ածխարդյունաբերությունը և սև մետալուրգիան։ Զարգացած են նաև մեքենաշինությունը, շինանյութերի արտադրությունը, քիմիական, թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, տեխնիկական և բանջարաբոստանային կուլտուրաներ։

Երկաթուղիների երկարությունը 581 կմ Է, ավտոճանապարհներինը՝ 4, 2 հազար կմ։ Կարագանդան օդային տրանսպորտով կապված Է Ալմա-Աթայի, Մոսկվայի և այլ քաղաքների հետ։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական, բժշկական, կոոպերատիվ, ֆիզիկական դաստիարակության ինստիտուտներ, 2 թանգարան, 2 դրամատիկական և երաժշտական կոմեդիայի թատրոններ, ֆիլհարմոնիա, մարզային 2 թերթ։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 292