Թաքաբ (պարս.՝ تكاب, քրդ.՝ تیکاب, ադրբ.՝ تیکان‌تپه), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում, Թաքաբ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմել է 49 677 մարդ (2016)[1]։

Քաղաք
Թաքաբ
պարս.՝ تكاب
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
ՇահրեստանԹաքաբ
ԲԾՄ1808 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն49 677 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0482
Պաշտոնական կայքtekab-ag.ir
Թաքաբ (Իրան)##
Թաքաբ (Իրան)

Գտնվում է Արևմտյան Ադրբեջան օսթանի հարավարևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Ուրմիա քաղաքից մոտ 216 կմ հարավ-արևելք։ Թաքաբ շահրեստանում` քաղաքից մոտ 23 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Թախտե Սոլեյմանի պատմական համալիրը, որտեղ Սասանյան Պարսկաստանի ժամանակաշրջանում գտնվել է զրադաշտական երեք կարևորագույն ատրուշաններից մեկը` Ադուր Գուշնասպը։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 49 677 մարդ, որոնք կազմում էին 14 369 տնտեսություն։ Թաքաբը Արևմտյան Ադրբեջանի բնակչությամբ իններորդ քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 6 315[3] 32 694 38 510[4] 42 569[4] 43 702[5] 44 040[6] 49 677[7]

Քաղաքը հիմնականում բնակեցված է իրանական ադրբեջանցիներով և քրդերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաքաբ» հոդվածին։