Չալդորան շահրեստան (պարս.՝ شهرستان چالدران), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 45 060 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սիաչեշմե քաղաքն է։

Չալդորան շահրեստան
պարս.՝ شهرستان چالدران
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևմտյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնՍիաչեշմե
Բնակչություն45 060 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30

Արևմուտքից և հյուսիսից սահմանակից է Թուրքիային, հյուսիս-արևելքից` Արևմտյան Ադրբեջան օսթանի Մակու, արևելքից` Շոթ, հարավ-արևելքից` Չայփարե, հարավից` Խոյ շահրեստաններին։

Բնակչություն

խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով շահրեստանի բնակչությունը կազմում էր 44 572 մարդ[2]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 46 398 մարդ, որոնք ապրում էին 11 364 տնտեսություններում[3]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 45 060 մարդ՝ 11 970 տնտեսություններում[4]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ և քրդեր են։

Վարչական բաժանում

խմբագրել

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 5 գյուղական շրջաններ և 2 քաղաքներ։ Շահրեստանի բաժանումը վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Չալդորան շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր 2006[2] 2011[3] 2016[4]
Կենտրոնական շրջան (բախշ) 35 503 37 819 37 487
Բաբաջիք գյուղական շրջան 4 293 3 597 2 947
Չալդորան Ջոնուբի գյուղական շրջան 9 735 10 663 9 661
Չալդորան Շոմալի գյուղական շրջան 7 286 7 773 7 075
Սիաչեշմե (քաղաք) 14 189 15 786 17 804
Դաշտաքի շրջան (բախշ) 9 069 8 579 7 570
Ավաջիղ Ջոնուբի գյուղական շրջան 4 543 3 364 2 932
Ավաջիղ Շոմալի գյուղական շրջան 2 877 3 699 2 975
Ավաջիղ (քաղաք) 1 649 1 516 1 663
Ընդհանուր 44 572 46 398 45 060

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.