Չայփարե շահրեստան (պարս.՝ شهرستان چایپاره), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևելյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 47 292 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ղարա-Զիաադդին քաղաքն է։ Շահրեստանը ստեղծվել է 2007 թվականին Խոյ շահրեստանի հյուսիսարևելյան շրջանների առանձնացման արդյունքում։

Չայփարե շահրեստան
պարս.՝ شهرستان چایپاره
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևմտյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնՂարա-Զիաադդին
Բնակչություն47 292 մարդ (2016)[1]

Շահրեստանը հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան օսթանի Չալդորան, հյուսիսից` Շոթ, հյուսիս-արևելքից` Փոլդաշտ, հարավից` Խոյ շահրեստաններին, արևելքից` Արևելյան Ադրբեջան օսթանին։

Բնակչություն

խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով շահրեստանի բնակչությունը կազմում էր 43 206 մարդ՝ 11 775 տնային տնտեսություններում[2]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 47 292 մարդ՝ 13 718 տնտեսություններում[3]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Վարչական բաժանում

խմբագրել

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 4 գյուղական շրջաններ և 2 քաղաքներ։ Շահրեստանի բաժանումը վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Չայփարե շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր 2011[2] 2016[3]
Կենտրոնական շրջան (բախշ) 34 523 38 932
Չուրս գյուղական շրջան 4 827 4 662
Ղարա-Զիաադդին գյուղական շրջան 5 927 7 503
Ղարա-Զիաադդին (քաղաք) 23 769 26 767
Հաջիլար շրջան (բախշ) 8 683 8 360
Հաջիլար Ջոնուբի գյուղական շրջան 6 031 5 781
Հաջիլար Շոմալի գյուղական շրջան 2 652 2 579
Հաջիլար (քաղաք)
Ընդհանուր 43 206 47 292

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.