Գրականության ինստիտուտ
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտ։
Գրականության ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1938 |
Անվանված է | Մանուկ Աբեղյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Պատմություն
խմբագրելԳործում է 1943 թվականից։ Ստեղծվել է 1938 թվականից գոյություն ունեցող Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի հիմքի վրա։ 1944 թվականից կրում է Մանուկ Աբեղյանի անունը։ Ունի վեց բաժին՝ հայ հին ու միջին դարերի, նոր շրջանի և սովետահայ գրականությունների, դասական գրողների երկերի գիտական հրատարակության, գրականության տեսության և գրական առնչությունների, որոնք ներկայացնում են ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղությունները։
Ինստիտուտը հրատարակել է հայ դասականներ Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Երզնկացու, Խաչատուր Կեչառեցու, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի, Գրիգորիս Աղթամարցու, Խաչատուր Աբովյանի, Հակոբ Պարոնյանի, Միքայել Նալբանդյանի, Գաբրիել Սունդուկյանի, Ռափայել Պատկանյանի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Հակոբ Հակոբյանի, Մանուկ Աբեղյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի երկերի քննական բնագրերը։ Հրատարակել է «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսի համահավաք բնագիրը, հայ նոր գրականության պատմությունը (5 հատորով) և խորհրդահայ գրականության պատմությունը (2 հատորով, նույնը՝ ռուսերեն 1 հատորով)։ Ինստիտուտի գիտական խորհուրդը շնորհում է բանասիրական գիտությունների գիտական աստիճաններ ու կոչումներ[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 198)։ |