Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նառա Վարդանյան (փետրվարի 5, 1985(1985-02-05), Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից գրող։

Նառա Վարդանյան
Ծնվել էփետրվարի 5, 1985(1985-02-05) (39 տարեկան)
ԾննդավայրՏավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳրական թերթ
Պարգևներ
Նառա Վարդանյան Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Տավուշի մարզի Թովուզ (այժմ՝ Տավուշ) գյուղում։ Ավարտել է Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը։ 2002-2007 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին անգամ տպագրվել է 2006 թվականին «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում, ապա «Գարուն», «Ինքնագիր», «Նարցիս», «Գրանիշ» ամսագրերում, Գրական թերթում, «ԱՆԹՈԼՈԳԻԱ (18-33) արդի հայ արձակ» անթոլոգիայում։ Մասնակցել է Հայաստանի գրողների միության Գրեթերթ երիտասարդական ամսաթերթի ստեղծմանը։

  • 2007 թվականին «Սրբիչը» պատմվածքն արժանացել է Գրեթերթ գրական երիտասարդական թերթի «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին[1]։
  • 2009 թվականին «Լուսինը թփերի մեջ» պատմվածքն արժանացել է «Ինքնագիր» գրական հանդեսի «Լավագույն պատմվածք» մրցանակին[2]։
  • 2011 թվականին արժանացել է Գրականության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Անկախին սպասելիս» գրքի համար[3]։
  • 2011 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[4]։
  • 2012 թվականի սեպտեմբերից աշխատում է Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթում՝ Գրական թերթում, ինչպես նաև Գրեթերթ գրական երիտասարդական թերթի համախմբագիրն է։
  • 2014 թվականին հեղինակի «Սերը» պատմվածքն արժանացել է 1-ին հայկական գրական գործակալության «Գույն» մրցանակաբաշխության առաջին մրցանակին, ինչպես նաև «Անտարես» հրատարակչության հատուկ մրցանակին։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն։

Հրատարակած գրքերը խմբագրել

  • Կանաչ տետր (պատմվածքներ), Երևան, Հեղինակային հրատարակություն, 2009։
  • Անկախին սպասելիս (պատմվածքներ), Երևան, Հեղինակային հրատարակություն, 2011։
  • Արգելված պտուղ (պատմվածքներ), Երևան, Սատիրիկոն, 2014։

Ն. Վարդանյանի ստեղծագործությունները գրական էլեկտրոնային մամուլում խմբագրել

Ն. Վարդանյանի հարցազրույցները՝ տեսանյութով խմբագրել

Կարդում է հեղինակը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նառա Վարդանյան հոդվածին