Կարեն Անտաշյան
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Կարեն Անտաշյան (փետրվարի 3, 1983, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։
Կարեն Անտաշյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1983 (37 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2005) |
Կայք | antashyan.com |
ԿենսագրությունԽմբագրել
1999-2005 սովորել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանում: 2001-2004 ակտիվորեն մասնակցել է Վանաձոր քաղաքում գործող «Մասրենի» մշակութային հաստատության նախաձեռնած պոեզիայի, երգի ու պարի ամենամյա փառատոների կազմակերպմանը: 2004-2005 թ ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հայ երիտասարդների ֆորում» հասարակական կազմակերպությունում աշխատել է իբրև ծրագրերի ղեկավար և ՀԿ-ի հրատարակած «Ուսանողի ձայն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ.-ը ծառայել է Հայկական բանակում: 2007 թվականից մշտապես բնակվում է Երևանում։ 2009 թ.-ին հիմնադրել է Granish.org գրական կայքը և հիմնադրամը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է: Ներկայումս այն հայ ժամանակակից գրականության ամենաընդգրկուն և ամենաընթերցվող հավաքածուն է ցանցում: 2011 թ.-ին գրող և գրաքննադատ ընկերների հետ հիմնադրել է «Գրանիշ» գրական հանդեսը, որ հրատարակում է գրական-գեղարվեստական կամ հանրային հնչեղություն ունեցող որևէ թեմայի շուրջ գոյացող թեմատիկ համարներ: 2013 թ.-ից Բուն TV հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Մի շարք գրական ինտերնետային նախագծերի հեղինակ է, ինչպես օրինակ «Այլերեն - հայերեն» սայթաքումների բառարանը: Ակտիվորեն մասնակցում է Հայաստանում հանրային կարևորություն ունեցող հարցերի բարձրացմանն ու քննարկմանը, հատկապես գրականության, բնապահպանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։
ԳրքերԽմբագրել
Բանաստեղծությունների հրապարակումը մամուլումԽմբագրել
- Գրանիշ գրական հանդես
- Հայկական Ժամանակ օրաթերթ, Օգոստոս 13, 2010 թ
- Նյումեգ ամսագիր, N 18 / 2010
- Megapolis հասարակական-քաղաքական ամսագիր, N 1 (01)/ 2009
- Նարցիս, գրական-գեղարվեստական, մշակութային ամսագիր N 5 / 2009
- Юность գրական-գեղարվեստական ամասգիր (ՌԴ), ռուսերեն թարգմանությամբ, N 9 (644)/ 2009
- Գրական թերթ, ՀԳՄ պաշտոնաթերթ N 23 (2764)/ 2004, N 41 2009
- Գրեթերթ, ՀԳՄ գրական-երիտասարդական թերթ N 3 (11)/ 2008, N 2 (13)/ 2009
- Եղիցի Լույս ԼՂՀ գրողների միության թերթ, 2009 թ թիվ 3
- Ուսանողի ձայն ուսանողական ամսագիր, «Հայկական դիմագծեր հոդվածաշար» 2004-2005 թթ
- Ապագա մանկավարժ ՎՊՄԻ պարբերական, N 2-3 (43-44)/ 2003
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- Ինքնագիր գրական ակումբի ժյուրիի հատուկ մրցանակ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար, 2010 թ.
- Գրեթերթի 2008 թվականի պոեզիայի մրցանակ «Բերքի տոն» բանաստեղծական շարքի համար։
- Հակոբ Կարապենցի անվան պարգև «մամուլում տպագրված բանաստեղծական շարքի համար», 2008 թ.