Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Մնացականի Պետրոսյան (փետրվարի 16, 1892(1892-02-16), Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1961(1961-04-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մատենագետ, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1909), Մայիսյան ապստամբության (1920) և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Հովհաննես Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 16, 1892(1892-02-16)
Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1961(1961-04-10) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
ԿուսակցությունԽՄԿԿ

Ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան, մոտ 10 տարի ուսուցչություն է արել հայկական դպրոցներում։ Վարել է կուսակցական, պետտական տարբեր պաշտոններ։ Եղել է Երևանի գավառի Կոտայքի գավառամասային կուսկոմիտեի քարտուղար (1921), ՀԿ(բ) կ Կենտկոմի գործերի կառավարիչ (1921-1922), Ներքին Ախտայի (այժմ՝ Հրազդան) գավառամասային գործկոմի նախագահ (1922), Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար (1923), ՀԱՄ1ս-ի Լուսաշխի կոմիտեի նախագահ (1923)։ Պետրոսյանը մասնակցել է Սովետական Ռուսաստանից, Թիֆլիսից, Բաքվից և սփյուռքից ականավոր հայ մտավորականների՝ Խորհրդային Հայաստան վերադարձնելու գործին։ 1934-1935 թվականներին եղել է կոմունիստական համալսարանի ռեկտոր, 1937 թվականից՝ ՀՍՍՀ գրապալատի տնօրեն։