«Բիլլի. վաղ տարիները» (անգլ.՝ Billy: The Early Years), 2008 թվականի ամերիկյան կենսագրական ֆիլմ, որի ռեժիսորն է Ռոբի Բենսոնը։ Ֆիլմը պատմում է քարոզիչ, հասարակակն գործիչ և ԱՄՆ նախագահների կրոնական խորհրդատու Բիլլի Գրեհեմի երիտասարդ տարիների մասին։

Բիլլի. վաղ տարիները
անգլ.՝ Billy: The Early Years
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվական2008
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբի Բենսոն[1]
ԴերակատարներԱրմի Համեր և Քրիստոֆեր Փոլահա
ՕպերատորԴևիդ Ռադ

Սյուժե խմբագրել

XX֊ից XXI֊րդ դարերում Բիլլի Գրեհեմը համարվում էր ազդեցիկ դեմք ավետարանչականների մեջ։ Բայց նա միշտ չէ որ հավատացյալ չի եղել։ Նրա կյանքը կտրուկ փոխվեց, երբ նա հանդիպեց քարոզիչ Չարլզ Թեմփելթոնի հետ։

Դերակատարներ խմբագրել

  • Արմի Համեր՝ Բիլլի Գրեհեմ
  • Ստեֆանի Բաթլեր՝ Ռութ Բել Գրեհեմ
  • Քրիստոֆեր Պոլահա՝ Չարլզ Թեմփելթոն
    • Մարտին Լանդաու՝ մեծահասակ Չարլզ Թեմփելթոն
  • Լինդսի Ուագնր՝ Մարոու Գրեհեմ
  • Ջոշ Տըրներ՝ Ջորջ Բեվերլի Շի
  • Ջենիֆեր Օ՛Նիլ՝ Լրագրող

Արտադրություն խմբագրել

Լսումներ խմբագրել

Ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր Ուիլյամ Փոլ ՄաքՔեյը ցանկանում էր, որ Ջոն Հեյգը կատարի ավետարանչական առաջնորդ Մորտդեկայ Հեմի դերը, սակայն ռեժիսոր Ռոբի Բենսոնը կարծում էր, որ նա լինելով հասարակական հակասական կերպար, կարող է վնասել ֆիլմին և նրա փոխարեն ընտրեց Քլիֆ Բեմիսին[2]։

Դերասանների լսումները տեղի ունեցան Լոս Անջելոսում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում[3]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Թենեսի նահանգի Նեշվիլ և Ուաթերթաուն քաղաքներում, 3.6 միլիոն դոլար արտադրական բյուջեով[4]։

Սաունդթրեք[5] խմբագրել

  1. Over the Next Hill (Brooks and Dunn) - 3:08
  2. Low (Սարա Էվանս) - 3:12
  3. Look at Me (Ալան Ջեքսոն) - 3:15
  4. Shelter Me (Չայնա Էլդերման) - 2:45
  5. Ruth's Prayer by (Փեթի Գրիֆին) - 3:48
  6. Heavenly Day by (Բրենդոն Հիթ) - 3:34
  7. The Great Wild Beyond (Գրեգորի Փեյջ) - 3:50
  8. Amazing Love (Մայքլ Ու․ Սմիթ և Մելդինա Դուլիթլ) - 3:21
  9. In Dreams (Ռոյ Օրբիսոն) - 2:49
  10. What a Friend We Have in Jesus (Բրեդ Փեյսլի) - 2:27
  11. Almost Persuaded (Ջոշ Թըրներ) - 2:13
  12. Just As I Am (Սիերա Հոլ) - 2:19

Մրցանակներ և առաջադրումեներ խմբագրել

Բիլլի Գրեհեմի դերի համար Արմի Համերը ստացել էր առաջադրում Epiphany Prize (մրցանակ կրոնական ֆիլմերի և հեռուստատեսության համար) մրցանակաբաշխությանը՝ տարվա լավագույն արական դերի համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1213672/
  2. Roston, Tom (2008 թ․ հոկտեմբերի 12). «An Odd Career Twist for a Former Screen Heartthrob». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
  3. «Billy: The Early Years Opens Nationwide Today». tn.gov. 2008 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Riley, Jennifer (2008 թ․ մայիսի 7). «Film on Billy Graham's Life in Production». The Christian Post. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  5. Nominations Announced for 40th GMA Dove Awards
  6. Kimball, Josh (2009 թ․ փետրվարի 6). «'Epiphany Prize' Nominees for Most Inspiring Movie, TV Program Announced». The Christian Post. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել