Արմանդ Համմեր (անգլ.՝ Armand Hammer, մայիսի 25, 1898(1898-05-25) կամ 1898[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 10, 1990(1990-12-10)[3][4][5][6], 1990[1] կամ մայիսի 21, 1990(1990-05-21)[7], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան արդյունաբերող, հասարակական գործիչ, բարերար։ Կրթությամբ՝ բժիշկ։ «Օքսիդենթըլ փեթրոլեում քորփորեյշըն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և պրեզիդենտ (1957 թ.-ից)։ Հանդես է եկել ռուս-ամերիկյան տնտեսական և մշակութային կապերի զարգացման օգտին։ Զբաղվել է նաև արվեստի գործեր հավաքելով։ Մեծ օգնություն է կազմակերպել Հայաստանում 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի աղետյալներին, այցելել է Երևան, նվիրաբերել 1 միլիոն դոլար։

Արմանդ Համմեր
անգլ.՝ Armand Hammer
Armand Hammer 82.jpg
Ծնվել էմայիսի 25, 1898(1898-05-25) կամ 1898[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էդեկտեմբերի 10, 1990(1990-12-10)[3][4][5][6], 1990[1] կամ մայիսի 21, 1990(1990-05-21)[7]
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանWestwood Village Memorial Park Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհրեա
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և գործարար
ԱմուսինFrances Hammer?
Պարգևներ և
մրցանակներ
Մշակույթի ազգային շքանշան[8] Բևեռային աստղի շքանշան Մեծ արծաթե պատվավոր նշան Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Four Freedoms Award - Freedom from Fear? և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Armand Hammer Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։