Ասա դու ինձ, հայելի՛
Ասա դու ինձ, հայելի՛, ռուսերենից թարգմանված «Սպիտակաձյունիկը։ Թզուկների վրեժը», (անգլ. Mirror Mirror), կատակերգական, ֆենտեզի ֆիլմ ռեժիսոր Թարսեմ Սինխի կողմիցː Նկարահանված է Գրիմ եղբայրների հեքիաթի հիման վրաː Ռուսաստանում ֆիլմը սկսել է ցուցադրվել 2012 թվականի մարտի 15-ին, իսկ ԱՄՆ-ում՝ մարտի 30-ինː
Ասա դու ինձ, հայելի՛ անգլ.՝ Mirror Mirror | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1][2], ֆիլմ-հեքիաթ, արկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Հիմք | Սպիտակաձյունիկ |
Թվական | մարտի 15, 2012[3], մարտի 30, 2012[4][5][2] և ապրիլի 5, 2012[6] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թարսեմ Սինխ[4][7][1][…] |
Պրոդյուսեր | Բրեթ Ռաթներ, Ռայան Քավանա, Քևին Միշեր և Ջոշ Փեյտ |
Սցենարի հեղինակ | Ջեյսոն Քելլեր |
Դերակատարներ | Լիլի Քոլինզ[8][9][7][…], Ջուլիա Ռոբերտս[8][9][7][…], Արմի Համեր[8][9][7][…], Նաթան Լեյն[8][9][7][…], Շոն Բին[8][9], Մեր Ուինինգհեմ[8][9], Մայքլ Լերներ[8][9], Դեննի Վուդբերի[8][9], Ջորդան Փրենթիս[8][9], Մարտին Կլեբա[8][9] և Մարկ Պովինելլի |
Օպերատոր | Բրենդան Գալվին |
Երաժշտություն | Ալան Մենկեն |
Նկարահանման վայր | Մոնրեալ |
Կինոընկերություն | Relativity Media |
Տևողություն | 106 րոպե |
Բյուջե | 85 000 000 $ |
Շահույթ | 183 018 522 $ |
ԿինոՊոիսկ | ID 544226 |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԱյս պատմությունը սկսվում է Սպիտակաձյունիկի խորթ մոր՝ թագուհի Կլեմենտիանայի (Ջուլիա Ռոբերտս) պատմությամբː Թագուհին պատմում էր, որ հեռավոր, ուրախ թագավորության մեջ մի հիասքանչ աղջիկ էր ծնվել։ Նրա շրթունքները ալ կարմիր էին, ինչպես արյունը, մազերը՝ սև, ինչպես ձութը, իսկ մարմինը՝ սպիտակ էր, ինչպես ձյունըː Ծննդից հետո՝ աղջկա մայրը մահանում է և հայրը (Շոն Բին), այդ թագավորության արքան, ինքն էր խնամում աղջկան՝ փորձելով նրան դաստիարակել որպես ապագա թագուհիː 8 տարի հետո թագավորը գտնում է իրեն մի նոր կին՝ Կլեմենտիանային։
Ամուսնությունից հետո՝ արքան մեկնում է ճակատամարտի և այլևս չի վերադառնում՝ թողնելով աղջկան իր դաշույնըː 10 տարի հետո թագավորությունը քանդվում է. Երկիրը պատվել էր հավերժական սառույցով, դղյակը կառավարում էին հարուստները, սովից մահանում էին անմեղ մարդիկː Թագուհին հափշտակել էր իշխանությունը՝ թաքցնելով այն փաստը, որ իրական թագուհին նրա խորթ աղջիկն էր։ Սպիտակաձյունիկը (Լիլի Քոլինզ) իր տասնութամյակը լրանալուց հետո նվեր է ստանում իր հոր դաշույնը, բայց քանի որ թագուհին միշտ դղյակում աշխատում էր ստորացնել նրան, նա կերպարանափոխվում և լքում է դղյակըː Արկածները սկսվում են...
Դերերում
խմբագրել- Ջուլիա Ռոբերտս - Չար թագուհի
- Լիլի Քոլինզ - Սպիտակաձյունիկ
- Արմի Համեր - Արքայազն Էնդրյու Օլկոտտ
- Շոն Բին -արքա
- Նատան Լեյն - Բրայտոն
- Մէր Ուինինգեմ - Մարգարետ
- Մայքլ Լերներ - բարոն
- Ռոբերտ Էմմս- Չարլզ Ռենբոկ
7 թզուկներ։
- Մարտին Կլեբա - «Մյասնիկ»
- Մարկ Պովինելի - «Պոլպինտի»
- Ջորդան Պրենտիս - «Նապոլեոն»
- Դեննի Վուդբերն - «Գրիմմ»
- Սեբաստյան Սարասենո - «Գայլ»
- Ռոնալդ Լի Կլարկ - «Խիկ»
- Ջո Գնոֆո - «Խարչ»
Արտադրություն
խմբագրելՍպիտակաձյունիկի դերում պետք է լիներ Սիրշա Ռոնանը, բայց վերջինս չէր համապատասխանում Արմի Համերի հասակին։ Արքայազնի դերում կարող էին լինել Ալեքս Պետիֆերը, Ջեյմս Հոլզիերը կամ Ջեյմս Մակէվոյը։
Ֆիլմի կերպարների հանդերձանքի վրա աշխատել է չինացի գծագրիչ Էյկո Իսիոկան, ով նաև դարձել է «Օսկարի» մրցանակակիր։
Նկարահանումները սկսվել են 2011 թվականի հունիսի 20-ին։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Լիլի Քոլինզը փորձել է նաև դերակատարել Սպիտակաձյունիկի դերը «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմում (2012 թվականի հուլիս), բայց դերը հանձնվել է Քրիստեն Ստյուարտին
- Դղյակի պահակախումբը, ովքեր հագած են Գաուդիի սաղավարտները, ոչ թե Դարտ Վեյդերի օդաչուներն են, այլ վերցված է բարսելոնական Լա Պեդրերայից։
- Թագուհու հանգստի սենյակի առաստաղը նույնպես Բարսելոնաից էր. Դա Կատալոնական երաժշտության տան կամարն է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.filmaffinity.com/en/film482785.html
- ↑ 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/mirror-mirror
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1667353/
- ↑ https://www.moviezine.se/movies/spegel-spegel
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.adorocinema.com/filmes/filme-185932/
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.imdb.com/title/tt1667353/fullcredits
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.cinematografo.it/cinedatabase/film/biancaneve/55040/
Արտաքին հղումներ
խմբագրել- Սպիտակաձյունիկը։ Թզուկների վրեժը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում