Արարատ Աղասյան
Արարատ Վլադիմիրի Աղասյան (օգոստոսի 11, 1956, Սիսիան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ արվեստագիտության գծով (2014)։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն (2003)[2], ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ[3]։
Արարատ Աղասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 11, 1956 (66 տարեկան) Սիսիան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[1] |
Պարգևներ | |
Հայր | Վլադիմիր Աղասյան |
ԿենսագրությունԽմբագրել
Արարատ Աղասյանը ծնվել է 1956 թվականին Սիսիանում, ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Վլադիմիր Աղասյանի (նրա անունով է կոչվում «Արդշինբանկի» Երևանի Կենտրոն վարչական շրջանի մասնաճյուղերից մեկը) և մանկավարժ, անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Ասոյանի ընտանիքում։ 1960 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Սովորել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, 1973-1978 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժնում։ 1978 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև ընտրվել է երիտասարդ գիտաշխատողների գիտխորհրդի նախագահ, 1981 թվականից՝ խորհրդի անդամ։ 1989 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դիսերտացիա՝ «Формирование живописного метода Мартироса Сарьяна» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (ղեկավար՝ արվեստաբան, ակադեմիկոս Դմիտրի Սարաբյանով)։ 1991 թվականի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և գիտական խորհրդի քարտուղար, 2003 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, 2008 և 2013 թվականներին վերընտրվել է նույն պաշտոնում։ 2003 թվականից Աղասյանը ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է։ 2005 թվականին որակավորվել է որպես առաջատար գիտաշխատող, 2010 թվականին՝ գլխավոր գիտաշխատող։ 1995 թվականին ընդգրկվել է արվեստագիտության բնագավառի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, 2009 թվականից՝ նախագահի տեղակալ։ 1986 թվականից սկսել է դասավանդել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1996 թվականից՝ Երևանի պետական համալսարանում։ 2007 թվականին Երևանում պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ Նույն թվականին նրան շնորհվել է «Արվեստագիտություն» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում։ 2015 թվականին նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի ճարտարապետության և շինարարության - 030 մասնագիտական խորհրդի անդամ։ 2016 թվականին նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ (հասարակական կարգով)։
Հեղինակ է նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ու գեղարվեստական մտքի պատմության ուսումնասիրությանը նվիրված 13 գրքերի ու մենագրությունների, շուրջ 150 գիտական և գիտահանրամատչելի հոդվածների, որոնք լույս են տեսել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Հունգարիայի, Լիբանանի, Լեհաստանի գիտական ժողովածուներում, կերպարվեստին նվիրված հանրագիտարաններում և պարբերականներում։
Աղասյանն առաջինն է, ով ուսումնասիրել և հայերեն է շարադրել նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ամբողջական պատմությունը[4]։
ԱնդամակցությունԽմբագրել
Արարատ Աղասյանն ընդգրկվել է «Գրականության և արվեստի բնագավառում արվեստի ոլորտի ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2009), «Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2011, 2013, 2015) և «Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման» արվեստի (2006-2009) հանձնախմբերում։ Աղասյանը ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ է, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։ Ընդգրկված է ՀՀ ԳԱԱ փորձագիտական ազգային բյուրոյի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի թանգարանների գիտական խորհուրդների, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարանի» գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր հայագիտության» և «Գիտության աշխարհում», ՀՀ նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսների, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների ժողովածուի և «Կանթեղ» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդների կազմում։
- Հայաստանի նկարիչների միության անդամ, 1996
- ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ, 2003
- ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի անդամ, 2004
- Հումանիզմի պրոբլեմների նախագահության անդամ, 2007
- Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 2008
- Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, 2009
- Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից անդամ, 2011
- «Հումանիտար և հասարակական գիտութունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» հանձնախմբի անդամ, 2011
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2014
ՊարգևներԽմբագրել
- ՀՀ ԳԱԱ պատվոգիր, 2005
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008
- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե մեդալ», 2008
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2008
- Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ, 2009 («Հայ արվեստի պատմություն» աշխատության համար)[5]
- Գարեգին Նժդեհ մեդալ, 2012
- ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր, 2013
- ՀՀ ԳԱԱ վաստակագիր, 2016
Գրքեր և պատկերագրքերԽմբագրել
- Մարտիրոս Սարյան։ Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, Երևան, Հայաստանի պետական պատկերասրահ, 1980 (համահեղինակ՝ Մ. Ղազարյան), 317 էջ։
- Հայաստանի երիտասարդ նկարիչները, Երևան, «Սովետական գրող», 1987 (նույնը՝ ռուսերեն), 168 էջ։
- Мартирос Сарьян. Раннее творчество. Ереван, Издательство АН Армении, 1992, 210 с.
- Ерванд Кочар. Ереван, Издательство "Гитутюн" НАН РА, 1999, 90 с.
- Հայերը Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական կրթօջախներում (19-20-րդ դարեր), Երևան, «Անտարես», 2004 (համահեղինակ՝ Ա. Տեր-Մինասյան, նյույնը՝ ռուսերեն), 112 էջ։
- Փարավոն Միրզոյան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2005 (համահեղինակներ՝ Է. Միանսարյան և Լևոն Չուգասզյան, նույնը՝ անգլերեն), 189 էջ։
- Հայ արվեստի պատմություն, Երևան, «Զանգակ-97», 2009 (համահեղինակներ՝ Հ. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վիգեն Ղազարյան), 575 էջ։
- Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում (1828-1991), Երևան, «Ոսկան Երևանցի», 2009, 292 էջ։
- Քաջազի մշտավառ կանթեղը, Երևան, «Տիգրան Մեծ», 2009 (նույնը՝ անգլերեն), 128 էջ։
- Վարդգես Սուրենյանց (1860-1921), Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2010 (նույնը՝ անգլերեն), 224 էջ։
- Символизм и творчество Мартироса Сарьяна. Ереван, "Воскан Ереванци", 2012, 188 с.
- Երվանդ Քոչարի տարածության մեջ, Երևան, «Ոսկան Երևանցի», 2013 (նույնը՝ ռուսերեն), 196 էջ։
- Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից. Սանկտ Պետերբուրգ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015 (համահեղինակ՝ Ա. Ասատրյան), 208 էջ։
ԹարգմանություններԽմբագրել
- Из сокровищницы русской поэзии (переводы) - Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, 164 էջ։
- Հայոց ցեղասպանության արձագանքները ռուսական պոեզիայում (թարգմանություններ Իվան Բունինից, Վալերի Բրյուսովից և Արսենի Տարկովսկուց) // «Գիտություն», Երևան, 2013, N 4 (257), ապրիլ։
- Վալերի Բրյուսով, «Հայաստանին» (թարգանություն) // «Գիտություն», Երևան, 2014, N 2 (267), փետրվար։
- Ռուսական պոեզիայի գանձարանից. Միխայիլ Լերմոնտով - 200 (թարգմանություններ) // «Որոտան», Սիսիան, 2014, 11 հուլիսի։
- Վլադիմիր Նաբոկով և Արսենի Տարկովսկի. Բանաստեղծություններ (թարգմանություններ) // «Գրական թերթ», Երևան, 2014, 17 հոկտեմբերի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://arts.sci.am/filesimages/files/biography/CV%20Aghasyan.pdf
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ»։ arts.sci.am։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 28
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Արարատ Աղասյան. վաստակաշատ արվեստաբանն ու գիտության հմուտ կազմակերպիչը
- ↑ Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
ԳրականությունԽմբագրել
- Արարատ Աղասյան - 60։ Երևան։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2016։