Լևոն Բաբկենի Չուգասզյան (ապրիլի 9, 1952(1952-04-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստաբան, մանկավարժ։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (2001 թ.Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.Միլանի Ամբրոզյան ակադեմիայի անդամ (2015 թ.), Մոնպելիեի ակադեմիայի թղթակից անդամ (2016 թ.)։

Լևոն Չուգասզյան
Ծնվել էապրիլի 9, 1952(1952-04-09) (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունարվեստի պատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
ՀայրԲաբկեն Չուգասզյան
 Levon Chookaszian Վիքիպահեստում

Բանասեր-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Լևոն Չուգասզյանը ծնվել է Երևանում Հայաստանի մշակույթի վաստակավոր աշխատող Բաբկեն Չուգասզյանի ընտանիքում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1974-1977 թվականներին եղել է ԵՊՀ գեղագիտության և գրականության տեսության ամբիոնի ասպիրանտ։ 1978 թվականից դասավանդում է համալսարանում։ 1978-1993 թվականներին եղել է ԵՊՀ Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կրտսեր, 1991-1996 թվականներին՝ ավագ գիտաշխատող։ 1996 թվականին ԵՊՀ-ում ստեղծել է հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը և արվեստաբանական բաժինը[1]։

 
Լևոն Չուգասզյանը «Սարգիս Խաչատուրյան 130-ամյակ» ցուցահանդեսի ժամանակ, ՀԱՊ

1986 թվականից եղբոր՝ Գարեգին Չուգասզյանի հետ նախաձեռնել է հայ արվեստի գանձերի թվայնացման աշխատանքը և 1992 թվականին անգլերեն տեքստերով պատրաստել «Հայ արվեստի տարածական թանգարան» ծրագրի բաժինները, համատեղ գլխավորել անգլերեն «Հայ գեղանկարչություն» լազերային սկավառակի ստեղծման աշխատանքը։

1980-ական թվականներին հայ և համաշխարհային արվեստ է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում։

Դասախոսություններ է կարդացել աշխարհի մի շարք համալսարաններում՝ Բոլոնիայի (1991 թ.), Մասաչուսեթսի Բրադֆորդ քոլեջ (1997 թ.), Արևելյան Անգլիայի համալսարան (2000 թ.), Լոս Անջելեսի համալսարան (2005 թ.), Ֆրեզնոյի համալսարան (2006 թ.), Բուդապեշտի (Հունգարիա) Կենտրոնական եվրոպական համալսարանում (2011 թ.) և այլն։ Հայ արվեստի մասին շուրջ երկու հարյուր դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ի քսաներկու նահանգների, Կանադայի, Անգլիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի,Հունաստանի, Լիբանանի համալսարաններում, հայկական եկեղեցիներում և միություններում[2]։

Շուրջ չորս հարյուր հոդվածներ է տպագրել հայ արվեստի մասին հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, հունգարերեն, նորվեգերեն լեզուներով։ Բազմաթիվ հոդվածներ է տպել Թորոս Ռոսլինի արվեստի մասին։ Տարբեր երկրներում մասնակցել է ավելի քան 50 գիտաժողովների։ Որպես խորհրդատու մասնակցել է «Մատենադարան» ֆիլմաշարի չորս ֆիլմերի ստեղծմանը, նաև այլ ֆիլմերի ստեղծմանը։ Չորս տասնամյակ շարունակ հայ արվեստի մասին բազմաթիվ հաղորդումներ է պատրաստել և վարել հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ։

Լևոն Չուգասզյանի միջոցով և ջանքերով ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Հայաստանի ազգային պատկերասրահ են բերվել նկարիչներ Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Երկանյանի կտավները, հոլանդական, ֆրանսիական, իսպանական նկարիչների (Նեթյե, Մորալես, Բուշե և այլն) ութ կտավներ, շուրջ հիսուն արաբական ձեռագրեր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին և այլն։ Չուգասզյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի աշխատողներից բաղկացած խումբը Հայաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Գիտության պետական կոմիտեի և Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի ու Ռումինիայի Հայոց միության, Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանի հովանավորությամբ վերջին չորս տարիների ընթացքում պարբերաբար այցելում է Ռումինիա և հաշվառում ու ուսումնասիրում այնտեղ հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի բազամաթիվ անհայտ ստեղծագործությունները։

Գիտաթոշակներ խմբագրել

  • Վաշինգտոնի ազգային պատկերասրահ (1992 թ.)
  • Լոս Անջելեսի Գեթթիի գիտաթոշակ (1993 թ.)
  • Ֆլորենցիայի գերմանական արվեստի պատմության ինստիտուտ (2007 թ.)
  • Արևելյան Անգլիայի համալսարանի Համաշխարհային արվեստի ամառային ինստիտուտ (Գեթթիի գիտաթոշակ)

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • «Կիրակոս Ծաղկող» Ուսանողական գիտական աշխատանքներ, 1975 թ.
  • «Մատենադարանի № 5576 ձեռագրի դրվագված կազմի մասին», Պատմա-բանասիրական հանդես № 2, 1978 թ.
  • «Գրիգոր Ծաղկողի «Աստվածամոր Նինջը» մանրանկարը», Պատմա-բանասիրական հանդես № 4, 1979 թ.
  • "Rubens und die Armenier." Wiener Jahrbuch fur Kunstgeschichte,Bd. XXXII, 1979, Wien-Koln-Graz, pp. 41–48.
  • «Գրիգոր Ծաղկող»՛ մենագրություն, Երևան, 1986 թ.:
  • "Творчества Тороса Рослина И Византийская Монументальая Живопись" ("The Art of T'oros Roslin and Byzantine Monumental Painting"). Banber Yerevani Hamalsarani. №. 3, 1989
  • "On a Portrait of Prince Levon and Princess Keran." Journal of Armenian Studies. vol. vi. № 2, 2000-2001.
  • "L’Ouvre de T’oros Roslin et l’enluminure Byzantine." Revue des Études Arméniennes. Tome 28, Paris, 2001–2002, pp. 399–424.
  • "The Motif of the Sphinx in the Decoration of manuscripts Illuminated by T'oros Roslin" in Between Paris and Fresno, Armenian Studies in Honor of Dickran Kouymjian. Barlow Der Mugrdechian (ed.) (Armenian Studies Series, #13). Costa Mesa, CA: Mazda Publishers, 2008.
  • Լևոն Չուգասզյան, Թորոս Ռոսլին, Սովետական գրող, Երևան, 1985 թ.
  • «Արշակ Ֆեթվաճյան» մենագրություն, Երևան, 2011 թ.:
  • «Հայ միջնադարյան կերպարվեստի ուսումնասիրության պատմություն (1830-ական թթ.-1950 թ.)», Երևան, 2016 թ.:

Գրականություն խմբագրել

  • G.Mouradian, Armenian Info Text, Southgate, Michigan, 1995, page 52.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Prof. Levon Chookaszian Speaks on Early Armenian Christian Art». 2002 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Չուգասզյան» հոդվածին։