Փարավոն Միրզոյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Փարավոն Միքայելի Միրզոյան (դեկտեմբերի 2, 1949(1949-12-02), Սալվարդ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006), Հայաստանի ժողովրդական նկարիչ (2014)[1]։

Փարավոն Միրզոյան
Փարավոն Միրզոյանը Ժողարվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ
Ի ծնեՓարավոն Միքայելի Միրզոյան
Ծնվել է1949, դեկտեմբերի 2
ԾննդավայրՍալվարդ, Սյունիքի մարզ
ԱզգությունՀայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Pharaon Mirzoyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
  • 1975 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների
  • 1975 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1995 թվականից՝ Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր (Ռուսաստանի Դաշնություն)
  • 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1977-1979 թվականներից ԽՍՀՄ նկարիչների միության թոշակառու
  • 1989 թվականից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը, 1989-2002 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ
  • 2002 թվականից մինչև 2015 թվականի հունվար եղել է[2] Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
  • 2006 թվականից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ[3]
  • 2014 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ

Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի, ՌԴ, Ուկրաինայի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Ստեղծագործում է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում։ Գործերից են՝

  • «Աննայի դիմանկարը», 1982
  • «Ծաղիկներով կինը», 1984
  • «Լռություն», 1985
  • «Պարտեզում», 1990
  • «Ամառ», 1991
  • «Ճոճանակ», 1992
  • «Ընթրիք բնության գրկում», 1992
  • «Աշնան բանաձևը», 1994
  • «Լուսինեի դիմանկարը», 1995
  • «Երկնագույն ռապսոդիա», 1997
  • «Կինն ինտերիերում», 1997
  • «Մտորում», 1999
  • «Գառնիի ձորում», 2003
  • «Նատյուրմորտ», 2005

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել
  • 1989 Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • 1995 Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 2000 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
  • 2005 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Սիսիսան, Էջմիածին
  • 2005 Գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
  • 2007 Վանաձոր, Գյումրի
  • 2010 Հայաստանի նկարիչների միություն, Երևան[4]
  • 2010 Ստեփանակերտի Ազատության հրապարակում ցուցադրվել է «Արցախ» պաննոն
  • 2010 Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության դահլիճում՝ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
  • 2010 Նովի Սադ քաղաք, Սերբիա
  • 2014 Ռուսաստանի պետական ժամանակակից պատմության թանգարան, Մոսկվա
  • 2014 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան

Մրցանակներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Աղասյան Ա. և ուրիշներ, Փարավոն Միրզոյան, Ե., 2005։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Փարավոն Միրզոյանին Հայաստանի ժողովրդական նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  2. «Փարավոն Միրզոյանն ազատվել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնից».
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Փարավոն Միրզոյան, «Արվեստն առանց հոգու չի ստեղծվում»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարավոն Միրզոյան» հոդվածին։