Արդշինբանկ
«Արդշինբանկ» ՓԲԸ[4], Հայաստանում դրամավարկային գործունեություն իրականացնող գործող առևտրային բանկ։ Բանկի լրիվ ֆիրմային անվանումն է «Արդյունաբերաշինարարական բանկ» փակ բաժնետիրական ընկերություն։ Այն ունի մասնաճյուղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում և ներկայացչություն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում[5]։
Արդշինբանկ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Ընկերության տեսակ | փակ բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 2003 |
Վայր | ![]() |
Երկիր | ![]() |
Գլխավոր անձինք | Արտակ Անանյան (Վարչության նախագահ), նախորդող` Մհեր Գրիգորյան |
Արդյունաբերություն | Ֆինանսներ |
Ընդհանուր ակտիվներ | ![]() |
Զուտ շահույթ | ![]() |
Աշխատողների թիվ | ![]() |
Կարգախոս | Մենք ուժեղ ենք միասին |
Կայք | ardshinbank.am |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է 2002 թվականի դեկտեմբերին։ 2003 թվականի փետրվարին ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա թիվ 83 (առ 25.02.03)։ Սկզբնապես բանկն անվանվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ։ 2014 թվականի նոյեմբերին բանկը վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ։
Հանդիսանում է ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն՝ առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ։ Բանկի գործունեության առաջնային ուղղություններից է խոշոր կորպորատիվ հաճախորդների նախագծային ֆինանսավորումը, առաջին հերթին, Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտներում և էներգետիկ հատվածում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը, էլեկտրոնային բանկինգը, միջազգային դրամական փոխանցումները։
Արդշինբանկը Հայաստանում միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային երեք վարկանիշ՝ S&P Global Ratings, Moody’s և Fitch:
Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից, ինչպես նաև պետական պարտատոմսերի շուկայի գործակալ։ Առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկեց 100 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով) կապիտալի միջազգային շուկայում։
Հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «NASDAQ OMX Armenia» ԲԲԸ, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ, MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի փոխկապակցված անդամ, VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, SWIFT Միջազգային ֆինանսական հեռահաղորդակցության համակարգի, «ArCa» պրոցեսինգային ընկերության լիիրավ անդամ և բաժնետեր։
Բանկն ունի ընդլայնված մասնաճյուղային ցանցը երկրում՝ թվով 63 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում և մեկ ներկայացուցչություն Փարիզում։
Աշխատողների թիվը 30.09.2022թ․ դրությամբ՝ 1469։
Հիմնադիրներ և բաժնետերերԽմբագրել
Հիմնադիրներ՝ «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ, «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ
Բաժնետերեր՝ «Արինս գրուպ» ՍՊԸ-ի (06.06.2017թ-ին «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն վերանվանվել է «Արինս գրուպ» ՍՊԸ-ի) միակ մասնակից` «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր` Կարեն Սուրենի Սաֆարյանը, «ՄԲՑ» ՓԲԸ, ֆիզիկական անձիք
Մասնակցություն ֆինանսական շուկայումԽմբագրել
Հայաստանի բանկերի ասոցիացիայի, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարային համակարգի, «NASDAQ OMX Armenia» ԲԲԸ, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության անդամ
MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի փոխկապակցված անդամ
VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ
SWIFT համակարգի, «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարային համակարգի
Բանկը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ
ՊարգևներԽմբագրել
2005 - Citigroup-ի որակի դիպլոմ՝ Citibank New York միջոցով իրականացված դոլարային վճարումների համար
2005/2006 - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի ներքին պետական պարտքի կառավարման գծով լավագույն դիլերի դիպլոմ
2009 - MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի վկայական՝ որպես Հայաստանի ամենավստահելի բանկ
2010 - Citibank-ի մրցանակ՝ իրականացված դոլարային փոխանցումների բարձր որակի համար
Commerzbank-ի մրցանակ՝ իրականացված եվրոյով փոխանցումների բարձր որակի համար
2014 - Բրիտանական ամսագիր The Banker (The Banker Awards), «2014 թվականի բանկ» (Bank of the Year Awards).
2015 - Բրիտանական Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է «2015 թվականի լավագույն բանկ»
2016 - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ճանաչվել է «2016 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»
2017 - Ամերիկյան Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2017 թվականի ամենահուսալի բանկ»
Ամերիկյան Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկ»
2018 - «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի՝ ճանաչվելով ընկերության «Eikon հարթակի ամենաակտիվ համագործակցող գործընկեր»
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ)–ի կողմից ներկայացված Momentum Award մրցանակի հաղթող, որպես Առևտրի ֆինանսավորման գործարքների ամենաբարձր աճի տեմպ ունեցող համագործակցող բանկ
Ամերիկյան «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2018 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ»
Ամերիկյան «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2018 թվականի տարվա լավագույն բանկը Հայաստանում
«Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»
2019 - Ամերիկյան «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2018 թվականի տարվա լավագույն բանկը Հայաստանում
2019 Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2019 թվականի ամենահուսալի բանկ»
2020 Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» Financial Times կազմակերպության The Banker ամսագրի կողմից
2020 Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի«Տարվա լավագույն բանկ»-ը Հայաստանում
2020 Բրիտանական Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է «2020 թվականի լավագույն բանկ»
2020 Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ»-ը Հայաստանում
2020 Asian Banking and Finance (ABF)-ի կողմից բանկին շնորհվել են մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ», «Տարվա թվային բանկային նախաձեռնություն» և «Տարվա նախաձեռնություն օնլայն բանկինգի ոլորտում» մրցանակները
2020 VISA միջազգային վճարային համակարգը ճանաչել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում
2021 Asian Banking & Finance Awards 2021-ի կողմից արժանացել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին
2021 The Banker միջազգային ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բանկը Հայաստանում
2022 Asian Banking & Finance Awards 2022-ի կողմից արժանացել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին
Միաձուլում և կլանումԽմբագրել
2003 թվականի մարտից մայիս ամիսների ընթացքում Արդշինբանկը ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ (24 մասնաճյուղային ցանցով) ակտիվների և պարտավորությունների զգալի մասը, իսկ նույն թվականի նոյեմբերին՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ (35 մասնաճյուղային ցանցով) բիզնեսի հիմնական մասը։
2016 թվականին «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիան, որի միակ բաժնետերն է հանդիսանում հայտնի ռուսաստանյան գործարար, «Արդշինբանկ» ՓԲԸ վերջնական շահառու և Խորհրդի անդամ Կարեն Սաֆարյանը, ձեռք բերեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետոմսերը՝ վերջինիս միակ բաժնետեր ռուսաստանյան Գազպրոմբանկից, որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սկսվեց Առէկսիմբանկի (16 մասնաճյուղային ցանցով)՝ Արդշինբանկին միացման գործընթացը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ KPMG: Հայաստանի բանկային ոլորտի ընդհանուր նկարագրություն - 2017թ. 4-րդ եռամսյակի արդյունքներ
- ↑ Հայաստանի բանկային ոլորտի ընդհանուր նկարագրություն - 2017թ. 4-րդ եռամսյակի արդյունքներ
- ↑ Հայաստանի բանկային ոլորտի ընդհանուր նկարագրություն - 2017 թ. 4-րդ եռամսյակի արդյունքներ
- ↑ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թ. նոյեմբերի 13-ին
- ↑ http://www.banks.am/am/banks/Ardshininvestbank
Հավելյալ ՀղումներԽմբագրել
- https://d2tyltutevw8th.cloudfront.net/media/document/best-banks-in-asia-pacific-2019-1552488790.pdf
- https://finport.am/full_news.php?id=36503&lang=3 Archived 2020-10-26 at the Wayback Machine.
- https://d2tyltutevw8th.cloudfront.net/media/document/press-release-global-finance-names-the-safest-ban-1537284512.pdf
- https://www.tert.am/en/news/2019/04/03/Fitch/2963881 Archived 2022-02-11 at the Wayback Machine.
- https://www.ardshinbank.am/sites/default/files/reports/Ardshinbank%20Final%20FS_2018.pdf(չաշխատող հղում)
- https://www.moodys.com/credit-ratings/Ardshinbank-CJSC-credit-rating-809510108
- «The Banker»-ը Արդշինբանկին ճանաչել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ»
- https://www.fitchratings.com/site/pr/987792
- http://cbonds.com/emissions/issue/156987