Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Շարջա)

հայկական եկեղեցի Շարջայում, ԱՄԷ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱՄԷ ԱՄԷ
ՏեղագրությունՇարժա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1980
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1980
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայ առաքելական առաջին եկեղեցին ԱՄԷ-ում։

Պատմություն խմբագրել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Միացյալ Արաբական Էմիրությունների Շարջա քաղաքի Յարմուք թաղամասում։ Այն հիմնվել է 1980 թվականին տեղի հայ համայնքի միջոցներով։ Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա հայկական դպրոց[1]։
Շարջայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության թույլտվությամբ ու Շարջայի էմիրության հովանավորությամբ։ Այն ԱՄԷ-ում առաջին հայկական եկեղեցին է։ 1998 թվականին եկեղեցին օծել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Եկեղեցու կառուցման համար հողատարածքը նվիրել էր Գերագույն խորհրդի անդամ և Շարջայի էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ-Կասիմին[2][3]։

Եկեղեցում 11 պատկերներ ստեղծել է հայ նկարիչ Սամվել Պետրոսյանը[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Շարջայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  2. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Պատմութիւնը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.