Ալ-Ային
Ալ-Ային (արաբ. العين, "աղբյուր")[1], բնակչությամբ 4-րդ քաղաքը Միացյալ Արաբական Էմիրություններում։ Գտնվում է Աբու Դաբիի Էմիրությունում, մայրաքաղաքից 148 կմ դեպի արևելք, Օմանի սահմանի վրա, Բուրեյմի օազիսի շրջանում։ ՄԱԷ-ի միակ խոշոր քաղաքն է, որը գտնվում է ծովից բավականին հեռու։ Բնակչությունը կազմում է 422 000 մարդ (2005)։ ՄԱԷ-ի 4-րդ, իսկ Աբու Դաբիի Էմիրության 2 քաղաքն է։ Ալ-Այինում է ծնվել երկրի առաջին նախագահ և Աբու Դաբիի ղեկավար Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայիանը։ Քաղաքի գեղատեսիլ վայրերի թվին են պատկանում կենդանաբանական այգին, կարուսելների այգի «Fun City»-ին, պատմական թանգարանները, բազմաթիվ այգիներ, հանգստի գոտիներ, ներառյալ Ջեբել Հաֆիթ սարը, որի ստորոտին տեղակայված են հանքային ջրերի աղբյուրներ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ալ-Ային | |||
արաբ․՝ العين | |||
| |||
Երկիր | ԱՄԷ | ||
Մակերես | 13 100 կմ² | ||
ԲԾՄ | 292 մետր | ||
Պաշտոնական լեզու | արաբերեն | ||
Բնակչություն | ▲766 936 մարդ (2017) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | dmt.gov.ae/aam(արաբ.)(անգլ.) | ||
| |||
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Al Ain». The Report Abu Dhabi 2010. Oxford Business Group. 2010. էջ 171. ISBN 978-1-9070-6521-7.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ային» հոդվածին։ |