Ռուբ ալ-Խալի անապատ

(Վերահղված է Ռուբ-Էլ-Խալիից)

Ռուբ-Էլ-Խալի (արաբ․՝ الربع الخالي‎‎), ավազային անապատ Արաբական թերակղզու հարավ–արևելքում, տեկտոնական իջվածքում։ Տարածությունը 650 հզ․ կմ2 է (երկրագնդի խոշոր անապատներից մեկը)։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ մոտ 500 կմ՝․ Մակերևույթը հարթավայրային է։ Բարձրությունը արլևելքում 100–200 մ է, արևելքոում՝ 500–1000 մ։ Տարածքի մոտ 80% –ը ծածկված է շարժուն ավազներով, որոնք առաջացնում են բարխաններ և թմբաշարեր։ Տարածված են ընդարձակ աղուտները։ Տարեկան տեղումները չեն հասնում 50 մմ–ի։ Մշտական մակերևութային հոսք չկա։ Ծայրամասերում հազվադեպ հանդիպում են օազիսներ։ Բնակիչները գլխավորապես արաբներ են, զբաղվում են քոչվորական անասնապահությամբ և ուղտաբուծությամբ։ Իր մեջ ընդգրկում է 4 պետություն՝ Սաուդյան Արաբիա, Օման, ՄԱԷ և Եմեն։ Անապատի տարածքը ավելի մեծ է քան Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդեռլանդների տարածքը իրար հետ վերցրած։

Ռուբ ալ-Խալի անապատ
Տեսականապատ
Երկիր ԱՄԷ,  Սաուդյան Արաբիա,  Եմեն և  Օման
Երկարություն999 999,690624 մետր
Մակերես680 000 կմ²
Մասն էՄիջին Արևելք
Քարտեզ
Քարտեզ
Ռուբ-Էլ-Խալի անապատը գտնվում է Արաբական թերակղզու հարավում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 7