Ավստրո-թուրքական պատերազմ (1529-1533)
Ավստրո-թուրքական պատերազմ 1529-1533, Ավստրիական և Օսմանյան կայսրությունների միջև երկարատև ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմների շարքի առաջին պատերազմը[1][2]։
Թվական | 1529-1533 |
---|---|
Մասն է | Little War in Hungary? |
Վայր | Հունգարիայի թագավորություն Ավստրիայի էրցհերցոգություն |
Արդյունք | Հունգարիայի բաժանում Ֆերդինանդ I-ի (Թագավորական Հունգարիա) և Յոհան I-ի միջև (Արևելա-Հունգարական թագավորություն) |
Հակառակորդներ | |
* Օսմանյան կայսրություն |
|
Հրամանատարներ | |
* Սուլեյման I
|
|
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Իրավիճակը Հունգարիայում
խմբագրելՊատերազմի իրադարձությունները ուղղակիորեն կապված են Հունգարիայում Ֆերդինանդ I Հաբսբուրգյան կայսեր և Յոհան Զապոլիայի միջև տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի հետ։ Մոհաչի ճակատամարտում հունգարական բանակի ջախջախումից և Հունգարիայի Լուիս II թագավորի մահից ու նրա կողմից երեխաներ չթողնելուց հետո հունգարական կալվածատերերի մի մասը սուլթան Սուլեյման I Քանունու համաձայնությամբ ընտրում են տրանսիլվանյան վոյեվոդ Յոհան Զապոլիա]]յին։ Ավստրիայի Էրցհերցոգը , հիմնվելով 1515 թվականի վիեննական ժողովի դրույթների վրա, նույնպես հայտարարեց չեխական և հունգարական թագերի նկատմամբ իր հավակնույթունների մասին և 1528 թվականի ամռանը գրավեց Հունգարիան։ Զապոլիան փախավ Լեհաստան և օգնության խնդրանքով դիմեց Ստամբուլին։ Թուրքերը օգնեցին նրան ետ գրավել Վերին Հունգարիան, իսկ իրենք սկսեցին գրավել Հյուսիսային Բոսնիայի, Սլավոնիայի և Խորվաթիայի հունգարական տիրույթները[2][3]։
1528 թվականին Ֆերդինանդը խաղաղություն կնքելու կամ գոնե երեքամյա զինադադար կնքելու առաջարկով Ստամբուլ է ուղարկում իր դեսպաններին։ Նա նաև պահանջում է վերադարձնել հունգարական 24 քաղաքներ, որոնք գրավվել էին օսմանների կողմից։ Մայիսի 29-ին դեսպան2ները ժամանում են թուրքական մայրաքաղաք։ Թուրքերը չէին ճանաչում Հաբսբուրգներին որպես Հունգարիայի թագի կրողներ և համարում էին Ֆերդինանդին ընդամենը Կառլոս V կայսեր օտեղակալ և չի հանդիսանում ինքնուրույն առաջնորդ և իրավունք չունի կոչել իրեն թագավոր ու ինչ-որ բան պահանջել:Ինը ամիս բանտարկությունից հետո դեսպաններին հետ են ուղարկում այնպիսի պատասխանով, որը նշանակում է պատերազմ հայտարարել[1][2][4]։
Սուլեյմանի երրորդ արշավանք
խմբագրել1529 թվականի մայիսի 10-ին բանակի սուլթան և մեծ վեզիր Իբրահիմ փաշայի 200 հազարանոց բանակը դուրս է գալիս Ստամբուլից։ Հուլիսի 18-ին թուրքական զորքը հասնում է Մոհաչ, որտեղ նրանց է միանում թուրքական վասալ Յոհան Զապոլիան։ Սեպտեմբերի 3-ին սուլթանը հասնում է Բուդա և արդեն սեպտեմբերի 8-ին նվաճում այն։ Թուրքական 14-րդ յենիչերները Յոհան Զապոլիանին ուղեկցում են թագավորական պալատ։ Սեպտեմբերի 26-27-ին օսմանյան զորքերը Դանուբի վրայով շարժվող նավատորմի ուղեկցությամբ մոտենում են Վիեննային։ Ֆիլիպ Պֆալց Նեյսբուրգցու, Վիլհեյմ ֆոն Ռոգենդորֆի և Նիկլաս ֆոն Զալցի հրամանատարությամբ Վիեննայի կայազորը հաշվվում էր 17.000 մարդ և ուներ 72 հրանոթ ընդդեմ հակառակորդի 300-ի։ Պաշարման ժամանակ թուրքական բանակը հրետանու օգնությամբ մեծ ճեղքեր է բացում քաղաքի պարիսպների վրա։ Երկու ական փլուզում են Կարիտինյան դարպասների մոտի պատը և հոկտեմբերի 10-12-ը օսմանները ձեռնարկում են ամրության երեքօրյա կատաղի գրոհ։ Ֆոն Զալմի և Յոհան Կացիների գլխավորությամբ Վիեննայի պաշտպանները ետ են մղում թուրքերի գրոհները։ Բացելով ավելի մեծ ճեղք՝ հունվարի 14-ին երեք շարքով անցնում են նոր գրոհի, սակայն կրկին ետ են շպրտվում։ Կոմս ֆոն Զալցը, ով կանգնած էր պաշտպանության առաջին շարքում, թուրքական ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստանում[1][2][5]։
Այդ գրոհը վերջինն էր։ Արդեն սկսվել էին ցրտերը, և յենիչերները, հանդիպելով բավականին լուրջ դիմադրության, հրաժարվում են շարունակել պաշարումը։ Հոկտեմբերի 16-ին Սուլթանը հավաքում է ճամբարը և սկսում նահանջը։ Վիեննան հնարավոր եղավ պահել, սակայն Ստորին Ավստրիայի և Շտիրիայի հողերը մինչև Լինց դատարկվեցին, բազմաթիվ բնակիչներ սպանվեցին կամ տարվեցին ստրկության։ Տեղի աշխարհազորին հաջողվեց պաշտպանել Վերին Ավստրիան։ Հանց ֆոն Շտարեմբերգի հրամանատարությամբ լանդերը կարողացավ կանգնեցնել դեպի Էնս շարժվող թուրքական 30 հազարանոց բանակին[1][2][6]։
Ուսումնասիրողների կարծիքով թուրքական արշավանքի անհաջողությունը պայմանավորված էր օսմանյան մարտավարությունով։ Զորքի հավաքագրումը սկսվել էր տարվա վերջում և միայն ապրիլին բանակը կարողացավ դուրս գալ Ստամբուլից և շարժվել Բուդայի ուղղությամբ։ Երկու քաղաքների հեռավորությունը ուղիղ գծով մոտավորապես 100 կմ է։ Օսմանները ամենաշուտը կարող էին հասնել Հաբսբուրգյան Հունգարիային հուլիսին, այդպիսով ռազմական գործողություններին կմնար ընդամենը երեք ու կես ամիս, քանի որ աշնանային անձրևների սկսվելուն պես զորքերը հրաժարվում են կռվել[1][2]։
Սուլեյմանի չորրորդ արշավանք
խմբագրելՀունգարիան տիրելու Ֆերդինանդի շարունակական փորձերը, մասնավորապես, հաբսբուրգյան զորահրամանատար Ռոգենդորֆի կողմից 1530 թվականի վերջերին Բուդայի անհաջող պաշարումը, սուլթանի մոտ կրկին ցանկություն առաջացրեցին դեպի Վիեննա նոր արշավանք կազմակերպել։
1532 թվականի ապրիլի 25-ին Ստամբուլից կրկին 200 հազարանոց բանակ դուրս եկավ (70.000-ը Ռումելիայից, 30.000-ը Անատոլիայից, 12.000-ը յենիչերներ, 2.000 կանոնավոր հեծելազոր, 60.000 ակինջներ[7]։ Նիշում սուլթանին հանդիպելու նպատակով ժամանեցին Ֆերդինանդի սուրհանդակները՝ փորձելով հասնել Վիշեգրադյան հաշտության երկարաձգմանը, որը կնքվել էր Վյի կողմի։ Բելգրադի մոտ թուրքերին միացան 30.000 ղրիմյան թաթարներ։ Այս անգամ թուրքերը շարժվում էին Դրավայի ձախ ափով՝ անցնելով Օսյեկը, Բաբոչան և Կանիժան[8]։ Նվաճելով մի շարք հունգարական ամրոցներ՝ օսմանյան զորքերը օգոստոսի 5-ին մոտենում է Քյոսեգին (Գյունս), որը պաշտպանում էր Նիկոլայ Յուրիշիչի հրամանատարությամբ գործող կայազորը (700 մարդ)։ Հայտնի պաշարման ժամանակ, որը տևել է օգոստոսի 9-ից 31-ը, ամրոցի պաշտպանները բնակիչների և հարակից բնակավայրերի բնակիչների աջակցությամբ կարողանում են ետ մղել հակառակորդի երկու գրոհ։ Միայն զինամթերքի վերջանալուց հետո, երբ զոհվում է կայազորի կեսը, ամրոցը հանձնվում է շահավետ տարբերակով։ Ըստ լեգենդի՝ թուրքերին նույնիսկ ամրոցի տարածք չթողեցին մտնել[1][2][9]։
Այս պաշարումը որոշ ժամանակ կանգնեցնում է թուրքերի առաջխաղացումը, և սուլթանը որոշում է դեպի Վիեննա չշարժվել, քանի որ ավստրիական մայրաքաղաքի և Վիներ-Նեիշթադի միջև կանգնած էր Կառլ V-ի 100 հազարանոց բանակը, որը միակ դեպքն էր, որ այն եկել էր պաշտպանելու Հաբսբուրգների ժառանգական տիրույթները։ Ակինջիների ջոկատները դատարկում են Շտիրիան, Կարինթան, հարձակվում Գրացի, Ֆրիդբերգի, Կիրխբերգի, Հարտբերգի և այլ քաղաքների վրա, նույնիսկ ներխուժում Վերին Ավստրիա։ Օսմանյան ժամանակագիրը մեծ ոգևորությամբ իր աշխատությունների մեջ ներկայացրել է, թե ինչպես են օսմանյան զինվորները թալանում այդ հարուստ երկիրը, որը նման էր դրախտի»։ Յոհահիմ Բրանդերբուրգցու կայսերական զորքերը թուրքերին հասցնում են մի քանի պարտություն, ստիպում նահանջելև սեպտեմբերի 19-ին Լեոբեսդորֆում շրջափակում ու ոչնչացնում են 10.000 թուրքական վերջապահ զորքերին, այդ թվում՝ արշավանքի ղեկավարներից Քասիմ բեյին։ Սեպտեմբերի թուրքերը սկսում են վերադառնալ Ստամբուլ՝ իրենց հետ տանելով 30.000 ստրուկ Հունգարիայից, Սլավոնիայից և Շտիրիայից[1][2][10]։
Խաղաղության պայմանագիր
խմբագրելՍուլեյմանի հեռանալուց հետո կայսրը ցրեց բանակը՝ նույնիսկ չփորձելով կազմակերպել հետաբնդում կամ հանդես գալ Հունգարիայիում ընդդեմ Յոհան Զապոլիայի։ Ֆերդինանդը կրկին Սուլթանին առաջարկում է կնքել խաղաղություն։ Զբաղված լինելով Մորեայի վրա Անդրեա Դորիայի կայսերական նավատորմի հարձակումով և Իրանի հետ նոր պատերազմի նախապատրաստություններով՝ սուլթանը 1533 թվականի հունվարին համաձայնվում է հաշտության, իսկ էրհերցոգի սուրհանդակի կողմից Էստերգոմի բանալիների հանձնումից հետո համաձայնվեց Ֆերդինանդի հետ կնքել խաղաղության պայմանագիր՝ ճանաչելով նրան Յոհան Զապոլիային իրավահավասար Հունգարիայի թագավոր։ Այդպիսով ճանաչվում է Հունգարիայի փաստացի բաժանումը երկու մասին[1][2][11]։
Արդյունք
խմբագրելՇուտով սուլթանը չեղյալ է հայտարարում 1533 թվականի համաձայնագիրը։ Թուրքական զորքերի մասնակցությամբ քաղաքացիական պատերազմը Հունգարիայում շարունակվում է։ 1538 թվականին կնքվում է խաղաղության համաձայնագիր, որով Ֆերդինանդը դառնում է Յոհան Զապոլիայի իրավահաջորդ։ Այդ պայմանագրի դրույթների իրականացումը 1540 թվականին հանգեցնում է նոր ավստրո-թուրքական պատերազմի։
Հաբսբուրգների ժառանգական հողերը ենթարկվում են խիստ ջախջախման, ինչն էլ ամենայն հավանականությամբ հանդիսանում էր օսմանների նպատակը, քանի որ թուլացնում էր Ֆերդինանդի դիրքերը Հունգարիայի համար պայքարում։ Ուսումնասիրողների կարծիքով, Ավստրիայի և Շտիրիայի մարդկային ընդհանուր կորուստը՝՝ սպանվածներն ու ավստրո-թուրքական պատերազմի ընթացքում ստրկության տարվածները, կազմում են մոտ 200.000, իսկ տնտեսության վերականգնման համար պահանջվել է մի քանի տասնամյակ[12]։
Տես նաև
խմբագրելՕգտագործված գրականություն
խմբագրել- Hammer-Purgstall J. von. Histoire de l'empire ottoman. T. I. — P.: Bethune et Plon, 1844(ֆր.)
- Hammer-Purgstall J. von. Histoire de l'empire ottoman. T. II. — P.: Bethune et Plon, 1844(ֆր.)
- Шлоссер Ф. Всемирная история. Т. IV. 2-е издание. СПБ.—М.: М. О. Вольф, 1870.(ռուս.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Габсбурги, Венгрия, Трансильванское княжество и Османская империя в XVI в. // Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV—XVI вв. — М.: Наука, 1984.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 [Buchmann B. M. Österreich und das Osmanische Reich. Eine bilaterale Geschichte. — Wien: WUV-Universitätsverlag, 1999. — ISBN 978-3851144796(գերմ.)]
- ↑ История Венгрии. Т. I. — М.: Наука, 1971.(ռուս.)
- ↑ Шлоссер, с. 492.(ռուս.)
- ↑ Hammer-Purgstall. T. I, p. 498.(անգլ.)
- ↑ Hammer-Purgstall. T. I, p. 498-499.(անգլ.)
- ↑ Hammer-Purgstall. T. II, p. 6.(անգլ.)
- ↑ История Венгрии, с. 329.(ռուս.)
- ↑ Hammer-Purgstall. T. II, p. 7—8.(անգլ.) Шлоссер, с. 538.(ռուս.)
- ↑ Hammer-Purgstall. T. II, p. 8—10.(անգլ.)
- ↑ Hammer-Purgstall. T. II, p. 12.(անգլ.)
- ↑ Buchmann, S. 96.(անգլ.)