Պետրու IV Ռարեշ (մոտ. 1487սեպտեմբերի 3 1546) — Մոլդովական իշխանության հոսպոդար 1527—1538 և 1541—1546 թվականներին, Շտեֆան Մեծի որդին։

Պետրու IV Ռարեշ
ռումիներեն՝ Petru Rareş
Դիմանկար
Մոլդովա Մոլդովա պետական գործիչ
Ծնվել է1487
ԾննդավայրHârlău, Յաշի շրջան, Մոլդովական իշխանություն
Մահացել էսեպտեմբերի 3 1546
Մահվան վայրՍուչավա, Մոլդովական իշխանություն
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն
ԱմուսինElena Ecaterina Rareş?
Ծնողներհայր՝ Շտեֆան III Մեծ, մայր՝ Maria Rareș?
Զբաղեցրած պաշտոններruler of Moldavia? և ruler of Moldavia?
ԵրեխաներԻլյա II Ռարեշ, Շտեֆան VI Ռարեշ, Յանկու Սասուլ, Chiajna of Moldavia?, Ruxandra of Moldavia? և doamna Maria of Moldova?[1]
 Petru IV Rareș Վիքիպահեստում
Մոլդովայի փոստային նամականիշ 1995 թվական
Մոլդովայի հուշադրամ 2007 թվական

Առաջին կառավարում խմբագրել

1526 թվականին Հունգարիան պարտվեց Մոհաչի ճակատամարտում, և դա բերեց օսմանյան կայսրության ուժեղացմանը։ Այդ պայմաններում 1527 թվականին իշխանության գլուխ անցած Պետրու Ռարեշ 4-րդը ստիպված էր ավելացնել օսմանների հարկի գումարը 8 հազարից մինչև 10 հազար ոսկի։ Պետրու Ռարեշ 4-րդը վարում էր ակտիվ արտաքին քաղաքականություն։ 1530 թվականին նա նորից փորձեց վերադարձնել Պոկուտյեն (հերթական անգամ զիջված Բոգդան Ծուռ 3-րդի կողմից 1505 թվականին)։ 1530 թվականի ձմռանը մոլդովական զորքերը գրավեցին վիճահարույց տեղանքը, բայց դրանից հետո, երբ լեհական բանակը 1531 թվականի օգոստոսի 22-ին պարտություն տարավ Օբերտինի ճակատամարտում, մոլդովական զորքերը նահանջեցին։ 1532 թվականին խաղաղության պայմանագիր կնքվեց Լեհաստանի հետ։

Պետրու Ռարեշ 4-րդը փորձում էր շարունակել հոր կենտրոնական իշխանության ուժեղացման քաղաքականությունը։ Հենվելով մանր աստիճանավորների վրա՝ սահմանափակում էր խոշորների ազդեցությունը։ Վերջիններիս դժգոհությունը դրդում էր դավադրության։ Պետրու Ռարեշը սկսեց նախապատրաստվել Մոլդովան թուրքական տիրապետությունից ազատագրելուն և այդ նպատակով կապեր հաստատեց շատ երկրների կառավարությունների հետ։ 1533 թվականին, փորձելով գտնել նոր դաշնակիցներ, Պետրու Ռարեշ 4-րդը պատվիրակներ ուղարկեց Ռուսաստան։ 1535-ին կնքեց գաղտնի հակաօսմանյան պայմանագիր Ֆերդինանդ 1-ին Գաբսբուրգի հետ։ Եվրոպայում ստեղծվեց Սուրբ միությունը, որը նախատեսում էր օգտագործել Օսմանյան կայսրության ներգրավվածությունը Իրանա-թուրքական պատերազմին։ 1538 թվականին Մոլդովա ուղևորվեց թուրքական բանակը՝ սուլթան Սուլեյմանի գլխավորությամբ, արևելքից ներխուժեցին ղրիմյան թաթարները, իսկ հյուսիսից՝ լեհերը։ Պետրու Ռարեշի զորքերը սկզբում դիմադրություն էին ցուցաբերում օսմաններին և նույնիսկ ջարդեցին նրանց Խոտինի մոտ։ Բայց թուրքական բանակի կողմից Սուչավների իշխանության գրավումից և սուլթանին հավատարմություն ցուցաբերած աստիճանավորների դավաճանությունից հետո Պետրու Ռերաշը փախավ երկրից։ Այդ ժամանակվանից Մոլդովան վերջնականապես ընկավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Սուլթանն իրեն ենթարկեց Պրուտի և Դնեստրի միջև ընկած շրջանը, իսկ ղրիմի թաթարները ստացան Բուջակը։

Երկրորդ կառավարում խմբագրել

Ստեֆան Լակուստա 5-րդը դարձավ դավադրության զոհ։ Ալեքսանդր Կորնյան նույնպես փորում էր ազատվել թուրքական տիրապետությունից։ Այսպիսի դրության մեջ 1541 թվականին Պետրու Ռարեշը նորից դարձավ հոսպոդար՝ թուրքական սուլթանից ստանալով Մոլդովայի գահը։ Բայց դրա համար նա պարտավորվեց մեծացնել հարկի չափերը մինչև 12 հազար ոսկի և ընդունել 1538 թվականի տարածքային կորուստները։ Սուչավում տեղակայվեց թուրքական կայազորը, իսկ որդին՝ Իլյան որպես պատանդ ուղարկվեց Ստամբուլ։ Պետրուն այս անգամ էլ սկսեց ուժեղացնել կենտրոնական իշխանությունը, մահապատժի ենթարկեց ընդդիմադիր աստիճանավորների գլխավորներին։ 1542 թվականին համաձայնագիր կնքեց Հաբսբուրգների հետ, կապ էր պահպանում հակաթուրքական ուժերի, Ռուսաստանի հետ՝ ստանալով նրանցից նյութական օգնություն։

Ընտանիք և երեխաներ խմբագրել

Սերբ բռնակալ (-1552) Յոհան Բրանկովիչի դստեր՝ Ելենայի[2] ամուսինը։

  • Իլյա Ռարեշ 2-րդ, Մոլդովական իշպանության հոսպոդար 1546—1551
  • Ստեֆան Ռարեշ 6-րդ, Մոլդովական իշպանության հոսպոդար 1551—1552
  • Կոնստանտին (- 1554)
  • Աննա ( — 1542/1546)
  • Կյաժնա
  • Ռոքսանդրա
  • Յանկու Սասուլ[3], Մոլդովական իշպանության հոսպոդար 1579—1582: Մարիա Պալեոլոգի ամուսինը (անգլ.՝ Palaiologina)
  • Մարիա[4] ( — 1614) Յոհան Մոգիլայի կինը։

Գրականություն խմբագրել

  • Краткая история Румынии {{{заглавие}}} / Ответственный редактор д.и.н. Виноградов В.Н.. — Москва: Наука, 1987. — С. 64 — 65. — 34 200 экз.

Հղումներ խմբագրել

Muşatin family

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pas L. v. Genealogics — 2003.
  2. Muşatin family
  3. Внебрачный сын Петра
  4. Внебрачная дочь Петра