Ֆրիդրիխ Քրիստոֆ Շլոսեր(գերմ.՝ Friedrich Christoph Schlosser, նոյեմբերի 17, 1776(1776-11-17)[1][2], Եվեր, Ֆրիսլանդիա[3] - սեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[3]), գերմանացի պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր (1817

Ֆրիդրիխ Շլոսսեր
Ծնվել էնոյեմբերի 17, 1776(1776-11-17)[1][2]
Եվեր, Ֆրիսլանդիա[3]
Մահացել էսեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2] (84 տարեկան)
Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[3]
ԳերեզմանԲերգֆրայդհոֆ
Քաղաքացիություն Grand Duchy of Oldenburg
Մասնագիտությունգրադարանավար, պատմաբան և գրող
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան և Գիսենի համալսարան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Եղել է գիտական ղեկավարLudwig Häusser?[5]
Հայտնի աշակերտներGeorg Gottfried Gervinus?
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ՀայրCarl Wilhelm Schlosser?
 Friedrich Christoph Schlosser Վիքիպահեստում

Շլոսերի աշխարհայացքը ձևավորվել է Լուսավորականության և գերմանական դասական փիլիսոփայության գաղափարների ազդեցությամբ։ «18-րդ դարի պատմություն․․․» (1823), «համաշխարհային պատմություն․․․» (1844-1857) աշխատություններում Շլոսերը հանդես է եկել ընդդեմ միջնադարի հետադիմական-ռոմանտիկ ջատագովության, ավատատիրական համակարգի, պաշտպանել է Լուսավորականության դարաշրջանի և XVI — XVIII դդ․ բուրժուական հեղափոխությունների իդեալները։ Շլոսերը ձգտել է ստեղծել համայն մարդկության, որպես մի միաձույլ ամբողջության պատմությունը՝ առավել կարևորելով ժողովրդական զանգվածների կյանքն ու դրությունը։ Եվ այդուհանդերձ, դեմ դուրս գալով ամեն կարգի հետադիմության, Շլոսերը Գերմանիայի 1848-1849 թվականների հեղափոխությունից հետո նույնպես մնաց «լուսավորյալ միապետության» կողմնակից։ Շլոսերի «համաշխարհային պատմություն․․․»-ը Կարլ Մարքսը օգտագործել է իր «ժամանակագրական քաղվածքների» համար։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Շլոսսեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 522