Ավստրո-թուրքական պատերազմ (1540-1547)

Ավստրո-թուրքական պատերազմ 1540-1547, Ավստրիական և Օսմանյան կայսրությունների միջև երկարատև ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմների շարքի երկրորդ պատերազմը, որը տեղի է ունեցել Հունգարիայում գերիշխանություն հաստատելու համար[1]։

Ավստրո-թուրքական պատերազմ
ԹվականՕգոստոսի 30, 1540թ. - հունիսի 19, 1547թ.
ՎայրԱրևելա-Հունգարական թագավորություն, Թագավորական Հունգարիա
ԱրդյունքԱդրիանապոլսկյան (Ստամբուլյան) համաձայնագիր՝
  • Կենտրոնական Հունգարիան մտավ Օսմանյան կայսրության կազմ,
  • Արևելա-Հունգարական թագավորությունը դարձավ Օսմանյան կայսրության վասալ,
  • Կարպատյան Ռուսիան մտավ ավստրիական Հաբսբուրգների կայսրության մեջ,
Հակառակորդներ
* Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Աջակցությամբ՝

  • Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն
  • Իսպանիա Իսպանական կայսրություն
  • Պապական մարզ
  • Վենետիկի Հանրապետություն
  • Հրամանատարներ
    * Օսմանյան կայսրություն Սուլեյման I
  • Ֆերդինանդ I
  • Վիլհեյմ ֆոն Ռոգենդորֆ
  • Պետեր Պերենի
  • Միկլոշ Զրինի
  • Յոհան II Հեկտոր
  • Ալեքսանդրո Վիտալի
  • Կողմերի ուժեր
    Ռազմական կորուստներ

    Քաղաքացիական պատերազմի վերսկսում խմբագրել

    1538 թվականին կնքված Նադվարյան համաձայնագիրը կանգնեցրեց քաղաքացիական պատերազմը, որը շարունակվում էր ավելի քան 10 տարի։ Այդ համաձայնագիրը, որն ուղղված էր օսմանների դեմ, գաղտնի էր, սակայն արդեն հաջորդ տարի Ֆերդինանդ I կայսեր ներկայացուցիչ Լասկի Իերոնիան դավաճանում է իր առաջնորդին և սուլթանին հայտնում համաձայնագրի բովանդակությունը[2]։ Նույն թվականին Յոհան Զապոլիաիան ամուսնանում է Սիգիզմունդ I Ծերի դուստր Իզաբելա Յագելոնկեի հետ։ 1540 թվականի հուլիսի 7-ին ծնվում է նրա որդին՝ Յանոշ Ժիգմոնդը։ Զապոլիայի կասկածելի մահը գրանցվեց հուլիսի 22-ին, սակայն նա մինչ այդ հասցրեց կալվածատերերից երդում ստանալ, որ նրանք չեն կատարի Ֆերդինանդ I-ի հետ կնքած պայմանագիրը[1][3]։

    Զապոլիայի իշխանների նախաձեռնությամբ եպիսկոպոս Դյորդ Մարտինուցին Շեգվեշերում տեղի ունեցած պետական ժողովի ժամանակ ՅանոշԺիգմոնդին հռչակում է Հունգարիայի թագավոր, ստեղծում ռեգենետյան խորհուրդ և սեպտեմբերին դիմում սուլթանին օգնության խնդրանքով[4]։ Ֆերդինանդը նույնպես դիմում է սուլթանին՝ առաջարկելով Զապոլյանիի կալվածքների տնօրինման դիմաց տարեկան վճարել 30.000 ոսկի։ 1540 թվականի նոյեմբերին Հաբսբուրգը Լեոնարդ ֆոն Ֆելսի հրամանատարությամբ Հունգարիա է ուղարկում ոչ մեծ քանակությամբ զորք։ Ավստրիացիները անհաջող պաշարում են Բուդան, այնուհետև նվաճում Պեշտը, Վացը, Վիշեգրադը և Սեկեշֆեհերվարը, որոնք նրանց հանձնում են Ֆերդինանդի կողմն անցած կալվածատերերը[1][2][3]։

    Սուլեյման I-ը հոկտեմբերին Յանոշ Ժիգմոնդին ճանաչում է որպես Հունգարիայի թագավոր, իսկ արդեն նոյեմբերին պատերազմ է հայտարարում Ֆերդինանդին[1][3]։

    Սուլեյմանի հինգերորդ արշավանք խմբագրել

    1541 թվականի ապրիլին աուգսբուրգյան բանկիրների գումարներով կազմված 20 հազարանոց գերմանական բանակը Վիլհեյմ ֆոն Ռեգերդորֆի հրամանատարությամբ պաշարում է Բուդան Պետեր Պերենիի հունգարական զորքերի հետ միասին։ Հունիսի 23-ին Սուլեյմանը սկսում է իր ավստրիական հինգերորդ արշավանքը։ Բոսնիական և սմեդերյան փաշաները պաշարյալներին օգնության են գալիս, միանում Վալենտինա Տյորյոկի ու թագուհի Իզաբելայի զորքերին և օգոստոսի 21-ին Բուդայի պարիսպների մոտ ջախջախում ավստրիական բանակը։ 16.000 գերմանացի զինվորներ զոհվեցին և մնացին գետնին, 800-ը գերեվարվեցին ու հետագայում սուլթանի հրամանով սպանվեցին։ Թուրքական նավատորմը գրավում է Պեշտը։ Ռոգենդորֆը թաքնվում է Դանուբյան կղզիներից մեկում, որտեղ որոշ ժամանակ անց ստացված վնասվածքներից մահանում է։ Պերենին նահանջում է Էգեր[1][5][6][7]։

    Օգոստոսի 29-ին սուլթանական զորքերը մտնում են Բուդա։ Սուլթանը որոշում է ընդունում կազմալուծել Զապոլիայի հունգարական թագավորությունը։ Տիսա և Դանուբ գետերի միջև ընկած տարածքը հայտարարվում է Օսմանյան կայսրության տարածքներ՝ ստեղծելով Բուդա կենտրոնով վիլայեթ։ Երկու օր անց Իզաբելան որդու հետ ուղարկվում են Լիպու։ Թուրքերը նրանց են թողնում Զատիսյա շրջանն ու Տրանսիլվանյան վոյեվոդությունը՝ ձևավորելով Տրանսիլվանիայի կախյալ իշխանությունը։ Մարտինուցին դառնում է իշխանի տեղակալ, ով այսուհետ ոչ թե սուլթանի դաշնակիցն էր, այլ վասալը՝ պարտավորված լինելով տարեկան վճարել 10 հազար ոսկի[1][6][7]։

    Սեպտեմբերի 2-ին Սուլեյմանը հաղթանակած մտնում է նախկին Հունգարիայի մայրաքաղաք։ Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարը վերաձևափոխվում և վերածվում է մզկիթի։ Բուդայի փոխանորդ է նշանակվում Սուլթան փաշան, ով մինչ այդ ղեկավարում էր Բաղդադը։ Սեպտեմբերին թուրքական ճամբար են գալիս Ֆերդինանդի սուրհանդակներ Նիկլասը ֆոն Զալմը (Կրտսեր) և Սիգիզմունդ Գերբերշտեյնը։ Նրանք առաջարկում են Զապոլիայի թագավորության Հաբսբուրգներին հանձնելու դիմաց տարեկան 100.000 ֆլորին կամ վատագույն դեպքում խաղաղության վերականգնման դիմաց տարեկան 40.000 դուկատ։ Սուլեյմանը հայտնում է, որ Հունգարիան վերցրել է զենքի ուժով և որպես խաղաղության գին ներկայացնում է Էսթերհոմ, Տատա, Վիշեգրադ և Սեկեշֆեհերվար քաղաքների հանձնումը թուրքերին[1][7][8]։

    1542 թվականի արշավանք խմբագրել

    Կալվածատերերի ճնշման հետևանքով 1541 թվականի հոկտեմբերին Մատինուցին բանակցություններ է սկսում Ֆերդինանդի հետ։ 1541 թվականի դեկտեմբերի 29-ին Տրանսիլվանիան Ֆերդինանդին հանձնելու պայմանագիր է կնքվում։ Ֆերդինանդն իր հերթին խոստանում է թուրքերից ազատագրել Բուդան։ Շպայերում գտնվող Ռեյխսթագը միջոցներ է հատկացնում, որը հնարավորություն կտա Յոահիմ II Հեկտորի հրամանատարությամբ Հունգարիա ուղարկել 60 հազարանոց բանակ։ Միանալով Կասպար Սերեդիի և Պետեր Պերենիի 20 հազարանոց հունգարական բանակին՝ 1542 թվականի սեպտեմբերի 2-ից 28-ը գերմանացիները պաշարում են Պեշտը, սակայն ստիպված էին դադարեցնել պաշարումը զորքի շրջանում տիֆ հիվանդության տարածման պատճառով։ Կառլոս V կայսրԸը չի կարողանում օգնություն ցույց տալ, քանի որ հուլիսին սկսվել էր նոր իտալական պատերազմ[7][9]։

    Տեսնելով գերմանացիների՝ իրավիճակը շտկելու անհաջող փորձերը՝ Տրանսիլվանիայի պետական ժողովը դեկտեմբերի 20-ին չեղյալ է հայտարարում Ֆերդինանդի հետ կնքած պայմանագիրը, իշխան է ճանաչում Յանոշ Ժիգմոնդին և պարտավորվում սուլթանին տարեկան վճարել 10.000 ոսկի[7]։

    Սուլեյմանի վեցերորդ արշավանք խմբագրել

    1543 թվականի ապրիլի 23-ին սուլթանը 200 հազարանոց բանակով սկսում է դեպի Հունգարիա նոր արշավանք։ Այդ բանակին ուղեկցում էր 370 նավերից կազմված նավատորմը Ալի Բեգ և Սինան փաշայի հրամանատարությամբ։ Այս արշավանքի շրջանակներում հունիսի 23-ին թուրքերը գրավում են Վալպոն, իսկ հուլիսին՝ Ֆյունֆկիրխենը (Պեչ) և Շիկլոշը։ Օգոստոսի 10-ին՝ երեքշաբաթյա պաշարումից հետո, հանձնվում է Էստերգոմը։ Օգոստոսի 17-ին օսմանները գրավում են Տատուն և սեպտեմբերի 4-ին Սեկեշֆեհերվարը։ Սուլթանի մոտ ժամանած քաղաքի պատգամավորությունը, որը եկել էր նրան հպատակություն հայտնելու, սպանվում է բնակիչներին ահաբեկելու նպատակով։ Թաթարների ջոկատները, որոնք թալանի համար ցրվել էին, ջախջախվում են Միկլոշ Զրինի և Ֆերենց Կապոլնայի կողմից[1][10][11][12]։

    1544 թվականի արշավ խմբագրել

    1544 թվականին Հունգարիայում, Սլավոնիայում և Խորվաթիայում պատերազմը շարունակվում էր։ Բուդայի Մուհամեդ փաշան ապրիլի վերջին գրավում է Վիշեգրադը, ինչը թուրքերին հնարավորություն է տալիս վերահսկել Դանուբի նավագնացությունը։ Այնուհետև գրավվում են Նոգրադը, Հաթվանը, Դեբրեկեզը և Շիմոնտորնիան։ Խորվաթիայում Միկլոշ Զրինին և Բիլդերշտեյնը մեծ դժվարությամբ էին դիմադրում[11][13]։ 1543-1544 թվականների նվաճումների արդյունքում թուրքերը Հաբսբուրգների հետ ունեցած շփման գիծը Բուդայից զգալիորեն առաջ են տանում, մայրաքաղաքը շրջապատում ամրոցների ցանցով և ապահովում Ստամբուլ-Բուդա ռազմավարական ճանապարհ, որը անցնում էր Դանուբի ձախ ափով։ Այսպիսով թուրքերը գրավում են 50-ից 100 կիլոմետր լայնությամբ գիծ։ Դունայի ափին՝ Էստերգոմի դիմաց, ստեղծվում է Ջենգերդելեն Պարկան պաշտպանական հարթակը, որը դառնում է Վերին Հունգարիայի առաջին թուրքական ամրոցը և դեպի սլովակյան հողեր հետագա առաջխաղացման հենակետ[1][11][12][14]։

    Խաղաղություն խմբագրել

    1544 թվականի վերջում Հաբսբուրգները ստիպված էին խաղաղության բանակցություններ սկսել թուրքերի հետ։ 1545 թվականի նոյեմբերի 10-ին կնքվում է զինադադար կես տարի ժամկետով, իսկ 1547 թվականի հունիսի 19-ին՝ Կոնստանտինյան համաձայնությունը հինգ տարի ժամկետով Կառլոս V-ի ու Ֆերդինանդի (մի կողմից) և Սուլթան I-ինի (մյուս կողմից) միջև։ Սուլթանը պատրաստվում էր Իրանի հետ պատերազմին և իրեն անհրաժեշտ էր արևմուտքում փոքր-ինչ դադար տար ու ուժերը կենտրոնացներ նոր պատերազմում։ Պայմանագիրը հաստատում էր Հունգարիայի բաժանումը երեք մասի։ Ֆերդինանդը իր հունգարական տիրույթների համար պարտավոր էր վճարել տարեկան 30 հազար ոսկի տուրք[15][16]։ Հունգարական կալվածատերերը, որոնք Հաբսբուրգների կողմնակիցն էին, դժգոհ էին սուլթանին հողեր զիջելուց, քանի որ այն այնտեղ գտնվում էին իրենց տիրույթները, սակայն համակերպվում են և 1547 թվականի նոյեմբերի 25-ին Կոնստանտինոպոլսկյան պայմանագիրը ներառում են թագավորության սահմանադրության մեջ[12][17]։

    Տես նաև խմբագրել

    Օգտագործված գրականություն խմբագրել

    • Hammer-Purgstall J. von. Histoire de l'empire ottoman. T. II. — P.: Bethune et Plon, 1844.(ֆր.)
    • История Венгрии. Т. I. — М.: Наука, 1971.(ռուս.)
    • История Словакии. — М.: Институт славяноведения РАН, 2003. — ISBN 5-93442-005-0.(ռուս.)

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Габсбурги, Венгрия, Трансильванское княжество и Османская империя в XVI в. // Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV—XVI вв. — М.: Наука, 1984.(ռուս.)
    2. 2,0 2,1 Hammer-Purgstall, p. 49.(անգլ.)
    3. 3,0 3,1 3,2 1533-1540-IG TARTÓ KORSZAK ESEMÉNYEI MAGYARORSZÁGON. Արխիվացված 2013-06-02 Wayback Machine(հունգարերեն)
    4. История Венгрии, с. 242.(ռուս.)
    5. Hammer-Purgstall, p. 50—51.(անգլ.)
    6. 6,0 6,1 История Венгрии, с. 306.(ռուս.)
    7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 1541-1542-IG TARTÓ KORSZAK ESEMÉNYEI MAGYARORSZÁGON. Արխիվացված 2013-06-02 Wayback Machine(հունգարերեն)
    8. Hammer-Purgstall, p. 53—55.(անգլ.)
    9. Hammer-Purgstall, p. 58—59.(անգլ.)
    10. Hammer-Purgstall, p. 59—62.(անգլ.)
    11. 11,0 11,1 11,2 История Венгрии, с. 329.(ռուս.)
    12. 12,0 12,1 12,2 1544-1549-IG TARTÓ KORSZAK FONTOSABB ESEMÉNYEI MAGYARORSZÁGON. Արխիվացված 2009-06-11 Wayback Machine(հունգարերեն)
    13. Hammer-Purgstall, p. 63—65.(անգլ.)
    14. История Словакии, с. 147.(ռուս.)
    15. Hammer-Purgstall, p. 65—68.(անգլ.)
    16. История Венгрии, с. 329—330.(ռուս.)
    17. Csaba Csorba, János Estók, Salamon Konrád. Hungary is capable of history . Hungarian Book Club, 76 (1999). ISBN 963-548-961-7(անգլ.)