Ավատատիրության հաստատումը Վրաստանում

Ավատատիրության հաստատումը Վրաստանում, հայտնի է նաև որպես պատրոնղմոբա (վրաց.՝ პატრონყმობა), անցումային գործընթաց միջնադարյան Վրաստանում, որի արդյունքում այս մի քանի հազարամյակ տարածաշրջանում իշխող ստրկատիրական համակարգին փոխարինելու է գալիս ավատատիրությունը կամ ինչպես միջազգային տերմինով է հայտնի՝ ֆեոդալիզմը։ Զուգընթաց նմանօրինակ գործընթացներ տեղի են ունենում նաև Մեծ Հայքի թագավորությունում։

Վրաստանի պատմություն
Կոլխիդայի և Իբերիայի հին թագավորությունների քարտեզը
Վրաստանի Հանրապետության զինանշան
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաուխի
Կոլխիդա
Վիրք
Լազիկե
Պոմպեոսի արշավանք
Իբերիա-Հայաստան պատերազմ
Իբերիայի քրիստոնեացում
Միջնադարյան Վրաստան
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատունիներ Վրաց
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Աբխազաց թագավորություն
Վրաց թագավորություն
Վրացական ոսկեդար
Զաքարյան իշխանապետություն
Բյուզանդա-վրացական պատերազմ
Մոնղոլական տիրապետություն
Լենկ-Թեմուրի տիրապետություն
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Գուրիայի իշխանություն
Մեգրելիայի իշխանություն
Աբխազիայի իշխանություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Լազիստանի գավառ
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրաստանի խորհրդայնացում
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան
Ռուս-վրացական պատերազմ
Պատմություն ըստ թեմայի
Վրաստան անվան տուգաբանություն
Թբիլիսիի պատմություն
Ռուս-վրացական պատերազմներ

Վրաստանի պորտալ

Ավատատիրական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ Վրաստանում ի հայտ են գալիս հողատիրության նոր ձևեր․ համայնքային հողերն առանձնացվում են մասնավորից։ Վրացական ֆեոդալիզմը հիմնված էր միջնադարյան հասարակությանը բնորոշ աստիճանակարգության վրա։ Վրաստանում ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալը, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն։

Ավատատիրության հաստատում խմբագրել

Միջնադարյան ժամանակաշրջանում վրացական ավատատիրությունն անցնում է երեք տարբերափուլերով․ առաջին փուլը, որը տևում է 8-րդ դարից մինչև 11-րդ դարը, նշանավորվում է դասակարգային հասարակության ստեղծմամբ։ Առաջանում է արքունյաց հիերարխիկ դասակարգումը։ Արդեն 9-րդ դարի սկզբներին Վրաստանում ձևավորվում են հողատիրության պայմանական ձևեր, ինչպիսին է օրինակ բենեֆիցիումը (թագավորի կամ ֆեոդալի կողմից հողը պայմանական և ժամանակավոր շնորհվում էր զինվորական կամ վարչական ծառայության համար)։

Վրացական ավատատիրության երկրորդ շրջանը սկսվում է 11-րդ դարում և համարվում է պատրոնղմոբայի բարձրակետը։ Այս ժամանակահատվածում հիմնականում կարգավորվում են հողային հարաբերությունները, որի արդյունքում միմյանց հետ արյունակցական կապեր ունեցող ազնվականական ընտանիքները ձեռք են բերում տոհմական կալվածքներ և մասնավոր սեփականություններ։ Աստիճանաբար պայմանական հողատիրության ձևերին փոխարինում է հողի տիրապետման ժառանգական համակարգը, որը հանգամանորեն ավարտվում է 15-րդ դարի վերջում։ Այնուամենայնիվ, ավատատիրական աստիճանակարգությունը չի փոփոխվում, իսկ «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքը մնում է անհողդողդ։ Վրաստանում ավատատիրական հարաբերությունների առավել լավ նկարագրությունը տրված է Շոթա Ռոսթավելու «Վագրենավորը» էպոսում։ Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում և այլ մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է 12-րդ դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։

Ազնվականության դիրքերի ամրապնդմանը զուգընթաց Վրաստանում ձևավորվում են նոր իշխանական պաշտոններ, որոնցից ամենանշանավորը «էրիսթավին» էր։ Վրաստանի ազնվականների շարքում էրիսթավիի տիտղոսը սովորաբար զբաղեցնում էր երրորդ տեղը՝ թագավորից ու մթավարիից հետո և համապատասխանում էր Մեծ Հայքի թագավորության խոշոր գավառների կառավարիչների պաշտոնին։ Տիտղոսակիրն ուներ իր ռազմական դրոշակը, կրում էր հատուկ հագուստ, մատանի, գոտի ու նիզակ, ինչպես նաև նստում էր հատուկ ցեղատեսակի ձի։ Օգտվելով այն հանգամանքից, որ Վրաստանը հաճախ չէր ունենում թագավոր, էրիսթավիներից ոմանք իրենց տիտղոսը դարձնում են ժառանգական՝ ինքնին դառնալով կալվածատեր իշխաններ։ Ֆեոդալական հասարակարգի վրաց բարձրաստիճան խավի ներկայացուցիչներից են նաև թավադիները։ Ժառանգական, նվիրատու և զինված հողերի՝ նրանց օտարման իրավունքով, օգտվել են հարկային, վարչական և դատական անձեռնամխելիությունից։ Ունեցել են ազնաուրներից և մսախուրներից բաղկացած ջոկատներ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts. Peeters Publishers, ISBN 90-429-1318-5
  • Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation. Indiana University Press, ISBN 0-253-20915-3
  • Toumanoff, Cyril (1967). Studies in Christian Caucasian History. Georgetown University Press.