Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարան

արվեստի պատմության թանգարան Լոս Անջելեսում

Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարան (անգլ.՝ Los Angeles County Museum of Art, համառոտ՝ LACMA), գեղարվեստական թանգարան ԱՄՆ-ում, գտնվում է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, ոչ առևտրային կազմակերպություն և թանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԼոս Անջելես[1]
Պատկանում էԼոս Անջելես շրջան
Ղեկավարության նստավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասցե5905 Wilshire Boulevard
Հիմնադրվել է1910[2]
ՀիմնադիրLeonard H. Straus?[3]
Մակերես80 000 քառակուսի մետր
Այցելուներ620 621 մարդ (2021)[4]
ՏնօրենMichael Govan?
Կայքlacma.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան մասի խոշորագույն թանգարանն է, որը տարեկան ընդունում է ավելի քան 1 մլն այցելու։ Աշխարհի առավել շատ այցելվող 100 թանգարանների շարքում է[5]։ Հնագույնից մինչ ներկա ժամանակները ներկայացնող ավելի քան 150,000 ցուցանմուշ ունի։

Պատմություն

խմբագրել

Մինչև 1961 թվականը Լոս Անջելեսի շրջանային արվեստի թանգարանը 1910 թվականին «Exposition Park»-ում Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հարևանությամբ հիմնադրված Լոս Անջելեսի բնության պատմության թանգարանի մի մասն է եղել։

Առանձնացված թանգարանի առաջին հովանավորներն էին Հովարդ Ֆ. Ահմանսոնը (անգլ.՝ Howard F. Ahmanson), Աննա Բինգ Առնոլդը (անգլ.՝ Anna Bing Arnol) և Բարթ Լիտթոնը (անգլ.՝ Bart Lytton): Ահմանսոնըը 2 միլիոն դոլար է նվիրաբերել և հատուկ հանձնաժողովին համոզել է ստեղծել նոր թանգարան։ 1965 թվականին թանգարանը տեղափոխվել է Ուիլշիրի բուլվարի շենքը՝ դառնալով Արվեստի ազգային պատկերասրահից հետո ամենամեծ թանգարանը։ Թանգարանային համալիրը կառուցվել է Լինքոլնի կենտրոնի և Լոս Անջելեսի երաժշտական կենտրոնի նման ոճով և բաղկացած էր երեք շենքերից՝ «Ահմանսոն շենք» (անգլ.՝ Ahmanson Building), «Բինգ կենտրոն» (անգլ.՝ Bing Center) և «Լիտթոն» պատկերասրահ (անգլ.՝ Lytton Gallery), որը 1968 թվականին վերանվանվել է Ֆրենսիսի և Արմանդ Համերի շենք (անգլ.՝ Frances and Armand Hammer Building):

1980-ականներին թանգարանն առատաձեռնորեն ֆինանսավորվել է նվիրատվությունների միջոցով։ Էրլ Փաուելի (անգլ.՝ Earl Powell) տնօրինության տարիներին 209 միլիոն դոլար մասնավոր ներդրումներ են հավաքվել[6]։ Մինչ այժմ թանգարանում ստեղծվել են նոր տաղավարներ, շրջակա տարածքն առաձեռնվել է, ստեղծվել է ժամանակակից ենթակառուցվածքներ։

Գործունեություն

խմբագրել

Թանգարանի բաժիններից են՝ ժամանակակից արվեստի, ամերիկյան և լատինաամերիկյան արվեստի, ասիական և իսլամական արվեստի, ինչպես նաև հունական, հռոմեական և էտրուսական արվեստի բաժինները։ Գործում են արվեստի և արհեստի և դիզայն, լուսանկարչության և կինոնկարների բաժինները։ Թանգարանում հաճախ բացվում են արտ-ինստալիաիաներ և ցուցահանդեսներ։

Տարբեր տարիների թանգարանի տնօրեններն են եղել՝

  • 1961-1966 - Richard F. Brown,
  • 1966-1979 - Kenneth Donahue,
  • 1980-1992 - Earl A. Powell III,
  • 1992-1993 - Michael E. Shapiro,
  • 1993-1995 - Ronald B. Bratton,
  • 1996-1999 - Graham WJ Beal,
  • 1999-2005 - Andrea L. Rich,
  • 2006 թվականից - Michael Govan

Թանգարանի հաճախելիությունը անընդհատ աճում է։ 2010 թվականին այցելել է 914,356 մարդ[7]։ 2011 թվականին գերազանցել է մեկ միլիոն նշաձողը՝ այցելել է մոտ 1,200,000 մարդ[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարան» հոդվածին։