Բացել գլխավոր ցանկը

Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան


Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան (հոլ.՝ Museum Boijmans Van Beuningen), գեղարվեստի թանգարան Ռոտերդամում, Նիդերլանդներում ամենախոշորներից մեկը:

Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան
Museumpark 02.JPG
Տեսակթանգարան[1]
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունՌոտերդամ
Վայրmain building?, Schielandshuis?, garden pavillion of Museum Boijmans Van Beuningen?, Collection Building? և museum park?
Ղեկավարության նստավայրMuseum area Boymans Van Beuningen, Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
ՀասցեMuseumpark 183015CXMuseumpark?
Հիմնադրված է1849
Այցելուներ252 300
ՏնօրենAlphonsus Petrus Antonius Vorenkamp?[2] և Dirk Hannema?[3][4]
Հավաքածուի չափս140 000[5]
Կայքboijmans.nl

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1847 թվականին Ռոտերդամին կտակված մասնավոր հավաքածուի հիման վրա: Թանգարանն ուներ «Բոյմանսի թանգարան» անվանումը: 1958 թվականին հավաքածուն լրացվեց ձեռնարկատիրոջ հավաքածուի ցուցանմուշներով, թանգարանն ստացավ ժամանակակից անվանում:

1935 թվականին հոլանդացի ճարտարապետի կողմից կառուցվել էր Բոյմանսի թանգարանի շենքը, իսկ 1972 թվականին այն մեծացվեց:

ՀավաքածուԽմբագրել

Թանգարանի հավաքածուի մեջ գտնվում են եվրոպական վարպետների գեղանկարները, քանդակները, գրաֆիկական աշխատանքները, դեկորատիվ -կիրառական արվեստի գործերը 15-րդ դարից մինչև մեր օրերը:

Թանգարանի հավաքածուի մեջ ներկայացված են Իերոնիմա Բոսխի, Պիտեր ավագ Բրեյգելի, Ռեբրանդի, Ֆրանս Հալսի, Յան վան Էյքի, Ռուբենսի, Վինսենթ վան Գոգի, Սալվադոր Դալիի, Ռենե Մագրիտի և այլ հայտնի նկարիչների կտավները:

Նախապատերազմյան տարիներին թանգարանը տխրահռչակ համբավ ուներ` կապված «հին վարպետների» անվան տակ ձեռք բերվածանհավատալի մեծ գումարների հետ:

Թանգարանում պահվում է զգալի թվով յուրահատուկ փորագրություններ, օֆորտներ (նրանց մեջ Յանա դե Բրայի «Շախմատիստը» օֆորտը):

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել