Մահվան կերպար, մահվան անձնավորումը՝ որևէ ֆիզիկական էության տեսքով։

Եվրոպական մշակույթում մահը հաճախ պատկերվում է սև թիկնոցով, գլխանոցով կմախքի տեսքով
Մահվան հրեշտակ
Էվելին դե Մորգան

Մահը որպես մտացածին կերպար հանդիպում է բոլոր համաշխարհային մշակույթների առասպելներում և լեգենդներում սկսած անհիշելի ժամանակներից։ Քանի որ ի սկզբանե մարդը չէր կարողանում բացատրել մարդու մահվան պատճառը, նա պատկերացնում էր այն որպես իրականում գոյություն ունեցող էակ։ Եվրոպական, և մասամբ, սլավոնական կուլտուրայում մահը հաճախ պատկերվում է գերանդիով կմախքի տեսքով՝ որը կրում է սև թիկնոց և գլխանոց (անգլ.՝ Grim Reaper՝ «Մռայլ հնձվոր»

Հեղափոխության խրտվիլակ
Բորիս Կուստոդիև, 1906

Մահը կրոնում խմբագրել

Շատ քաղաքաքակրթություններում մահվան ֆունկցիան կատարում էին տարբեր աստվածություններ։ Որպես կանոն յուրաքանչյուր կրոնում գոյություն ուներ աստված, որը ուղեկցում էր հոգիներին մահվան արքայություն և ստորերկրյա աշխարհի աստված։

Քրիստոնեություն խմբագրել

Աստվածաշնչում մահն իրենից ներկայացնում է հրեշտակ՝ ուղարկված Աստծո կողմից։