Գերմանական ազգային թանգարան

Գերմանական ազգային թանգարան (գերմ.՝ Germanisches Nationalmuseum) Նյուրնբերգում, արվեստի և պատմության ամենամեծ թանգարանը գերմանախոս Եվրոպայում։ Թանգարանում ցուցադրվում է ավելի քան 1,3 միլիոն ցուցանմուշ[2]։ Այն որպես Գերմանական թանգարան (Germanisches Museum) 1852 թվականին հիմնադրել է Հանս Ֆիլիպ ֆոն Աուֆզեսը։ Ժամանակակից թանգարանային համալիրը (վերջին անգամ վերանորոգվել է 1996 թվականին) ընդգրկում է նյուրնբերգյան կարտեզյան միաբանության մեծ եկեղեցու շինությունը (նաև գավիթը)։

Գերմանական ազգային թանգարան
Изображение логотипа
Nuernberg gnm haupteingang menschenrechte v nnw.jpg
Տեսակազգային թանգարան և պատկերասրահ
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
ՏեղագրությունՆյուրնբերգ[1]
ՀասցեKartäusergasse 1, 90402 Nürnberg
Հիմնադրվել է1852
ՀիմնադիրՀանս Ֆիլիպ ֆոն Աուֆզես
Այցելուներ405 799 մարդ
ՏնօրենԳ․ Ուլրիխ Գրոբման
Կայքgnm.de(գերմ.)
Գերմանական ազգային թանգարանի գլխավոր մուտք
XIX դարի սրահ

Թանգարանային ցուցադրությունԽմբագրել

Առավել նշանակալից են գեղանկարների և քանդակների հավաքածուները։ Գեղանկարչության հավաքածուն ներառում է Ալբրեխտ Դյուրերի, Հանս Հոլբայն Ավագի, Լուկաս Կրանախ Ավագի, Պիտեր Բրեյգել Ավագի, Ռեմբրանդի և բազմաթիվ նկարիչների գործեր[3]։

Քանդակների հավաքածուն հայտնի է Ֆայտ Շտոսի և Ադամ Կրաֆտի աշխատանքներով։

Թանգարանում ցուցադրված են նաև պատմական երաժշտական գործիքներ, խաղալիքներ, ինտերիերի և կահույքի տարրեր, աստղագիտական, աշխարհագրական և վիրաբուժական գործիքների գիտական պարագաներ, նաև՝ Մարտին Բեհայմի Երկրային խնձորը, դրամներ, կնիքներ, շքանշաններ, տեքստիլի նմուշներ, ոսկերչական զարդեր, զենքեր և որսորդական պարագաներ։

Թանգարանի արխիվում պահպանվում են ավելի քան 10000 հին ձեռագրեր և փաստաթղթեր[4]։

Երաժշտական գործիքներԽմբագրել

Գերմանական թանգարանում է գտնվում Եվրոպայում պատմական երաժշտական գործիքների ամենամեծ հավաքածուն։ Ցուցադրությունից բացի՝ թանգարանը, Բավարական ռադիոյի հետ համատեղ, կազմակերպում է «Musica Antiqua» շարքի համերգներ, որոնց մասնակցում են հայտնի երաժիշտներ՝ թանգարանային հավաքածուի նվագակցությամբ։

Ցուցանմուշներից առավել հայտնի երաժշտական գործիքներից են․

  • 1551 թվականով թվագրված լավ պահպանված հնագույն տենորային տրոմբոնը
  • զարդարուն բասային վիոլա (1563) վարպետ Հանս Ֆոգելի աշխատանքը
  • վիրգինալ (ֆլամանդացի վարպետ Մ. վան դեր Բիստ, 1580)
  • փղոսկրից ֆլեյտա (վարպետ Յակոբ Դեններ)
  • կոնտրաբասային ֆլեյտա (բլոկֆլեյտա) (վարպետ՝ Հիերոնիմ Կյունզեկեր)
  • Կլավեսին, մոտ․ 1750 (Յոհան Դանիել Դուլկեն)
  • XVII դարավերջի հնգալար կիթառ (վարպետ՝ Հոակիմ Տիլկե)
  • ջութակ, մոտ․ 1680 (վարպետ՝ Մաթիաս Գումել)
  • մուրճիկավոր դաշնամուր, 1749 (վարպետ՝ Գոտֆրիդ Զիլբերման)
  • սպինետ, 1767 (վարպետ՝ Յոհան Հենրիխ Զիլբերման)
  • մուրճիկավոր դաշնամուր, 1788 (վարպետ՝ Յոհան Անդրեաս Շտայն)

Հավաքածուն ներառում է նաև մասնավոր հավաքածուներ, որոնցից վերջինը (2000 թվականին) Կառլ և Հելգա Հախենբերգների պղնձե փողային գործիքների հավաքածուն է։



ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Nationalmuseum Germanisches։ «FAQ»։ www.gnm.de (անգլերեն)։ Վերցված է 2021-09-18 
  3. «Germanisches Nationalmuseum, Nuremberg»։ www.hellenicaworld.com։ Վերցված է 2021-09-18 
  4. Nationalmuseum Germanisches։ «Geschichte und Architektur»։ www.gnm.de (գերմաներեն)։ Վերցված է 2021-09-18 


ԳրականությունԽմբագրել

  • Культура Германии: лингвострановедческий словарь (GERMANISCHES NATIONALMUSEUM ГЕРМАНСКИЙ НАЦИОНАЛЬНЫЙ МУЗЕЙ) 338—338

Արտաքին հղումներԽմբագրել