Քաղաքակրթության բնօրրան
Քաղաքակրթության բնօրրան, քաղաքակրթության առաջացման հավանական վայր։

Սովորաբար այս տերմինը կիրառում են Էնեոլիթի դարաշրջանի նկատմամբ, որը ծագել է Մերձավոր Արևելքում․ դա մասնավորապես Ուբեյդի դարաշրջանի և Նաքադի մշակույթներն են, որոնք սկիզբ են դրել շումերական և հին եգիպտական քաղաքակրթություններին համապատասխանաբար։ Բարեբեր մահիկի (Միջագետք և Լևանտ), Հայաստանի, Իրանական լեռնաշխարհի, (հին էլամ և Արատտա), Կենտրոնական Անատոլիայի և Արևելյան Անատոլիայի[1] տարածքները ընդհանուր առմամբ համարվում են քաղաքակրթության առաջին բնօրրանը։
Բացի այդ, այս տերմինը օգտագործվում է որոշ այլ ասիական մշակույթների համար, որոնք գտնվում են խոշոր գետերի հովիտներում, ինչպիսիք են Ինդոս գետը (Հարապպայի քաղաքակրթություն) Հնդկական ենթացամաքում[2] և Հուանհեն (Շան դինաստիա)՝ Չինաստանում[3], ինչպես նաև հնագույն մշակույթները քաղաքակրթության այլ վաղ օջախներում՝ Հունաստանում (Կիկլադյան քաղաքակրթություն, մինոսյան քաղաքակրթություն), Պերուում (Նորտե-Չիկոյի մշակույթը Կարալ քաղաքի հետ) և Մեզոամերիկայում (օլմեկյան քաղաքակրթություն)։
«Քաղաքակրթության բնօրրանի» շուրջ շահարկումները բնորոշ են «կորած քաղաքակրթությունների և մայրցամաքների» մասին կեղծ պատմական և էզոթերիկ գրականությանը՝ երբեմն երանգավորված ազգայնական գույներով (այդպիսիք էն հռչակվել Թայվանը, Արկայիմը, Տրիպոլին և այլն)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ The Near East: Archaeology in the «Cradle of Civilization», Charles Keith Maisels, Routledge 1993 ISBN 0415047420
- ↑ «Indus River Valley Civilizations»։ history-world.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2008-06-10
- ↑ «Ancient China: The Yellow River Culture»։ www.wsu.edu։ Արխիվացված է օրիգինալից 1999-11-17-ին։ Վերցված է 2008-06-10