Սալմանասար I
Սալմանասար I, գահակալել է մ․թ․ա․ 1274–1245 թվականներին (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 1280–1261 թվականներին[1])։
Սալմանասար I | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 14-րդ դար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 13-րդ դար |
Երկիր | Ասորեստան |
թագավոր և գերիշխան | |
Հայր | Ադադ-նիրարի I |
Երեխաներ | Թուկուլտի-Նինուրտա I |
Մեծ Զաբի (Զավ) գետաբերանի մոտ, առևտրական ուղիների խաչմերուկում, հիմնել է նոր մայրաքաղաք՝ Քալախը (Քալաք)։ Գահակալման առաջին տարիներին արշավել է հյուսիսային՝ Ուրարտու երկրի ցեղային միությունների դեմ, գրավել ութ երկիր, ընկճել Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող կուտիներին, այդտեղ հիմնել ասուրական գաղթավայրեր։ Օգտվելով Խեթական պետության և Եգիպտոսի միջև պատերազմից՝ ջախջախել է խեթերի դաշնակից Միտաննիի զորքը և նրան օգնության եկած խեթական և արամեական ջոկատները, կործանել Միտաննին։ Սալմանասար I-ի հաջողությունները հարկադրել են եգիպտական փարավոն Ռամզես II-ին և խեթական թագավոր Խատտուսիլի III-ին հաշտություն կնքել և դաշինք ստեղծել Սալմանասար I–ի դեմ։ Խատտուսիլի III Բաբելոնի քասիտական հարստության թագավորներին դրդել է հարձակվել Ասորեստանի վրա, սակայն Սալմանասար I ջախջախել է բաբելական զորքը և ամրապնդել իր դիրքերը հարավում։
Սալմանասար I-ը Ուրարտու երկրի մասին
խմբագրելՀնագույն Հայաստանի մասին արժեքավոր տեղեկություններ են հայտնում Ք.ա. XIV-VII դարերի ասորեստանյան սեպագիր արձանագրւթյունները։
Իմ գահակալության սկզբում Ուրարտուի երկիրն ապստամբեց իմ դեմ։ Ես հավաքեցի իմ զորքերը և բարձրացա դեպի վեր` նրանց հզոր լեռները։ Ութ երկրներ և նրանց աշխարհազորը ես նվաճեցի, նրանց քաղաքներից հիսունմեկը ես կործանեցի, այրեցի, նրանց մարդկանց ունեցվածքը ավար տարա։ Ամբողջ Ուրարտուի երկիրը երեք օրում խոնարհեցրի - [2]
|
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալմանասար I» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 119)։ |