Կարքեմիշ
Կարքեմիշ (խեթերեն՝ Kargamiš, հունարեն՝ Εὔρωπος, լատիներեն՝ Europus), հնագույն քաղաք Հյուսիսային Ասորիքում (մ.թ.ա. 2400-600), Եփրատի աջ ափին, այժմյան Սիրիայի և Թուրքիայի սահմանին։ Ամենահին հիշատակությունը վերաբերում է մ.թ.ա. 18-րդ դարին։ Մ.թ.ա. 15-րդ դարում վասալական կախման մեջ է եղել Եգիպտոսից, ավելի ուշ՝ մինչև մ.թ.ա. 12–րդ դարը՝ Խեթական պետությունից։
Քաղաք | ||
---|---|---|
Կարքեմիշ | ||
Kargamiš | ||
Սիրիական հնագույն քաղաքներ, մ.թ.ա. 2-1 հազարամյակներ | ||
Երկիր | Սիրիա | |
Մարզ | Հալեպի մարզ | |
Շրջան | Ասորեստան, Գազիանթեփի մարզ և Հալեպի մարզ | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 1321 և մ.թ.ա. 19-րդ դար թ. | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Մ.թ.ա. 12 – 8 դարերում եղել է ինքնուրույն թագավորության մայրաքաղաք։ Մ.թ.ա. 717 թվականին Կարքեմիշը նվաճել է Սարգոն II-ը։ Մ.թ.ա. 605 թվականին նրա մոտ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II, Մարաստանի դաշնակցությամբ, պարտության է մատնել Եգիպտոսի փարավոն Նեխո II-ի և Ասորեստանի թագավոր Աշշուրուբալլիտ II–ի զորքերին։ Այս ճակատամարտից հետո Ասորեստանը դադարել է գոյություն ունենալ։
Կարքեմիշը պեղելիս (1876, 1878-1881, 1908-1919) հայտնաբերվել են պաշտպանական կառույցներ, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքեր, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններ, սեպաձև և մեհենագիր արձանագրություններ։
Կարքեմիշի արքաներ
խմբագրելԹագավոր-իշխան | Իշխելու թվականներ (մ.թ.ա.) | Նշումներ |
---|---|---|
Ափլահանդա | 1786-1766 | |
Յաթար Ամի | 1766-1764 | Ափլահանդայի որդի |
Յահդուլ Լիմ | 1764-1745 | Ափլահանդայի որդի |
Փիյասսիլի կամ Շառռի Քուշուխ | 1315 | խեթական Սուպիլուլիումա թագավորի որդի |
Շառռումա | Փիյասսիլիի որդի | |
Շախուրունվա | Փիյասսիլիի որդի | |
Ինի-Թեշուբ I | 1230-ականներ | |
Թալմի Թեշուբ | 1200 | |
Քուզի Թեշուբ | 1170 | Խեթական պետության անկումից հետո հորջրորջվել է «մեծ թագավոր» |
Ինի-Թեշուբ II | 1100 | |
Թուդխալիա | 1100 | |
Սապազիտի | ||
Ուրաթարհունդա | 1000 | |
Սուհի I | 975 | |
Աստուվալամանզա | ||
Սուհի II | ||
Կատուվա | 900 | |
Սանգարա | 870-848 | |
Աստիրու | 840 | |
Յարիրի | 815 | |
Քամանի | 790 | |
Սաստուրա | 760 | |
Աստիրու II | ||
Փիսիրի | 730-ականներ | վերջին թագավոր, գահընկեց է արվել մ.թ.ա. 717, Սարգոն II-ի կողմից |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 350)։ |