Աշխեն Աթալյանց
Աշխեն Աթալյանց (սերբ.՝ Ашхен Атаљанц, Բելգրադ, հունվարի 2, 1971, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բալետի սերբահայ պարուհի, նախկին Հարավսլավիայի բալետում խոր հետք թողած դերասաններից մեկը։
Աշխեն Աթալյանց | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1971 (53 տարեկան) Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | Սերբիա |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատավայր | Q12748677? |
Կայք | ashenataljanc.com |
Ašhen Ataljanc Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Աշխեն Աթալյանցը ծնվել է 1971 թվականի հունվարի 2-ին, Բելգրադում։ Նրա հայրը՝ Գաբրիելը, ազգությամբ հայ է, մասնագիտությամբ՝ հոգեբույժ, իսկ մայրը՝ Գորդանան, գրականության պրոֆեսոր։ Մանկությունն անցկացրել է Պանչևոյում, որտեղ կատարել է առաջին քայլերը բալետում[1]։ Հետագայում Պանչևոյից մեկնել է Զագրեբ, որտեղ շարունակել է հաճախել բալետի դպրոց, իսկ հետո տեղափոխվել է Բելգրադ[2]։ 1989 թվականին ավարտել է «Լույո Դավիչո» բալետի դպրոցը։ Արդեն հաջորդ տարի նա դարձել է Բելգրադի ազգային թատրոնի բալետային անսամբլի առաջին պարուհին[3], որտեղ, որպես բալետի դպրոցի սան, մենակատարի դերեր է ունեցել և շուտով սկսել է գլխավոր դերեր ստանալ դասական խաղացանկում[4]։
Կարիերա խմբագրել
1991 թվականին Աշխեն Աթալյանցը ելույթ է ունեցել Օսակայում (Ճապոնիա) տեղի ունեցած բալետի մրցույթում և իր գործընկեր Կոնստանտին Կոստյուկովի հետ զույգերի անվանակարգում արժանացել առաջին մրցանակին[4]։ Նույն թվականին նա դարձել է Սերբիայի ազգային բալետի ամենաերիտասարդ պրիման[5]։ Որպես ազգային թատրոնի պրիմա՝ 1993 թվականին հյուրընկալվել է Թել Ավիվում և 1994 թվականին՝ Մյունխենում։ Ազգային թատրոնի այն ժամանակվա ղեկավար Ալեքսանդար Բերչեկի հետ տարաձայնություններից հետո նա տեղափոխվել է Բավարիայի պետական օպերա (Մյունխեն)։ Բերչեկի հեռանալուց հետո Աշխենը վերադարձել է Ազգային թատրոն, որտեղ բալետի ղեկավարն էր պարուսույց Լիդիա Պիլիպենկոն[6]։
1997 թվականին Աշխեն Աթալյանցը լքել է Ազգային թատրոնը, որի հետ երբեք չի խզել կապերը արտասահմանյան բալետային խմբերում ներգրավվածության ժամանակ։ 1997-2000 թվականներին եղել է Բեռլինի պետական օպերայի մենապարուհի։ Իր կարիերայի այդ հատվածում նա հիմնականում խաղացել է դասական խաղացանկի դերեր, բայց սկսել է հետաքրքրվել նաև ժամանակակից բեմադրություններով։ Նրա կարիերայի շրջադարձային կետը եղել է 2000 թվականը, երբ, տեղափոխվելով իտալական Atterbaletto բալետային խումբ, նա ամբողջությամբ անցել է ժամանակակից պարին։ 2006 թվականին նա վերադարձել է Սերբիա՝ անկախ արտիստի կարգավիճակով, իսկ 2007 թվականի ապրիլին «Տերազիե» թատրոնի բեմում La Capinera ներկայացումով նշել է իր կարիերայի 20-ամյակը[5]։
Գլխավոր դերերը Բելգրադի ազգային թատրոնի բալետում խմբագրել
- Օդետտա/Օդիլիա - Կարապի լիճ (խորեոգրաֆ՝ Դ. Պարլիչ),
- Կիտրի - Դոն Կիխոտ (խորեոգրաֆ՝ Վ. Լոգունով),
- Նիկիա - Բայադերկա (խորեոգրաֆ՝ Մ. Պետիպա),
- Mirta, Gisela - Ժիզել (խորեոգրաֆ՝ Լ. Լավրովսկի),
- Կին - Հարություն (խորեոգրաֆ՝ Լ. Պիլիպենկո),
- Ավրորա - Քնած գեղեցկուհի (խորեոգրաֆ՝ Վ. Լոգունով),
- Մարգարիտա Գոտիե – Կամելիազարդ տիկինը (խորեոգրաֆ՝ Լ. Լավրովսկի),
- Աղջիկ - Ձմեռային երազներ (Դ. Գրեյ),
- Դալիլա - Սամսոն և Դալիլա (խորեոգրաֆ՝ Լ. Պիլիպենկո),
- Մենապար Աիդա օպերայի հաղթական վերադարձի տեսարանում[7]
Մրցանակներ և պարգևներ խմբագրել
- Սերբիայի բալետի արտիստների ասոցիացիայի ականավոր նվաճումների մրցանակ (2018)
- «Ոսկե բեոչուգ» մրցանակ (2018)
- Մրցանակ «Լա Կապիներա» բալետում (2007) գլխավոր դերի համար՝ Միջերկրական թատրոնի «Քավարան» երկրորդ միջազգային փառատոնում
- Կարիչ եղբայրների մրցանակ (2006)
- Ամենամյա հատուկ «Հաջողության ծաղիկ՝ վիշապ կնոջ համար» մրցանակ՝ Բելգրադում ամենակարևոր նվաճումների համար (1992)
- Բելգրադ քաղաքի հոկտեմբերյան մրցանակ՝ երաժշտության և թատերական արվեստի բնագավառում մեծ նվաճումների համար, «Դոն Կիխոտ» բալետում Կիտրիի դերի համար (1992)
- Բելգրադի Ազգային թատրոնի ամենամյա մրցանակ «Դոն Կիխոտ» բալետում Կիտրիի դերի համար (1991/92)
- Բալետի միջազգային մրցույթի առաջին մրցանակ (Օսակա, Ճապոնիա, 1991)
- Հոբելյանական մրցանակ Բելգրադի ազգային թատրոնի 120-ամյակի կապակցությամբ՝ «Կարապի լիճ» բալետում Օդիլիայի և Օդետտայի դերերի համար (1990)[7]
Ընտանիք խմբագրել
Նրա մայրը սերբ է, հայրը՝ հայ և սեկեյ, ունի նաև գերմանացի նախնիներ։ Նրա նախապապը դոկտոր Աթալյանցն էր՝ հայտնի բժիշկ Սկորենովացից և Պանչևոյից, պապը՝ Ջորջեն, իրավաբան էր, իսկ տատը՝ Թերեզիա Վարգան՝ ուսուցչուհի, որն Աշխենին սեր էր սերմանել բալետի հանդեպ։ Աշխենի հայրը՝ Գաբրիել Աթալյանցը, բժիշկ, բանաստեղծ և մարզիկ է, իսկ մայրը՝ սերբերենի և գրականության պրոֆեսոր[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «AŠHEN ATALJANC». Hotel Grand Hedonist. Արխիվացված է օրիգինալից 16. 01. 2022-ին. Վերցված է 16. 1. 2022-ին.
- ↑ «Ašhen Ataljanc, balerina - Vraćam se konačno u Beograd». eKapija. 18.1.2009. Վերցված է 16. 1. 2022-ին.
- ↑ Konjikušić, Davor (22. 8. 2001.). «Ašhen Ataljanc». Vreme. Վերցված է 16. 1. 2022-ին.
- ↑ 4,0 4,1 Lijeskić, Biljana (3.7.2019). «Jedino što sam mogla bilo je da igram». Политика. Վերցված է 16. 1. 2022-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Jovanović, Jelena. «Ašhen Ataljanc». Balet. Վերցված է 16. 1. 2022-ին.
- ↑ Ćirić, Dejan. «Lidija Pilipenko: Doživotna krivica čuvene primabalerine». 24sedam (սերբերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 7,0 7,1 «Biografija - Ashen Ataljanc». ashenataljanc.com. Վերցված է 16. 1. 2022-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Հարցազրույց Աշխեն Աթալյանցի հետ
- Ժամանակակցի դիմանկար. Աշխեն Աթալյանց, բալետի պարուհի
- Լուսանկարներ
- «Լա Կապիներա»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխեն Աթալյանց» հոդվածին։ |